Հույս (Հերանուշ Արշակյան)
Հույս
Սիրտիս պարապ խորշերուն մեջ մըթամած'
լույս մը կա,
Ինչպես հուրը խոլ շըջմոլիկ ճահճին թաց
շող կուտա:
Գուրգուրանքով մը անսահման զանիկա
կը պահեմ,
Կյանքիս ուղին կը պաշտպանե ան հիմա
խավարեն:
Այդ խավարին մեջ չի թողուց, ոը իյնամ
ես լքուն,
Ազատեց զիս անկումներե խոլական,
անկայուն:
Ո՜վ աստված իմ, որ այդ լույսը սիրտիս մեջ
վառեցիր,
Թո՛ղ որ ան հոն միշտ փայլի վառ ու անշեջ,
անձաձիր: