Հոկտեմբերիկին

Հոկտեմբերիկին


Արշալույսի լուսաշաղախ
Շողն ես դու,
Որ գալիս է ու աչքերս
Բաց անում.
Առավոտվա բյուրեղացած
Ցողն ես դու,
Որ գալիս է ու երեսս
Թաց անում...
էն շնկշնկան հով ու զովի
Հևքն ես դու,
Որ գալիս է ու երեսիս
Զարնվում.
էն ճճկան թռչունների
Թևն ես դու,
Որ էնքան էլ հեշտությամբ չի
Բռնվում...