Խոնարհ ու հեզ Մի հոգնած եզ Արորն ուսին, Ճանճը պոզին Մի իրիկուն Գալիս էր տուն: Մին էլ ճամփին Մի ուրիշ ճանճ Հենց նստածին Ասաց. — Տո՜, մանչ, Էս եզան հետ Որտեղի՞ց էդ: Քիթը տնկած Ճանճը ասաց. — Մենք որտեղի՞ց. Վարում էինք, Վարատեղի՛ց: