Ձյուն (1881, Ռափայել Պատկանյան)

Ձյուն (1881, Ռափայել Պատկանյան)

ՁՅՈՒՆ



«Ա՜խ, ինչո՞ւ, ինչո՞ւ կուգա պաղ ձյունը,
Նորից ամիսներ պիտ մընամ տունը,
Տեսնելու չեմ ես կանանչ ծառ, արոտ,
Հոտոտ ծաղիկեն պիտ մընամ կարոտ»:

-Ձյունը որ կուգա երկնքեն ի վար,
Իմացիր, մեծ բախտ է մարդուս համար,
Վերմակի պես տաք կը ծածկե գետին,
Որ բույսի արմատը դիմանա ցրտին.
Նա հողին կուտա հյութ, պարարտություն,
Դաշտին ու արտին մեծ առատություն։
Մի՛ տրտնջալ, մարդ, դու բընութենեն,
Թե տաք և թե ցուրտ՝ մեզ միշտ օգուտ են։