Հրեշտակներ քնքուշաթև…
(Վերահղված է Հրեշտակներ քնքուշաթևից)
Իմ բալիկին
Դ.
Հրեշտակներ քնքուշաթև
Կըգան կիջնեն իմ խուցը խեղճ,
Եվ երգերով լույս ու թեթև
Մեզ կըփայեն տխրության մեջ։
Արդարություն չըկա երկրում,
Բայց կա վերին մի ամոքում,
Երբ աշխարհի խոսքն է լռում,
Եվ գրկում է լույսը հոգուն…
Հեռանանք մի անդրաշխարհ,
Հավատում եմ ես գալիքին,
Հրեշտակներ կըփայեն հար
Ինձ ու անբախտ իմ բալիկին…