Հոսի՛ր արտասուքս անկեղծ տխրության...
* * *
Հոսի՛ր, արտասուքս անկեղծ տխրության,
Գարնան հորդահոս տարափի նման,
Որ ծաղկեցնում է ծարավ արտերը...
Հոսի՛ր այդպես հորդ, անկեղծ երգերով,
5
Եղբայրսիրության գթով ու սիրով,
Գուցե ծաղկեցնես խոպան սրտերը։
1893