Ղոշմա

Ղոշմա


Այլոց տունը քեզ օթեւան չի լինի,
Աշխատիր քեզ համար օթեւան ճարե.
Օտարը շատ ունի հաց, անուշ գինի,
Քեզ ի՞նչ օգուտ, որ քո բանը դժվար է։

Մոլիներու կյանքին աչք մի ունենա,
Նորանց ճիգ ու ջանքին աչք մի ունենա,
Այքոց աշխատանքին աչք մի ունենա,
Ճակատիդ քրտինքով քեզ կառավարե։

Ուսում սովորի, անվարժապետ մի մնար,
Գորտի գորգով բռնված գետ մի մնար.
Միշտ աշխատիր, ընկերներից ետ մի մնար,
Այլոց նման դո’ւ եւս բան հնարե։

Ջիվան, անուսումին հիմար կանվանեն,
Անօգուտ մարդ, խելքից տկար կանվանեն,
Ապրուստ չճարողին խավար կանվանեն,
Ասելով՝ այս դարը լուսավոր դար է։