Հիվանդ եմ, մայրի՛կ
Թարգմանությունը՝ Հովհաննես Թումանյանի
ՀԻՎԱՆԴ ԵՄ, ՄԱՅՐԻ՛Կ
Հիվանդ եմ, մայրի՛կ, նանիկ ասա՛ ինձ,
Որ ասում էիր երբեմն օրրանում,
Իմ մաշված կըրծքին խաչ քաշիր նորից
Ու նանիկ ասա, քունըս չի տանում։
5
Թող վայր դընեմ ես գըլուխս հոգնած.
Գիշեր է արդեն, ծաղիկը հանգչում,
Վաղուց է անտուն պանդուխտն էլ քընած
Մենակ քու հիվանդ զավակն է տանջվում։
Քու հեգ թըռչնակը վախցած է բուքից...
10
Ա՜խ, ես դեռ մանկուց շատ ցավեր տեսա,
Քունն էլ, հանգիստն էլ փախան իմ աչքից...
Մայրի՛կ ջան, մայրի՛կ, ինձ նանիկ ասա...