Հեքիաթ Փարպու խոսվածքով
Ժամանակօվ կար մի մարթ, դ՛րան ունէր մի կնիկ, մի հատ էլ էծ, էլ բ՛ան չունէր: էծը կթում ին, ուտում ին:
Օրէրի մի օրը ըդրա կնիկն ասէց․— Ա՜յ մարթ, էծը տար ծախա, հ՛ամ էծը բ՛էր համ փօղը բ՛էր:
էտ մարթն ասէց.— Ա՛յ կնիկ, յէս վօ՞նց էծը ծախէմ, վօր հա՛մ էծը բերէմ, հա՛մ էլ փօղը։
Կնիկն ասէց.— Վօնց ըլի չըլի, պըտի բ՛էրէս, որ հառանց կաթ չմնանք։
Էտ մարթը էն էծն արէց աղաքը, դ՛ագանակը վէ կալավ, քշէց գնաց քաղաքը։
Հ՚առավօդ էր. խաշ ծախողը խաշ էր ծախըմ, հէնց վօր տէհավ էտ խաշ ծախողին, բղավէց.— էծ էմ ծախը՜մ, էծ էմ ծախը՜մ։
Էտ խաշ ծախողն ասէց.— ի՞նչ տամ էծիդ։
Ասէց.— Մի աման խաշ տուր, էծը տամ քէզ։
Նա էլ ասէց.— Վօր ըտէնց ա՝ արի կէ՚ր։
Էտ մարթն էկավ նստէց, մի աման խաշ կէրավ, վէ կացավ, վօր իրա էծը քշի գ՛նա, խաշ ծախօղը դ՛րա կուռը բ՚ռնէց.— Ինչ էս անըմ, իմ էծը ո՞ւր էս տանըմ։
Նա նրան ուշունց տվէց, նա նրան, կռվէցին։ Խալխը թօփ էլան․ էկան ասէցին․— Ամօթ չի՞, խի՞ էք կռվըմ։ Էտ էծատէրն ասէց.— Ա՛յ խալխ, էս անիրավը մի քրէղան խաշ ա տվէլ, ուզըմ ա էս տասը, տասնըհինգ մանէթի էծը ձ՛էռիցս առնի։
Էս ու էն բ՛ամփէցին էտ խաշ ծախօղի գ՛լխին թէ.— Ամօթ չի՞, մի քրէղան խաշի հըմար ուզըմ էս էտ մարթի էծը ձ՛էռիցը առնէս։
Էտ մարթը իրա էծը վէ կալավ, քշէց գ՛նաց։ Գ՛նաց տէհավ, հրէս գաթա ծախօղը գաթա ա ծախըմ։
Էլը գ՛օռաց.— Է՜ծ էմ ծախըմ, է՜ծ եմ ծախըմ։
Էտ գաթա ծախօղն ասէց.— Ւ՞նչ տամ էծիդ։
Էտ մարթն ասէց.— Իմ փօրօվ մին գաթա տուր ուտէմ՝ էծը տամ քէզ։
Գաթա ծախօղն ասէց.— Վօր ըտէնց ա՝ արի կեր:
Էտ մարթն էկավ նստէց, գաթէն կէրավ իրա փօրօվը մին, հ’էլավ, բ՛էրանը սրփէց, էծը քշէց, վօր էթա: Գաթա ծախօղն ասէց.– Իմ էծն ո՞ւր էս տանըմ։
Ասէց.— Իմ էծն ա, պըտի տանէմ։
Ասէց.— Բա գաթէն խի՞ կէրար, վօր էծը չէս տալիս ինձ։
Ասէց.— Ա՛նիրավ, մի գաթա էս տվէ կէրէլ էմ, ուզըմ էս էս յէքա էծը ձ՛էռիցս առնէ՞ս։
Իրար տվին։ Խալխը թօփ էլան, ասին.— Էտ խի՞ էք կռվըմ։
Էծ ծախօղն ասէց.— Տէհէք էս անիրավին, մի գաթա ա տվէ, կէրէլ էմ, ուզըմ ա էս յէքա էծը ձ՛էռիցս առնի։
Էս դըհից, էն դըհից ասէցին.— Ամօթ չի՞
Էտ մարթը էծը վէ կալավ, գնաց։
Գ՛նաց տէհավ հալվա ծախօղը հալվէն գ՛լխին դ՛րած գ՛օռըմ ա.— Ա՜յ լավ հալվա, այ լավ հալվա։
Էտ մարթն էլ ըտիան գ՛օռաց.— Այ լավ էծ, ա՜յ լավ էծ։
Հալվա ծախօղն ասէց.— Ի՞նչ տամ էծիդ։
Նա էլ ասէց.— Մի թիքա հալվա տուր ուտէմ՝ էծը տամ քէզ:
Հալվաշին ասէց.— Ա՛ռ կէր։
Էտ մարթը հալվէն կէրավ, վէ կացավ, վօր իրա էծը վէր ունի էթա։
Հալվա ծախօղն ասէց.– Ո՞ւր էս տանըմ էծս:
Ասէց.— Ք՛ու էծը խի՞ ա, մի թիքա հալվա էս տվէ, ուզըմ էս էծս ձ՛էռիցս առնէ՞ս։
Ըտրա հէտ էլ կռվէցին։ Խալխը թօփ էլան, ասէցին.— Խի՞ էք կռվըմ: Էծ ծախօղն ասէց.— Մտիկ արէք էս անխղճին, մի թիքա հալվա ա տվէլ, ուզըմ ա յէքա էծը ձ՛էռիցս առնի։
Էս դըհիցը, էն դըհիցը ըդրա գ՛լխին բ՛ամփէցին, էծը տվէցին տիրոնչը, վէկալավ գ՛նաց։
Գ՛նաց։ Իրիկուն էր. տէհավ մի տուն, ասէց.— Ես պըտի մտնէմ էս տունը, թողան, չթողան, էս քշէր պըտի ըստէղ մնամ։
Գ՛նաց մտավ նէքսև։ Էտ տանը կար մի կնիկ, էտ մարթին ասէց.— Խի՞ էս էկէ՛ մէր տուն, դո՛ւս արի գ՛նա։
Ասէց.— Չարըդ տանէմ, ղա՛րիպ մարթ էմ, թո՛ղ էս քշէր ըս՚տէղ մնամ, էն բաշտէն կէթամ։
Էտ կնիկն էլ չխոսաց. էտ մարթը գ՛նաց մտավ գ՛ոմը։ Մի էրկու սհաթ անց կացավ, տէհավ վոր ըդրանց դ՛ուռը ծէծէցին։ Մի հատ մարթ էկավ մտավ ըդրանց օթախը, դ՛ռան արանքիցը թամաշ արէց, տէհավ վոր խաշ ծախողն ա, յէննա տէհավ, վոր դ՛ուռը էլի ծէծէցին։
Էն կնիկն ասէց.— Մարթս կըլի, գ՛նա մտի գ՛ոմը, թէ չէ մար֊թըս վոր գա՝ քէզ կտա կսպանի։
Էտ մարթն էկավ, վոր մտնի գ՛ոմը, էտ էծ ծախողը դիպավ ըդրան, ասէց.— Օվ էս, վոր էկար ըստէղ։
Էտ խաշ ծախողն ասէց.— Սուս, յէս էմ, մի գ՛ոռա։
Ասէց.— Խի՞ էս էկէ ըստէ։
Նա էլ ասէց.— Բա դու խի՞ էս էկէ ըստէ։
Ասէց.— Յէս էծ էմ ծախըմ, է՛ծ առէք, է՜ծ։
Ասէց.— Մի՛ գ՛ոռա, էծիդ գ՛ինն ի՞նչ ա։
Ասէց.— Տասը մանէթ ա։
Ասէց.— Ա՛ռ տասը մանէթ, ձէ՛նդ կտրա։
Փողն առավ, դ՛րէց ծոցը, տէհավ էն էկողը գաթա ծախողն ա։
Մի սհաթ մնաց, տէհավ դ՛ուռը էլի ծէծէցին։
Էն կնիկն ասէց.— Ա՛յ գիտի, մարթս կըլի, վէ կաց մտի գոմը։
Էտ մարթը էկավ վոր մտնի գ՛ոմը, դուռը բաց արէց, դիպավ էծ ծախողին։
Էծ ծախողն ասէց.— Էս ո՞վ էք, էս խի՞ էք տալի ինձ։
Գաթա ծախողն ասէց.— Սո՛ւս կաց, ղաֆիլ դ՛իպա, մի գոռա։
Ըստի ի՞նչ էս անըմ։
Ասէց.— Յէս էծ էմ ծախըմ, է՛ծ առէք, է՜ծ։
Ասէց.— Ձ՛էնդ կտրա՛, էծիդ գի՛նն ի՞նչ ա, ասա՛ տամ։ Ասէց.— Էծիս գ՛ինը քսան մանէթ ա:
Ասէց.— Ա՛ռ, ձ՛էնդ կտրա։
Էծ ծախօղը քսան մանէթ առավ, դ՛րէց ջէբը, տէհավ վօր դ՛ուռը ծէծօղը հալվաչին ա։ Մի սհաթ մնաց, տէհավ վօր էլի դ՛ուռը ծէծէցին:
Կնիկն ասէց.— Ա՜յ գիտի, մարթս կըլի, փա՛խի, մտի գ՛օմը։
Էտ մարթը փախավ, մտավ գ՛օմը։
Էծ ծախօղն ասէց.— Ո՞ւր էկար ըստէ, էծս կառնէ՚՞ս, թէ գ՚օռամ՝ էտ մարթը գ՛ա ձ՛էզ բ՛ռնի։
Ասէց.— Ամա՜ն, մի գ՛օռա, յէս կտամ քու էծի փօղը, էծիդ գ՛ինն ի՞նչ ա։
Ասէց.— Էծիս գ՛ինը քսանհինգ մանէթ ա։
Հանէց փօղը տվէց, ասէց.— Ա՛ռ, ձ՛էնդ կտրա։
Էտ մարթը փօղն առավ, դըրէց ջէբը, տէհավ վօր էտ էկօղը ըտրա մարթն ա, սուս կացավ մնաց։
Մարթն էկավ նէքսէվ, հաց կէրավ պրծավ, ասէց.— Կնի՛կ,— քնէլու վախտն ա, էթամ մի գօմը տավարին տէնամ, գ՛ամ քնէնք։
Կնիկն ասէց.— Ւ՞նչ կա, բէզարած էս, ա՛րի քնէնք։
Մարթն ասէց.— Վ՞օ՚նց կըլի, առանց տէնալ յէս վօ՞նց քնէմ։
Ասէց ու վէ կացավ մտավ գ՛օմը, գ՛օմը մննէլուն էծ ծախօղը գ՛օռաց.— Էտ օ՚՞վ էս։
Էտ մարթը զարմացած մնաց, ասէց.— Դու օ՞վ էս, վօր իմ գօմըմը իմ վրին գ՛օռըմ էս։
Ասէց.— Յէս էծ ծախօղ էմ։
Ասէց.— Խի՞, էս էծ ծախէլու տէ՞ղ ա, էս բազա՞ր ա։
Ասէց.— Բազար չի, ի՞նչ ա, բա էս խաշ ծախօղը, գաթա ծախօղը, հալվա ծախօղը ըստէղ ի՞նչ էն անըմ։
Ասէց.— Ինչ էս ասըմ։
Ասէց.— Հըլը մի ճրաքը վառա, կտէնաս։
Մարթը ճրաքը կպցրէց, տէհավ, վօր խաշ ծախօղը, գաթա ծախօղը, հալվա ծախօղը իրէքն էլ իրա գ՛օմի միչին նստած էն։ Հէնց վօր դրանց տէհավ՝ էտ մարթին ասէց.— Էծիդ գ՛ինն ի՞նչ ա առնէս քաշվէս, ըսկի մարթի բան չասէս։
Ասէց.— Տա՛սը մանէթ։
Հանէց տասը մանէթ տվէց, ասէց.— Առ գնա՛, մարթի բան չասէս, վօր ասէլ էս՝ մէնձ թիքէդ անգանջդ կթօղամ։ Էտ մարթը առավ տասը մանէթը, էծը վէ կալավ, քշէց գ՛նաց:
Գ՛նաց տուն, կնկանն ասէց.— Ա՛յ կնիկ, հրէս փօղն էլ էմ բ՚էրէ, էծն էլ էմ բ՛էրէ:
Ասէց.– Այ մարթ, վօր յէս քէզ ասըմ ի թէ.— Տար էծը ծախի, փօղն էլ բ՛էր, էծն էլ, դ՛ու խի՞ իր հուջաթ կայնըմ։
Դրանք հասան իրանց մուրազին, դո՛ւք էլ հասնէք ձէ՛ր մուրազին:
Ըտէ ասսանի իրէք խնձօր վէ ընկավ, մէկն՝ ասօղին, մէկը՝ լսօղին, մէկն էլ՝ անգաջ դ՛նօղին: