Հին երազներ
ՀԻՆ ԵՐԱԶՆԵՐ
Օրերն արա՛գ միշտ կը սահին,
Անհետ կ՚ըլլան երազներն հին,
Քաղցրությունով օժտված վերջին,
Ասուպներու սլես կը կորչին:
Հին երազներն ա՛լ չեն հիշվիր,
Մոռցունքին գոգն կ՚իյնան նանիր,
Ծվեն-ծվեն ամպի նման`
Փչող հովեն ցիր-ցան կ՛ըլլան:
Մեն-մի թռչող երազին հետ,
Կաթիլ մ՚արյուն կ՚ըլլա անհետ,
Հիշատակին հողակույտեն`
Այդ կաթիլներն վերք կը բուրեն...