Ղարիպ մշեցին
Շուշանիկ Կուրղինյան |
Ղարիպ աղբեր, արի՛ մեր տուն,
Բուք բորանին ո՞ւր կ՚երթաս,
Հերի՛ք այդքան թափառելով,
Սեւ դարդերըդ քամուն տաս։
Անտուն աղբեր, արի՛ մեր տուն,
Էս էլ Հայի օճախ է,
Իմ պաղ ջուրըս, սեւ-չոր հացըս,
Քեզ պես աղբոր հալալ է։
Մշա՛կ աղբեր, արի՛ մեր տուն,
Դարդ ու ցավըդ ինձ պատմե,
Լաց-լացի տանք էս մեծ տոնին,
Սիրտըս լացի կարոտ է։