Հոգնեցի գրքերից անհամար…
* * *
Հոգնեցի գրքերից անհամար,
Աշխարհից այս խավար ինձ տարեք,
Ինձ տարեք այս երկրից անարեգ։
Ինձ տարեք մեր դաշտերը պայծառ,
Մեր սարերն անառիկ, վեհանիստ,
Մեր արտերն արևոտ ու հանգիստ։
Փրկեցեք մտքերից այս անծայր,
Փրկեցեք խոսքերից այս խելոք,
Դարձրեք ինձ մանուկ և անհոգ։
Փրկեցեք սրերից այս սուրսայր,
Խորախոց խոհերից իմաստուն,
Մեր սարերը տարեք, տարեք տուն…