Օ՜հ, սենյակ,
Որքան քո մեջ ծխեցի
Խոնավ պատերիդ
Ես մտիկ տալով,
5
Որքան ժամանակ այստեղ
Կորուսի
Պրոֆեսորներիդ
Զուր սպասելով․․․
Այժմ վերջացավ
10
Մեր ամենայն բան։
Մնաս դու բարյավ
Անշարժ հավիտյան․
Գուցե մյուս անգամ
Ոտքս չկոխեմ
15
Քո շեմքի վերև,
Մնացի՛ր բարյավ։