Հուր իս էշխով կըրակած

Հուր իս էշխով կըրակած

Սայաթ-Նովա

Հուր ի՛ս էշխով կըրակած,
Խոսկ իմ ասում առակած,
Իմ սիրմա-էրծաթ ախպեր՝
Օսկեջըրով վարակած։

Հանփուրիմ՝ սիրով հանփուր,
Վունց օր խեչին է դաստուր.
Օվ քիզ խայան մըտիկ տա՛
Դառնա էրկու աճկով կուր։

Վուր յիս ասի մ՝ իմացի,
էշխի մեչը հիմնացի.
Ինձ հուրյան-բիրյան արիր,
Ասում իս թե՝ դիմացի։

Հուր ի՛ս, սիրով, սիրական,
Քիզի ղուլլուղ պատվական,
Հազար թուբլու կերակուր,
Սուրփ գինի անապական։

Պըխտուր սիրտըդ պարզ արա,
Բլբուլի պես փարզ արա,
Ասըձուն փա՚ռք, քաղկումն իս՝
Դարդըդ խանին արզ արա։

Արզ իս անում հազարին,
Հա՛ զարբաբին, հա՛ զարին.
Սիրտըս յարալու արիր՝
Աճկըս գու լա հա՜ զարին։

Հազ (արին) հազարի պիտի,
էրած սըրտին ճար պիտի,
Յիս մե էշխի ջունուն իմ,
Ինձ մե դողրու յար պիտի;

Յարի լիզուն բըլբուլ է,
Դաստամազը սնբուլ է.
Սայաթ Նովեն լալիս է,
Մագա՞մ ղարիբ բըլբուլ է։