ՀՈՎԱՆՈՑՆԵՐ


Հողը սիրում է նաեւ կատակներ.
մեկ էլ կտեսնես՝
սնկի բազմաթիվ հովանոցներ է
բացում իր վրա,
սակայն... անձրեւը անցնելուց հետո։