Հիասթափումն
Խելակորույս հրապուրվեցա՝
Քեզ կարծելով ազնվ վարդ․
Ալ֊այտերդ նուրբ, թավիշյա
Դուրս վանեցին սրտիս դարդ։
Ես ասացի․ ի՜նչ գեղեցիկ
Նա վառվում է հեռուից․
Օ՜, ի՜նչ թովիչ, շքեղ փնջիկ
Պիտի կազմեմ նորանից։
Եվ շնչասպառ ու սիրատենչ
Սլացա դեպ քեզ, կարմիր վարդ․․․
Բայց շա՛տ ափսոս․․․ տեսա ես ի՞նչ․․․
― Մի խաբուսիկ ժանտավարդ։
1894