Հետքեր ավազի վրա


ՀԵՏՔԵՐ ԱՎԱԶԻ ՎՐԱ

Ես քալեցի, ծովեզրին
Ոտնահետքեր դրոշմելով.
Ծովը ելավ ալիքվող
Ու համբույրով իր վայրի
Ջնջեց հետքերս ոտքի,
Հարթ ավազին վրա ես
Կրկին հետքեր ձգերի,
Ու կրկին ծովը ելավ,
Ջնջեց հետքերս կրկին։

Օ՜, ծով ըլլալ ցանկացի,
Անեզերք ու խորունկ ծով,
Որ հետքերը գործերուս
Ոչ մեկ ուժով ջնջվին,
Որ գործերուս աչքերով
Գալիք դարերը ապրիմ,
Հրճվիմ մարդու հանճարով։

Վառնա, 1962