[ 291 ]
***
Ձյունը մանում է բարակ, Ցած է իջնում թել-թել. Քաղցր է նստել անկրակ Քեզ հետ հինը թերթել։ Բռնել այս ձեռքը նրբին Նստել, նստել անքուն, Չըզգալ որ արդեն արփին Ցոլաց արևելքում։ Չըզգալ որ բացվում է օր, Նստել անկամ, անուժ, Լսել լոկ, որպես օրոր, Խոսքըդ — երգից անուշ։
[1917]