***

Հողին,
Որ ծնում ու սնում է մեզ,
Հողին,
Որ սիրո ու արեգակի
                Ծիլ է արձակում,
Ասում ենք՝ մայր հող,
Մա՛յր ենք՝ անվանում։-
Եվ հետո
                  ամուր
Սահմաններ ձգում հողի վրայով,
Ցանկապատ դնում
ՈՒ բաժանում ենք հողը մասերի...
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Մայրերը մի օր մեզ էլ չեն ների...