***

Ձգվում է հերկի ակոսն առաջին
Եվ ո՞վ գիտե, թե
Սերմնացանը ո՜րերորդ անգամ
                Ցորենով լցված
Իր բուռն է հիմա դատարկում այնտեղ`
Անմեղության մեջ
Ու մաքրության մեջ բարերար հողի...
Եվ իմ աչքերի առաջ փռվում են
Գալիք արտերը՝ դեղին ժպիտով...
Քաղցր բերկրանքով լցվում է մեկեն,
Ցնծում իմ հոգին. -
Աշունը կանաչ ու ցողաթաթախ
Ժպիտ է փռում աշխարհի դեմքին...