Հին կրծկալի մը հուշեր

Հերանուշ Արշակյան


Հին կրծկալի մը հուշեր


Քեզնրւվ էր, որ առջի անգամ
իմ նոր սուգըս կըրեցի,
Սև կուրծքիդ տակ խոցոտելով
տրտում սիրտըս կանացի,
Գունատ տեսքըդ հիմակ սակայն
սրբըված սև սուգերեն,
Միտքս կը բերե անուշ հուշեր
իմ դպրոցիս օրերեն:
Դեռ մելանի բիծեր հարկավ
կրնամ գտնել քու վրադ,
Որոնք ինծի հուշարարներ
են քեզի' մեյմեկ արատ,
Անոնք ինծի հուշարարներ
են դպրոցի օրերուս,
Որոնք շատո՜նց լուո սըլացան,
անոնց դարձին չունիմ հույս:
Ծըրարիս մեջ, ուր խաոնիխուռն
օձիք, պլուզ և ժանյակ,
Ժապավեններ հինեն-նորեն
եկած ինկած տակե-տակ,
Իրենց շըքեղ ատեններուն
անցած փառքը կը խոկան,
Քու գունատված, հոգնած մարմինդ
պիտի գտնա իր դամբան,
Ո՜վ կիսամաշ, սևուկ կրծկալ,
հավատարի՜մ հուշաբեր,
Եթե օր մը օտար ձեռքեր,
բոլորովին անտարբեր,
Կտորներու վերածելով`
քեզ դամբանեդ հանեն դուրս,
Պիտի հիշե՞ս պարագաներն
անցած-գացած օրերուս: