Ճակատագիր
Աղբյուր՝ Արիս Արսենի, Երկերի ժողովածու, գիրք առաջին, Ստեփանակերտ, 2013, էջ 154։


ՃԱԿԱՏԱԳԻՐ


                              Կոմիտասին ու Նունեին՝
                                     անապական սիրով...

Նա պահում է ափը՝ մոմակալ է ասես,
Իսկ դու մոմ ես՝ վառվող աչքերի մեջ նրա,
Ամրանալու համար դեռ շա՞տ պիտի «լացես»,
Կատարյա՞լ չէ ափը, կասկածո՞ւմ ես, տղա՜...

Ու՝ կաթում ես, կաթ-կաթ, տե՜ս, արցունք է ափին,
Տե՜ս, կարոտիդ՝ նրա երազանքն է ծալվում,
Մոմակալը թախծի աչքն է հառել ճամփին...
...Մո՜մ, հերի՜ք է, այդպես մինչև ո՞ւր ես հալվում։

16.04.01, Ստեփանակերտ