Նա գիտեր
Հանդն ու եդեմը,
Լեռան կարիճ էր
Հովիվ Արտեմը։
Ձին՝ այլ կրակից,
Մահակը՝ ճապկե,
Քարը հայացքից
Կարող էր փափկել։
Երազի նման
Եկել է, անցել...
Աստղ է հիմա,
Ծաղիկ է գուցե...
Ախպորանց՝ Քիրս ու
Մռավի վրա
Շվաքն ու շուքը
Պահվում են նրա։
Եվ ծուխ է ելնում
Օջախից անմար.
Ապրում են հովվի
Երազները վառ։
Որդիք, թոռ ու ծոռ...
Օջախ ու տուն են,
Հովիվ Արտեմի
Հավերժությունն են...