Ձեզ չեմ ափսոսում, իմ գարնա՛ն տարիք…

Ձեզ չեմ ափսոսում, իմ գարնա՛ն տարիք…

Թարգմանությունը՝ Հովհաննես Հովհաննիսյանի

* * *


Ձեզ չեմ ափսոսում, իմ գարնա՛ն տարիք,
Որ անցաք ունայն սիրո ցնորքով.
Ոչ ձե՚՛զ. գիշերվան վայեյքնե՛ր գաղտիկ,
Որ երգել եմ ես հեշտաձայն սրնգով.

Ձե՛զ չեմ ափսոսում, նենգո՛տ ընկերներ,
Պըսակ ու թասե՛ր անհոգ խրախճանի
Եվ ոչ ձե՛զ. մատաղ կույսե՛ր գեղանի.—
Մտքիս հետ ընկած՝ չունիմ զբոսանքներ։

Բայց ո՞ւր դուք արդյոք, հոգեզմայլության,
Մատաղ հույսերի խաղաղ րոպենե՛ր.
Ո՞ւր է հուրն ու խանդ ոգևորության…
Ա՜խ, եկե՛ք կրկին, իմ գարնան օրեր։