***

Ձեր խիղճը ձեզ թողեց, ավաղ,
եւ իմ խիղճը դուք չեք տեսնում,
եւ իմ ճիչը դուք չեք լսում,
եւ չեք ասում դուք մութ ու ջինջ,
եւ չեք հարցնում դուք սուտ ու ճիշտ,
ձեր խիղճը ձեզ թողեց, ավաղ։

Ամենալավ խոսքն ասացի,
չլսելուն տրվեց խոսքս,
մտերմության ձեռք մեկնեցի՝
չտեսնելուն տրվեց ձեռքս,
ամբողջ կյանքում սեր կանչեցի՝
չիմանալուն տրվեց հերկս։

Էլ ի՞նչ անեմ, էլ ինչ ասեմ,
իմ ցավի մեջ հալվեմ-հոսեմ,
իմ երգի մեջ բացվեմ-խոսեմ,
իմ հերկի պես խորն ակոսվեմ,
յոթ երկնքի մովում սուզվեմ,
ձեզ՝ չէ, գուցե ես ինձ հասնեմ։