Ի՞նչ քո անձնդ, մանուկ մատաղ, կըչարչարես նաֆիլե,
Հոգիդ, կյանքդ ուսման համար, որ շատ հիմար, պոշ պան է.
Վարդապե՞տ մի կուզես ըլլալ, թե աստղաբաշխ փիլիսոփա,
Թե կուզես որ իմաստությանդ վրա աշխարհ զարմանա։
5
Ինչո՞ւդ է պետք գրել կարդալ, որ մեկ`փողի չի արժեր,
Գլխիդ հազար դիրք ժողովել՝ բանդ, գործդ ձգել անտեր։
Ի՞նչ հարկավոր միշտ ամեն օր նոր-նոր բաներ մտքեդ հանել,
Կամ առաջվան ընկերներուդ ախմախ, հիմար, պակաս կանչել։
Արի՛, երթանք շուտով խանութ մեր զանազան հնարքով:
10
Ապրանք ծախենք Թեկուզ մեր հորը, սակայն շատ մեծ օգուտով։
Ինձ վրա դու մեկ լավ նայե, որ չգիտեմ անունս գրել,
Ընդ հակառակն փողը Ճիպումս' հազարավոր ձագ է հանել:
Դու ե՞րբ տեսար խելոք գիտուն, որ հորերուս ատեթով
Աստված պաշտեր, ժամը երթար, պասը պահեր հավատքով։
15
Արի' բա'ց թող այդ ուսումը, դու որ այժմեն' չես հավան
Եկեղեցվո կանոնքներուն, վաղը կլլաս փրոդեստան.
Ո՛չ պաս գիտնաս և n չ ուտիք, ո՛չ հավատքով աղոթել.
Ո՛չ մեղքդ լալ ջերմ արցունքով, ո՛չ աստուծո տուն մտնել։
ճեպըդ նայե, թե որ լի՛ք է ոսկի արծաթ փողերով,
20
Փիլիսոփա գիտնականեն դու միշտ վե՛ր ես` իմ խելքով՝
Զերե փողով ամեն բանը կըլըմըննա աշխարհիս,
Բայց ուսումով, գիրք կարդալով չի կըշտանալ փորերնիս:
Ներկա դարուս ուսումնականք ինչ մեծ գիտեն, ինչ իշխան.
Ազատ աստված մեզ ստեղծեց, կասեն, կելլան ման կուգան,
25
Բայց որ երթանք մենք խանութը, բարև կուտանք ամենուն
Եթե աղա, իշխան անձինք' մեզիմեն պատիվ կառնուն,
Փող շատ ըլլա` ուտենք, հագնենք, գինին խմենք ու պառկենք.
Եվ աս կերպով մեր օրերնիս' ուրախությամբ անցընենք.
Մեր գիտցածը մեզի կօգնե, թե հավատքի զորությունը,
30
Եկեղեցի, ավետարան, ամուր պահենք մեր մտքումը։