Դ. ՄԱՍ

՛՛Ժամանակակից եւ գրականութիւնը՛՛


1.՛՛ Ժամանակակից հայ արձակի վիճակն ու հիմնախնդիրները՛՛

Նիւթը սապէս կը պարզէ Քալանթարեան.

—«Ընդհանրութեան մէջ մեր ժամանակակից կեանքի որեւէ բնագաւառ, կարելի է ասել, մոռուցուած չէ: Պատմութիւն եւ նրա հիման վրայ ձեւաւորուած ազգային հոգեբանութիւն, պատերազմի եւ անցումային շրջանի սոցիալական, հոգեբանական խինդիրներ, բարոյականության հարցեր, կյանքի ու մահուան մասին խորոհրդածեութիւններ, երկրաշարժի չսպիացող հետքեր, համընդհանուր դժգոհութիւններ բոլորից եւ ամէն ինչից, գիւղական հոգսեր, մարդկային մտածողութեան ու երեւակայութեան անկանխատեսելի թռիչկներ եւ ալյն»:

Միթէ զանգուածային արտագաղթը նիւթ չեղա՞ւ մեր գրականության քանի որ ՛՛գրականութիւնը կյանքի արտացլորմն է՛՛:

Քալաթարյանի կը շարնուկէ.

—«Ահա ուրեմն փորձենք տարբեր տեսակիւններից մօտենալ խնդրին՝ տարբերակներից մէկը համարելով թեմատիկ գաղափարական բաժանումը: Մեր կարծիքով նման մօտեցման դէպքում ըստ համընդհանուր կարեւորութեան առաջին տեղը կարելի է յատկացնել ազգային ինքնության բացայայտումներին, հարցն ամէնեւին էլ չի վերաբերւում ոչ ուրիշներին հակադրուելուն, ոչ էլ ինքնամեկուսացմանը»:

Նետուած է առաջին քայլը: —«Իր ՛՛Մհերի Դեան գիրքը՛՛ վէպում Լ. Խեչոյանը ազգային դիմագիծի իր փնտռտուքը հասցրել է մինչեւ ակունքներ՝ մինչեւ Հայասա, Ուրարտու եւ էպոս, որտեղ էլ Փոքր Մհերի կերպարում փորձում է յայտնաբերել Հայոց անվախճան յոյսի յաւերժօրէն վերանորոգուելու եւ ընդհատուած պատմութիւնը նորից ու նորովի սկսելու ազգային առնաձնայատկութիւնը, որն ի վերջոյ դառնում է ազգային ճակատագիր:»

Հետաքրքրականն այն է, որ Խեչոյանը վերածնութիւնը սկսում է ոգու ոլորտից, որովհետեւ նիւթն առանց ոգու չի կարող ցանկալի արդիւնք տալ»:

—«Դեռեւս 2008—ին լոյս տեսաւ Էդուարդ Միլիտոնեանի ՛՛Հայոց Արեւակենտրոն ՛՛Կնիքը՛՛ վէպը, որտեղ հեղինակը թէեւ Հայոց պատմութիւնից անցնում է անդին, դէպի նախապատմական ու առաասպելական ժամանակները, հասնում մինչեւ ժայռապատկերներն ու խորհրդանիշները, մինչեւ արեւի պատկերներն ու սվաստիկան, որն ուշ դարերում միայն դարձաւ ֆաշիզմի խորհրդանիշը»:

—«Միլիտոնեանը գրած է, ՛՛Մայրս երբեք չէր ասում թէ Քրիստոսը մեր Աստուածն է՛՛: Միլիտոնեանը փորձում է մեր կեանքը տեսնել ուրշների վրայ եւ ոչ հակառակը՝ ՛՛Արեւմտեան Եւրոպայում այնքան մեծ տարածում գտած գոթական ոճի արմատները գտնւում են Անիում, Բագրատունեաց մայրաքաղաքի Մայր Տաճարն արդէն իր մէջ պարունակում էր գոթական ոճի տարրեր, որ յետագայում զանազան եղանակներով եւ ուղիներով մուտք գործեցին Եւրոպա՛՛[1]: Ի հարկէ, ժամանակից մարդուն վայ է ազգային ինքնաբաւութիւնից ազատուելը, բայց Միլիտոնեանն ուրիշ աւելի կարեւոր դիտարկում ունի, որը վերաբերւում է ազգային անցանկալի բարդութիւններից ձերբազատուելուն: Նրան թւում է թէ իր ազգակիցներն են յօրինել ՛՛Ողբը՛՛ եւ յետագայում ներմուծել պատմահօր գրուածքի էջերում»:

«Ուրիշ այլ արձակագիրների վէպերում եւս... ինչպէս Ալիս Հովհաննիսեանի ՛՛ճիւղեր, Տերեւներ՛՛ վէպում նորօրեայ հերոսների՝ Շուշանի, Անդրանիկի, Ռուբէնի կերպարներում ապրում է Բագրատունիների ազատատենչ ոգին, որ սկսած 11—րդ դարից բազմաթիւ սերունդների միջով գալիս հասնում է մինչեւ Արցախեան պատերազմ»:

«Էդվարդ Խաչիկեանի ՛՛Սուրբ Մասունքի Առեղծուածը՛՛ վէպում ոգին կրօնական, միստկի երանգաւորում է ստանում: Այստեղ էլ կարեւորը հոգեւոր յիշողութիւնն է, ոչ թէ նրա առարկայական գոյութիւնը:

Այս վէպերը նոյն հարթութեան վրայ բերելու պատճառն ամէնեւին էլ նրանց համարժէքութիւնը չէ (դա կարելի է ապացուցել միայն ընդարձակ վերլուծութեամբ)»:

«Ա. Մարտիրոսեանի ՛՛Մազէ Կամուրջ՛՛ վէպի հիմքը յետմոդեռնիզմի փիլիսոփայական այն ըմբռնումն է, որ տիեզերական քաոսի մէջ ժամանակը եւս տրոհուած չէ, այն ամբողջական

Վանայ լիճի արեւելեան հիւսիսէն—հարաւ տարածքը՝ Վասպուրականը, սկսած Գնունեաց նախարարական տունէն միչեւ Կոտուր գետի սահմանը, եւ Կոտուր գետի անուան ՛՛Կոտ՛՛ արմատը հիմք է ՛՛Գոթ՛՛-ց, երբ ՛՛Կոտ՛՛ կը նշանակէ ՛՛ սապատ՛՛ (օրինակ կրեայի սապատը). նաեւ ՛՛ուղեղի սապատ—գանգոսկրը՛՛, իսկ գոթական արուեստի առանձնայատկութիւնը կը կայնայ ուղղակիօրէն սապատաձեւ ծածկոյթի առկայութեան մէջ: Մեր պատմութեան մէջ Հայոց Խոսրով Կոտակ արքան ո՛չ թէ՛՛ կարջահասկ ՛՛ եղած է՝ այլ ՛՛կուզիկ ՛՛ սապատաւոր՛՛:(Խմբգ.): է ու նաեւ պարբերաբար կրկնուղ, թէեւ յիշեալ վէպերում քունն ու արթնութիւնը սահմանագծում են ժամանակների դարաւոր անջրպետը»:

— «Կարելի է ասել, որ Արցախեան պատերազմի արծարծումը Լ. Խեչոյեանի ՛՛Սեւ գիրք, ծանր բզէզ՛՛ վէպում եւ պատուածքներում (մասնաւորապէս ՛՛Հողի դողը՛՛, ՛՛Շաբաթ, Կիակի՛՛, եւ այլն), Յ. Վարդումեանի ՛՛Կանթեղ՛՛ վէպում եւ բազում պատմուածքներում, Վահան Սաղաթելեանի, Արա Նազարեթյանի գործերում երեւում է, ոչ միայն ինչպէս Վարդումեանի պատմուածքներից մէկի վերնագիրն է յուշում՝ պատերազմի անմարդկային դէմքը, այլեւ թշնամական դիրքերում գտնուող երկու ժողովուրդների տարբեր վարքագիծն ու ազգային բնաւորութիւնը: Նշուած գործերին ուզում ենք աւելացնել Բակուրի՝ վաւերական հիմք ունեցող երկերը, ՛՛Արցախեան գոյամարտի համահաւաք՛՛, ՛՛Մարգուշաւան, Մարաղա..,,, ՛՛Սումգայիթեան Օրագիր՛՛, ինչպէս նաեւ ՛՛Շուշեցու յիշատակարանը՛՛, որը մեր կարծիքով, աւելի արդիական քան պատմական վէպ է»:

Հոս կան մարդասիրական պատմութիւներ:

— «Վահան Սաղաթելեանի ՛՛ճաքած հայելի՛՛ ժողովածուում պատմուածքների մեծ մասը նուիրած է հենց բարոյականութեան խնդիրներին, որոնց համար բնաբան կարող է ծառայել ՛՛Ձի նստելիս Աստծուն մի՛ մոռացէք, ձիուց իջնելիս՝ ձիո՛ւն մի մոռացէք՛՛ ժողովրդական խօսքը, ու գրքում ընչում է իբրեւ նախազգուշացնում: Ն. Ադալեանի պիէսի վերնագիրը՝ ՛՛Կինը եւ տղամարդը՛՛, կարելի է ընդհարական համարել, ոչ միայն Ադալեանի, այլեւ գրողների առաւելելագոյն մասի՝ Գուրգէն Խանջեանի,Անահիտ Թոփչեանի,Դիանա Համբարձումեանի եւ բազմատիւ այլ գրողների (թուարկումը նոյնիսկ աւելորդ է) ստեղծագործութեան համար»։

Կը մեկնաբանուին գործերը Սուսաննա Յարութիւնեանի, Յովաննէս Երանեանի, Հրաչեայ Մաթեւսեանի, Նելիի Շահնազարեանի, Սամուէլ Բեգլարեանի, Մհեր Բէյլէրեանի, Արտ․ Ղահրիյեանի, Մաքսիմ Յովհաննիսեանի եւ ուրիշների…։

—«Ժանրի սահմաններում նրանք ձգվում են արտայայտել կեանքի բազմերագութիւնը։ Սաթենիկ Մկրտչեանի, Մաքսիմ Յովհաննիսյանի պատմացքների, վիպակների ու Էսսէների ժողովածուները վերաբերում են առօրեայ կեանքի տարաբնոյթ իրադարձութիւններին ու մարդկանց իրավիճակնրին։ Լեւոն Ջաւախեանի պատմուածքների մեծ մասն ունի ինքնակենսագրական բնոյթ»։

Բազմաթիւ նոր անուններ եւս կան բնութագրումներով: 2․Աշխարհընկալում թե՞ ոճաւորում

Նոր ժամանակները մեր գրողներուն հնարաւորութիւն տուին կեանքին նայիլ սեփական աչքերով։

Հեղինակը այս առիթը կը ջատագովէ։

–«․․․․Դեռեւս անկախութիւնից առաջ պոէզիայում սկսեցին յաճախակի հոլովուել քրիստոնէական խորհրդանշանները (Ռ․Դաւոյեանի պոէզիան)։

Յակոբ Մովսեսի պոեզիայում զուգագցւում – համադրւում են աւանդականն ու մոտեռնը (կամ նրա բաղադրիչի մի մասը ակնարկի ձեւով), ծաւալւում է յուզական, մեղեդային ու կառուցուածքային նոր տարբերակով։ Կարելի է ասել, որ Մովսէսի պոէզիայում բանաստեղծութեան բուն նպատակը հենց ինքը բանաստեղծութիւնն է, եւ ոչ թէ այս կամ այն սիւժէն։ Այդ բանաստեղծութիւնը անհատականացուած է, անձնաւորուած, որտեղ կենտրոնական հերոսն ինքն է՝ կախարդական խօսքի աստուածային էութիւնը։

Բանաստեղծը կամուրջ է ստեղծում միջնադարի եւ ժամանակակից բանաստեղծութեան միջեւ թիկունքին ունենալով բանաստեղծութեան հարուստ աւանդները»։

–«Փիլիսոփայական խոհը Էդոյեանի պոէզիայում (յատկապէս վերջին ժողովածուներում) յեևւում է քրիստոնեական գացղափարախօսութեան վրայ, որովբհետեւ Քրիստոսի մէջ է նա տեսնում թէ՛ յաւերժականի, թէ՛ բացարձակի ըմբռնումը (այստեղ էդոյեանի եւ Մովսէսի ըմբռնումները համերաշխ են)։ էդոյեանի համար բաձարցակը դուրս է ժամանակից ու տարածութիւնից, չարից ու բարուց անդին է՝ մաքրուած սիրոյ եւ ատելութեան կրքերից։

էդոյեանի բանաստեղծութիւնները կարճ են, որոնց մէջ իմաստի խտութիւնը ամփոփւում է սեղմ տողերում»։

–«Արեւշսւտ Աւազեանը եւս համոզուած է. ՛՛Պոէզիան լինելով մարդկային հոգու սրբազան արտայայտչամիջոցևերից մէկը, չի կարող դառնալ նիւթապաշտ ու գետնաքարշ իրականութեան կամակատարը»։

–«Եթէ Լ. էդոյեանն ու 3. Մովսէսը փիլիսոփայութիւնն ու աստուածաբանութիւնն են բանաստեդծականացնում, ապա Ա. Աւազեանը իրականութիւնից է գնում դէպի բանաստեղծութեան փիլիսոփայութիւնը, որի ակունքում ոչ թէ հանրայայտ փիլիսոփաներեն են, այլ իրականութեան վերացարկումից ծնուած խոհը։

Այլ է Հրաչեայ Թամրազեանի բանաստեղծութիւնների գաղափարական հիմքն ու պոէզիան։ Թւում է թէ միջնադարագէտ բանաստեղծի համար քրիստոնէական աշխարընկալումը աւելի քան հասկանալի կը լինէր, բայց եթէ նրա պոէզիան սնող ակունքներից մէկը միջնադարն է, ապա միւսը 20–րդ դարի մոդեռն բանաստեղցծութիւնն է։ Բանաստեղծների այս շրջանակին մէջ Թամրազեանին ներառելը պայմանաւորուած է աւելի հոգեւոր (ոչ կրօնական իմաստով), իրականութիւնից վերացարկուած պոէզիա ստեղծելու հանգամանքով։ Նրա գրիչը եւս շարժւում է արտաքինից դէպի ներքինը, եւ հոգեւորի իմաստաւորման ճանապարհին նրան օգնութեան են գալիս քրիստոնեական խորհրդանիշներն ու յղումները»։

–«Թադեւոս Տոնոյեանի ՛՛Երկնքից աոաջ՛՛ բանաստեղծական ժողովածուն, որտեղ քրիստոնէական խորհրդանիշներն ու արտատեքստային յղումները Հօրն ուղղուած... ժամանակավրէպ չե՞ն բազմիցս արծարծուած կրօնափիլիսոփայական գաղափարները, հոգեւոր բանաստեղծութեան ժանրաձեւերի՝ աղօթքի, շարականի, սաղմոսի կիրառութիւնը պարտադրո՞ւմ է արդեօք հոգեւոր բովանդակութիւն, թէ՞ աւանդական ժանրերը կարելի է կիրաոել նոր բովանդակութեամբ եւ վերջապէս, նման հարցադրումները չե՞ն կաշկանդում բանաստեղծների ստեղծագործական ազատութիւնը, վտանգ չե՞ն ստեղծում նոր կաղապարների համար։ Այս հարցերը չունեն միանշանակ պատասխան, բայց քննադատութիւնը, այնուամենայնիւ չի կարող շրջանցել նման խնղիրները»։ 3. Համօ Սահեանի ստեղծագործութեան արդիականութիւնը

ժենիա Քալանթարեաևը կը հաստատէ.

–«20-րդ դարի երկրորդ կէսի հայ պոէզիայում տիրապետող գլխաւոր ուղղութիւեններից մէկը կապուած է Համօ Սահեանի անուան հետ։ Նա կանգնած է դասական աւանդների շարունակման ու գարգացման ուղու վրայ։ Նրա պոէզիան յենւում էր ժողովրդական ակունքների, ժողովրդական բանահիւսութեան ու մտածողութեան, բնութեան ու բնական մարդու պատկերման սկզբունքների վրայ»:

Ես պիտի ըսէի.

–Հողաբոյր էր Սահեանի բանաստեղծութիւնը՝ իր մէջ ամբարած հայկական լեռնաշխարհի բոլոր ծաղիկներուն բոյրերը։

Քալանթարեանը կը շարունակէ.

–«Բանաստեղծի մահից անցել է 20 տարի, եւ նա իր վաստակով կանգնած է նոր ժամանակների քննութեան առջեւ, եւ հարց է առաջանում նուազե՞լ է արդեօք նրա բանաստեղծութիւնների գեղագիտական ու ճանաչողական նշանակութիւնը։

Համօ Սահեանը քնարերգու բանաստեղծ է, իսկ քնարերգութեան թեմաները, կարելի է ասել, յաւերժական են»։

Անշուշտ յաճախ շեշտուած է նոյն Քալանթարեանի կողմէ, որ կարեւոր է նաեւ յոյժ կարեւոր՝ թեման մատուցելու ձեւը, թեման Կոմիտասեան մեղեդիով շղարշելու հմտութիւնը, որ դարեր կը բերէ իրեն հետ։

Ահա՛, Համօ Սահեանը.

–«Լեռներդ գնում, մտնում են երկինք

Ձորերդ գալիս կիրճերն են մտնում։

Խաւարն է խրտնում բարձրութեան ահից,
Խորութեան ահից աստղերն են քրտնում։
Լեռներդ կանգնել սարահարթերին
Իրարից ամպ ու ստուեր են խլում
Եւ որձաքարէ սաղավարտներն
Յաւիտենութեան աստղեր են կրում»։


Անշուշտ Քալանթարեանը եւ ոչ մէկ գրականագէտ դժուարութեան պիտի հանդիպէր Սահեանի մեղեդիներէն ընտրութիւն մը կատարելու համար՞

–«Պարզամիտ, տարեց, երեխայ,
Գեազբելիս դժուար լանջերից
Մի խտիտ երկինք եմ քաղել,
Աշխարհին նուէր եմ տանում»։


Որք՜ն ճիշդ կը համադրէ Քալանթարեանը.

–«Սահեանի բնապատկերն ունի նաեւ հայրենականչութեան եւ հայրենագիտութեան գործառոյթ։ Ինչպէս Թումանեանի Լոռին, Դեւբեդը, Իսահակեանի Շիրակն ու Արագածը՝ այնպէս էլ Սահեանի Գեազբելն ու Որոտանը, Սալվարդն ու Աղօթարան սարը հայ պոէզիայի մէջ լայնացրին Հայաստանի աշխարհարութիւնը»:

Հայաստանը քար առ քար իմացող հայր Ղեւոնդ Ալիշանի պէս, որ հնչեցուց իր բամբ Որոտանը՝ Հայոց սիրտերը աստղերուն բարձրացնելով։

–«Ախր ես ինչպէ՞ս վեր կենամ գնամ,

Ախր ես ինչպէ՞ս ուրիշ տեղ մնամ, Ախր ես ինչպէ՞ս ապրեմ առանց ինձ»։

Այս սքանչելի ասացուածքի ուժ ունեցող երգին ահա հակադրութի՞ւն արդեօք.

–«Արտոյտները լաց են լինում,
Զարկել է ժամն արտագաղթի...
Ո՞ւմ են թողնում բներն անտեր,
Երկինքը որբ, արտն՝ ամայի»։


Անմիջական տրամադրութիւն ստեղծող բանաստեղծութիւններ արտագաղթողներու, թռչուններու եւ մարդոց մասին։ Սիրտի ճենճերում կայ Սահեան բանաստեղծին մէջ ի տես եւ ի լուր Հայոց զանգուածային արտագաղթին.

–«Ախր ես ինչպէ՞ս ապրեմ առանց ինձ»։

Հրանտ Մաթեւոսեանը գրած է.

–«Պարւում է նախ մշակոյթը, ապա միայն երկիրը»։

Սահեանի բանաստեղծութիւնները հսկայական պատուարներ են մշակոյթի կորուստին դէմ, առաւե՛լ, մշակոյթ են։

Զայդ կը շեշտէ Քալանթարեաևը այս էջերուն վրայ վահանովը անկոտրում Համօ Սահեանին։

Լ. Խեչոյեանը եւս հայ ժողովուրդին վահանը, եսը պահելու, եսը հնչեցնելու ելաւ՝ կանխահաս մահը ըմբերանելով։

Քալանթարեանի վկայութիւնը այս մասին.

-« ՛՛Մհերի Դռան Գիրքը՛՛ վէպում Լ. Խեչոյեանը հայկական ժողովրդական էպոսում եւ մասնաւորապէս Մհերի կերպարում բացայայտում է օրինաչափութիւններ, որոնք ժողովրդի հազարամեակների ընթացքում կտակած փորձի արդիւնք են, ընկած են մեր ինքնութեան հիմքում ու շատ կորղմերով կենսունակ են նաեւ այսօր»։

Դառն է թէեւ մեր պատմութեան մէկ դառնագոյն էջը հազարամեակներու ընթացքին, դառնութեամբ, յաւետ չմոռնալու համար՝ այս քառատողով փակենք Համօ Սահեանի զուարթախոհ երգերը.

–«Եւ նորից թափառ մի ցեղ
Մեզ մեզնից խլել է ուզում,
Մեր ազնիւ արիւնը տաք
Թէյի տեղ խմել է ուզում»։


Գրականագէտին եզրակացութիւնը.

–«Համօ Սահեանը գտնում էր, որ բանաստեղծի առաքելութիւնը ՛՛Տիեզերական քաոսից ներդաշնակութեան փոքրիկ մի ծուէն՛՛ պոկելն է։ Մարդու հոգեւոր աշխարհում ներդաշնակութիւն ստեղծելը, անկախ հին կամ նոր թեմաներից, պայմանաւորում է հենց Սահեանի ստեղծագործութեան արդիականութիւնը»։

4. Ազգային ինքնութեան փիլիսոփայութիւնը էպոսում՝ ըստ Լեւոն Խեչոյանի

Հեղինակուհին կը հաստատէ.

–«ժամանակակից իրականութեան մէջ տիրապետում են երկու հակադիր սկզբունքներ՝ համաշխարհայնացում (գլոբալիզացիա) եւ ազզային առանձնայատկութիւնների ինքնութեան շեշտադրութիւն։ Այս համատեքստում առանձնակի կարեւոր նշանակութիւն է ստանում Լեւոն Խեչոյեանի ՛՛Մհերի Դռան Գիրքը՛՛ վէպը, (որ)... համադրութիւն է, որտեղ վիպական հերոսի անձնական կեանքի ինչ-ինչ պահերը զուգահեռւում են տրամաբանական դատողութիւնների հետ, եւ այս երկու բնագաւառները գրեթէ չեն մերւում իրար հեա։ Այսուհանդերձ, գրողի դատողութիւնները վերաերում են ոչ նիւթական, առարկայական աշխարհին, այլ ազգային ոգու բացայայտամանը, որն արդէն աննիւթական, մետաֆիզիկական երեւոյթ է։ Դա փորձ է նաեւ նիւթական աշխարհից վեր բարձրանալու դէպի հոգեւոր ոլորտներ, առանց որի հնարաւոր չէ վերածնութեան ու կեանքի նորոգում»։

–«Լ. Խեչոյեանի ՛՛Մհերի Դռան Գիրքը՛՛ փոխում է էպոսի մեկնաբանման շեշտադրութիւնը՝ ազատագրական պայքարի խորհրդանիշ Դաւթից տեղափոխելով դէպի Փոքր Մհերը՝ նրա մէջ փնտռելով ազգային գոյի հիմքերը»։

Քալանթարեանը կ՛աւելցնէ.

–«Շատ երկրների կողմից ուրիշ ժողովրդների մշակոյթը իւրացնելու մեր դարում միանգամայն տեղին է ուրիշներից զատուելու սեփական ինքնութեան վկայական ունենալու Խեչոյեանական զգուշացումը։ Ինքնութեան վկայութիւնը տարբերութիւնն է, ոչ նմանութիւնը, յիշեցնում է գրողը։ Հետաքրքրական է, որ այդ տարբերութիւնն էր ժամանակին շեշտում Հ.Մաթեւոսեանը. ՛՛Ուղղափառների մէջ ուղղափառ չենք, հեթանոսների մէջ հեթանոս չենք։ Եւ պահպանեցինք յստակ Ես—ը, մեր ժողովուրդը, չի՛ կարելի ձուլուել: Թէպէտ այդ պատճառով շատ ենք տառապել»։ Լ. Խեչոյեանը շեշտադրելով այս պարագան՝ Փոքր Մհերը կը ներկայացնէ անմահ, ան երբեք մեզ չէ լքած՝

—«Նոյնիսկ գերհզօր տէրութիւնների մինչեւ իսկ որդեսերման սերմը հատեցնող պատրազմների ժամանակ»։

Ուրեմն Փոքր Մհերը, որ հայ ժողովուրդը կը մարմնաւորէ՝ ՛՛Դատապարուած է՛՛ անմահութեան։

Եթէ Քրիստոս իր վրայ ամրացուած գերեզմանը գլտորեց եւ յարութիւն առաւ, որ հրեայ չէր, եթէ հրեայ ըլլար՝ հրեաները չէին խաչեր զայն, այլ հայուն մօտ մէկն էր, այդպէս ըլլալուն իւաչեցին, ու ահա իսկակա՛ն հայը՝ այս անգամ Փոքր Մհերը, կը ճեղքէ զինք բանտարկեալ պահող քարաժայռը, ու կը միանայ իր ժողովուրդին՝ Հայոց, մեր ազզային բոլոր պայքարներուն ընթացքին զօրաւիք մեզի, մերթ որպէս անյաղթ Անդրանիկ, մերթ որպէս վրիժառու Թեհլիրեան...

Քալանթարեանին խօսքը այս անգամ.

–«ԽեչոյեաՆի փնտռտուքը մեր ազզային էպոսի փիլիսոփայական տիրոյթևերում միայն ինքնուրոյն ակունքևերը բացայայտելուն չեն միտուած, այլ ունեն խիստ արդիական նշանակութիւն։ Կեանքի նորագոյն պահանջը բխում է ինքնակործանման ուղին բռնած մեր մոլորակի ըևթացքից, նրա ապագայի նկատմամաբ ունեցած տագնապից։ Ոչ մի երաշխիք այն բանում, որ մի օր մէկը կարող է սեղմել ատոմային ռումբի կոճակը։

Հետեւաբար՝ աշխարհի կործանման եւ վերածննդի, նրա վերջի ու սկզբի մասին գաղափարը Խեչոյեանը հանգեցնում է տիեզերական օրինաչափութեան, քանի որ ՛՛Տիեզերքը չի կարող իր չափերի մէջ անփոփոխ մնալ, անընդհատ աճել—ծայետոյ ւաւուելոց յետոյ մեծ պայթիւնով տրոհուելուց, մի ակնթարթում հանգչելուց յետոյ՛՛ գնալու, է դէպի նոր փուլի սկիզբը։

Սակայն ի տարբերութիւն, այսպէս կոչուած, մատերիալիստական ըմբռնումների, որի հիմքում դրուած է նիւթը, Խեչումեանն առաջարկում է կեանքի նորոգութիւնն սկսել ոգուց, որն իր համար մարմինյ կը գտնի։ Գրողի կարծիքով, ինչքան էլ երկար ժամանակ ժողովուրդը քրիստոնեութիւնն է դաւանել (ինքն ասում է քրիստոնեական վարդապետութեան ազդեցութիւնն է կրել) այնուամենայնիւ, միստիկ ծեսերով Մհերին Ագռաւաքարից հանելուց յետոյ ՛՛Մարմինները նորովի պիտի յարութիւն առնէին, պիտի հագնէին հոգիները եւ իրենց ներկային հակառակ՝ հոգին դուրսը պիտի լիներ, մարմինը՝ ներսը, հոգու աչքը սկսելու էր տեսնել (էջ 215)՛՛ :

Սա չի՞ նշանակում արդեօք, թե նիւթի նկատմամբ պաշտամունքի յաղթահարումը միայն կը փրկի մարդկային սերունդներին, եթէ նկատի ունենանք, որ Խեչոյեանի կարծիքով Մհերը Ագռաւաքարում ամփոփել է ՛՛Համազգային յիշողութեան հոգեւոր բովանդակութիւնը՛՛:

Խեչոյեանը Մհերի արարքներին չի նայում իբրեւ եղած վերջացած պատմութիւն, այլ դիտում է իբրեւ մի յաւերժական խորհուրդ պարուևակող երեւոյթ, իբրեւ Հայասա երկրի, յետոյ էլ Ուրարտու պետութեան հաւատամքի սուրբ գիրք, որպէս սերունդների միջեւ ըևդհատուող ժամանակի ամբողջութիւն, որպէս իշխանական Մեծ տան յարահոս կեանքի կրօնամիստիկ մի ամբողջ կարգակառոյց, որ ոչ սկիզբ ունէր, ոչ էլ վերջ (էջ 301) : Վերջին հաշուով, հայ ժողովրդի պատմութիւնն էլ Մհերեան կեանքի նորոգութեան մտքի կնիքն ունի իր վրայ, որովհետեւ պարբերաբար կայացել է ու փլուզուել, կրկին նորոգուել եւ կրկին փլուզուել։ Եւ եթէ կայ ժողովուրդն ու ապրում է, ուրեմն իսկապէս նման ընթացքը յաւերժական է»։

Քալանթարեանի վերջնական եզրակացութիւնը այս մասին.

-« ՛՛Մհեր Դոան Գիրքը՛՛ վէպում Լեւոն Խեչոյեանը հայկական ժողովրդական էպոսում եւ մասնաւորապէս Մհերի կերպարում բացայայտում է օրինաչափութիւններ, որոնք ժողովրդի՝ հազարամեակների ընթացքում կուտակած փորձի արդիւնք են, ընկած են մեր ինքնութեան հիմքում ու շատ կողմերով կենսունակ են նաեւ այսօր»։

Այո, ըստ մեզի եւս այդպէս է։

5. Բանաստեղծական «Խաղ»՝ լուրջ թեմաներով

ժենիա Քալանթարեանի տեսադաշտը կ՛ընդգրկէ նաեւ սփիւռքի մէջ կայք հաստատած Սոնա Վան բանաստեղծուհիին գործերը, որով կը հաստատէ.

–«Պոէզիայի էութեան վերաբերեալ կարելի է բազմաթիւ սահմանումներ կամ, աւելի ճիշդ, բնութագրումներ յիշել, բայց դա աւելորդ է, քանի որ ամէն մի նոր բանաստեղծ ինքնահաստատման ճանապարհին հաստատում է խախտել նախկին սահմանները եւ գնալ զարտուղի արահետով։ Մեր տպաւորութեամբ նման սահմանախախտ է ձգտում դառնալ (կամ արդէն այդպիսին է) նաեւ Սոնա Վանը։ Այդ մասին նա ինքն է յայտարարում.

Ուզում եմ կոտրել կարծրատիպն այս
Պատրաստել նորը աւելի մեծ
Ես իմ կեանքն ապրել եմ վատից-լաւիցց
Ձեզ համար եմ մտածում
Աւելի շատ։

(՛՛Չեմ ուզում կրկնել՛՛)

Կարծրատիպի խախտման գործընթացը Սոնա Վան արդէն սկսել էր իր առաջին ժողովածուներում՝ բանաստեղծութիւնը վերածելով իւրայատուկ խաղի, որի շնորհիւ պատրանքը դառնում է իրականութիւնմ իսկ պոէզիան յայտնւում է իրականութեան եւ պատրանքի միջեւ։ Նոյն սկզբունքով է ստեղծուած նաեւ բանաստեղծի նոր ՛՛Չառա անունով թռչունը՛՛ ժողովածուն։

Նոր գրքում Սոնա Վանը հարստացնում է բանաստեղծութեան թեմատիկան... բանաստեղծութեան տիրոյթ ներառելով անհատին եւ հասարակութեանը յուզող բազում խնդիրներ, որոնց մէջ իբրեւ առանձին թեմա շեշտում է միայն պատերազմը, իսկ մնացած դէպքերում նոյն բանաստեղծութեան մէջ տրամադրութիւնները, ապրումները, լուրջ հարցադրումներն ու ակնյայտ հեգնանքը անբաժանելիօրէն ձուլուած են իրար, ներթափանցած են մէկը միւսի մէջ ինչպէս իրական կեանքում։ Եւ բոլոր իրադարձութիւնները տեղի են ունենում Աստուծոյ շուքի տակ, նրա կամքով կամ նրան հակադիր, որի պատճառով էլ ամբողջ ժողովածուն դառնում է ծաւալուն զրոյց Աստծոյ հետ՝ յարակից անհրաժեշտ շեղումներով»։ Սոնա Վանը կարծէք չէզոք դիրք որդեգրած ըլլայ պատերազմի դէմ։ Բայց այդպէս չէ։ Բանաստեղ մը կրնա՞յ չէզոք դիրք որդեգրել պատերազմի դէմ, երբ պատերազմը կը ջնջէ մարդ ու մշակոյթ...

–«Սեղմում եմ կոճակը կառավարման
ու մատուցւում է ինձ պատերազմը
սուրճի հետ
անկողնու մէջ
կրակոցը ընդհաւում է
գովազդով նոր տեսակի
շրթնաներկի
ապա քիչ անց
օրորւում է կրկին մեխից կախուած
հակագազը փղի կնճիթի պէս։


(՛՛Պատերազմ՛՛)»»

Կեանքը այդպիսին է։ Այսօր ալ յամի Տեառն 2016 Մարտի չորսին, երբ Ազերին խախտելով զինադադարի բոլոր օրէնքները՝ կը փորձէ խուժել մեր հայրենի Արցախի սահմաններէն ներս, զէնքի բոլոր տեսակներով։ Երեւանի հեռուստայայտագիրը մեր բանակին պաշտպանական գործողութիւները հեռարձակելէ յետոյ, ցոյց կուտայ գովազդներ, երբ մենք ամէն րոպէ նոր լուրեր կը սպասենք։ Կեանքը այդպիսին է ամէն տեղ։

Սոնա Վանի համար Լոս Անճելըսի մէջ՝ մեզի համար ալ Երեւանի մէջ։ Սոնա Վան իր տեսածը, իր զգացածը, իր ապրածը կը ներկայացնէ իր իսկ գրած բանաստեղծութիններուն մէջ։

Այլ տեղ.

–«Հայր մեր որ համր ես

ու հետեւաբար

աւելի սուր է հոտառութիւնդ

ո՞նց ես դիմաևում այս գարշահոտին

արեան

որ հաւաքուել է այսքան հազար տարի...»։

Պետրոս Դուրեանին ցասումը երեւի բաւարար չէր...

–«Մի՞շտ ես դու լռակեաց եղել այսքան

Թէ՞ վերջերս ես միայն համրացել»։

Սոնա Վան կը շեշտէ իր յարձակումը առանց... պատասխան ստանալու՝ երբ կը գրէ.

–«Ծիծաղն ինձ աւելի է փրկում

Քան աղօթքը»։

Երբ աւելի քան դար մը առաջ Ռուբէն Սեւակը գրած էր.

–«Զէնքն աւելի զօրաւոր էր քան խարը...»։

Սոնա Վանը խօսքը ուղղելով ամէնակալին՝ կը գրէ.

–«Իսկ մեր վէճի համար
ասա մարդկանց
որ դու ես միշտ
սկզբից ինձ բզբզողը»։

Հոս Սոնա Վանը մեղայագիր մը չէ, որ կը ներկայացնէ

Դուրեանի նման։ Ապա՝ Սոնա Վան կը յարէ.

–«Մի օր սուրբ եմ ես
Մի օր՝ սատանա
Մի օր ծառայ եմ
Մի օր՝ թագուհի
… Ես կերպարանքս
անվերջ փոխում եմ
հագուստիս նման
Մի օր ես կոյս եմ
Մի օր պչրուհի»։

Բնութիւնը եւս ամէն օր կերպարանափոխուելու սովորոյթը ունի, երեւի Սոնա Վան բնութեան կը հետեւի...

Իսկ ժենիա Քալանթարենը կ՛եզրափակէ իր խօսքը այսպէս.

–«Փորձել ենք մտածել առանց վերջնական եզրակացութեան գալու։ Ինչո՞ւ։ Իւրաքանչիւր սերունդ բազմաձայն է, եւ ինչքան շատ են անհատականութիւնները, այնքան դժուար է խօսել բոլորի անունից։ Բայց մի բանում գրեթէ վստահ ենք՝

Սոնա Վանի ձայնը չի կորչում իր սերնդի ձայների մէջ»։

Այսպէս գրած է Քալանթարեան կարծէք ի պատասխան Սոնա Վանի հետեւեալ տողերուն.

–«Ե՞ս եմ ձայնը կանանց իմ սերնդի

Թէ ... մէկ ուրիշը

(մտածի՜ր... մտածի՜ր... երկար) Եւ փորձիր սիրել ինձ ընթացքում»։ Քալանթարեանի խօսքը ընդհանուրին ձսյնը ըլլայ կարծէք...

6.Մաճուան թակարղդում

՛՛Դիտանկիւն՛՛ հատորին վերջին գլուխն է։

Այս էջերուն վրայ խօսքը Հրաչեայ Սարիբեկեանի ՛՛Երկուորեակների Արեւը՛՛ վէպին շուրջ կը դառնայ, ուր արծարծուող գլխաւոր նիւթը կեանքի եւ մահուան հարցերն են՝ կապուած վիպագիրի ներկայացուցած պատմութեան։

Վէպը երկուորեակ երկու եղբայրներու կեանքէն կը ծնի։ Անոնք իբրեւ խաղ՝ երկուքով վայրաշարժի երկաթի գիծերուն վրայ կ՛երկննան, գնացքը անոնցմէ մէկը կը նետէ մահուան գիրկը, իսկ ազատուողին մազերը նոյն վայրկեանին կը սպիտակին սարսափի ազդեցութեան տակ։

Ողջ մնացողը Արեգն է, ծերերու մէջ երեխայ, երեխաներու մէջ ծեր, սպիտակահեր... եւ կարծէք հանգուցեալ եղբայրը ՛՛Իր գերիշխանութեան տակ է առնում կենդանի մնացող եղբօրը՝ Արեգին, եւ վերջինիս միտքերը, երազները, տեսիլները կենտրոնացնում մահուան շուրջ՛՛:

–«Հայ դասական գրականութեան մէջ եւս այս կամ այն չափով արծարծուել է մահուան հետ առնչուելու հանգամանքը (Ատ. Զօրեաև, Գ. Մահարի եւ այլն)։ Սակայն Հրաչեայ Սարիբեկեանը էքիստենցիալ տեսանկիւնից սրում է հարցը՝ ցոյց տալու համար դէպի մահ ընթացող կեանքի անիմաստութիւնը, անորոշութիւնը, սարսափը։ Վէպի ամբողջ պոէտիկան նպատակաուղղուած է այս առանցքային գաղափարը տեսանելի դարձնելուն։

Արեգը ընկերներ չունի (սպիտակած մազերի պատճառով երեխաները խուսափում են նրանից), իսկ ընկերուհին՝ Շողերը, նման է խուսափող շողի, որ ե՛ւ կայ, ե՛ւ չկայ: Դրանց փոխարէն Արեգը խաղում է կա՛մ գերեզմանոցում, կա՛մ լինում է վանքում, որի յատակին գրեթէ հողին հաւասարուած սրբերի շիրմաքարերն են, նոյնը նաեւ կողքի մատուռի գերեգմանոցում։ Մնացած ժամանակ նա մենակ է իր մտքերի հետ»։

Հեղինակը շարունակ կեանքի մութ երեսները ցոյց կուտայ, հրդեհ, մորթուած աքլոր, կտոր-կտոր եղած գորտ, ամայութիւն։ Մի՞թէ կեանքի մէջ չկան այլ երեւոյթներ...

Կան՝ Արեգի «Տեսիլները, մղձաւանջային երազները, երկիմաստ ու մոլորեցնող պատկերները... Գրքի նկարազարդումը աւելացնում է գրքի մռայլը»։

Այս բոլորը հաստատելէ յետոյ սպասելի էր, որ ՛՛Դիտանկիւն գործին հեղինակը արդար վերլուծումի ենթարկէր Հրաչեայ Սարիբեկեանի վէպը։ Հուր աչքերով զինուած հեղինակը կեանքէն միայն ու միայն սեւ երեւոյթնե՞ր մէկտեղած է։

Քալանթարեանը եթէ կարելի է ըսել, միայն հետեւեալ միտքը արտայայտած է.

–«Անշուշտ ամէնեւին էլ չի բացառւում, որ մեր ընկալումները չեն համապատասխանում հեղինակի յղացումներին»։

էքզիստենցիալիզմը միայն խաւա՞ր պիտի ներկայացնէր։

Երեւի Հրաչեային համար մեղմացուցիչ հանցանաց կերպ մըն ալ գոյառումի կ՝արժանայ. –«Բայց մեր կարծիքով շատ աւելի լաւ կը լինէր եթէ վէպը չներկայանար իբրեն որոշակի ծրագրի իրականացում, հեղինակը ոչ թէ թելադրէր եզրակացցութիւններ՝ այլ կեանքի դրուագներից ընթերցողը ինքը հանգէր դրանց, որովհետեւ, այնուամէնայնիւ, մեզ չի թւում, թէ երեխայի զգայութիւններն ու աշխարհաճանաչման փորձերը կարող են մի ամբողջ փիլիսոփայական համակարգ ձեւաւորել։ Ու նաեւ, աւելի խորգային իմաստով, թւում է, բազում աղէտների միջով անցած հայ մարդու հոգեբանութեանն առանձնապէս հարազատ չէ կեանքի ունայնութեան բացարձակումը (վերջապէ՜ս - Թ.Թ.)։ Այս տեսանկիւնից նայելով՝ կարծում ենք, որ Հր. Սարիբեկեանի ՛՛Երուորեակների արեւը՛՛ վէպը կարելի է դիտարկել միայն գրական փորձարարութեան շրջանակներում իբրեւ մոդեռնիստական, փիլիսոփայական ներհայեցողցական վէպ, որ ներքուստ ընդարձակում է ժամանակակից վէպի ներժանրային սահմանները՝ տեղ թողնելով դեռեւս սպասուելիք կեանքի վէպի համար»։

ժենիա Քալանթարեանի համար վերի տողերը կոչենք՝ արդարանալի մօտեցում կամ արձագանգ։ Քանի յաճախ, արդար են անոր մօտեցումները մեր անցեալի ու ներկայի գրողներու գործերուն նկատմամբ միշտ լաւէն՝ լաւագոյնի սպասումով։

Երեւան, 4 Ապրիլ, 2016
  1. Կրնանք հաւաստել, որ իսկապէս գոթական ճարտարապետութեան բուն ակունքը եղած է