ՁՄԵՌԸ՝ ՊԱՏԿԵՐԱՀԱՆ


Օրը սահում է ձյունի վրայով,
որ սառույցվել է
մեր ոտնատակի մի կտոր հողին։
Որտե՞ղ կանգ կառնի...
Ծառի մոտ, ահա, հողը բաց է քիչ,
                        երբ ձյուն էր գալիս,
սիրահար մի զույգ կանգնած էր այնտեղ։
Օրը սահում է։
Սահում է ժամը։
Վայրկյանն է սահում։
Եվ այնպես քիչ են ոտնատեղերը,
որտեղ որ ձյունը հողին չի փարվել։
Որ թեթեւ լինի ձյունը մայր հողին՝
բեռնավորվել են ծառերը ձյունով,
բացի նրանցից (հատուկենտ ծառեր),
                        որ ճկուն են շատ
ու գիտեն ինչպես, ինչպես չմտնել
ծանր բեռան տակ։
Օրը սահում է երկրագնդով մեկ,
կանգ կառնի այնտեղ,
ուր կանգնած էին սիրահարները։