Հիշողություն (Սմբատ Շահազիզ)
Հիշողություն
(Նվեր Ն. Փուղինյանցին, ուսանողի Մոսկովական
կայսերական համալսարանի)
Որպես սլացած ողջ երկրագունդ,
Արևմտից արևելք
Թըռչում է խիստ արագ և թունդ,
Արևի մոտ անարգելք։
5
Այնպես և իմ միտքս անդադար,
Արևմտից սլացած,
Դեպ՝ արևելք զվարթարար
Թռչում է խիստ և վառված։
Դեպի երկիրն չքնաղ, պայծառ,
10
Այրարատյան պտղաբեր,
Ուրտեղ երբեմն առյուծաբար
Ճեմում էին քաջ Հայեր։
Դեպի դաշտերն ծաղկադալար,
Դաշտեր անույշ և քաղցրիկ։
15
Ուր օդ զիվարթ վառողջարար
Փչում է միշտ խաղաղիկ։
Ո՛հ, Հայաստան, սուրբ Հայաստան,
Արդյոք ե՞րբ քեզ կըտեսնեմ,
Ե՞րբ օրդ անույշ և պատվական
20
Պայծառ դեմքով կծըծեմ։
Ա՜խ, ե՞րբ կլինի ինձ մտանել
Քո սուրբ դաշտերն հայրենի,
Ա՜խ, ե՞րբ կլինի ինձ համբուրել
Քո սուրբ հողը մայրենի:
25
Արարա՜տ իմ, ծե՜ր Արարատ,
Հոգուս պայծա՜ռ հիշատակ,
Ե՞րբ կըտեսնեմ արտասվակաթ
Քո վեհ կատար ձյունապսակ։
Էջմիածի՜ն, էջմիածի՜ն,
30
Լուսավորչյան և սուրբ Աջ,
Ե՞րբ սրտաշարժ, եռանդագին
Ծունր կըդնեմ ձեր առաջ։
1859