Մակբեթ (Շեքսպիր)
ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ ՀԻՆԳ ԱՐԱՐՎԱԾՈՎ
- ԴՈՒՆԿԱՆ – թագավոր Սկովտիայի,
- ՄԱԼԿՈՄ, ԴՈՆԱԼԲԵՅՆ – նրա որդիք,
- ՄԱԿԲԵԹ, ԲԱՆՔՈ – զորավարներ,
- ՄԱԿԴՈՒՖ, ԼԵՆՈՔՍ, ՌՈՍ, ՄԵՆՏԵԹ, ԱՆԳՈՒՍ, ԿԱԹՆԵՍ – սկովտիական ազնվականներ,
- ՖԼԻՆՍ – Բանքոյի որդին,
- ՍԻՎԱՐԴ – կոմս Նորթումբերլանդ, զորավար, անգլ. զորքի,
- ԿՐՏՍԵՐ ՍԻՎԱՐԴ – նրա որդին,
- ՍԵՅՏՈՆ – Մակբեթի թիկնապահ մի սպա,
- ՄԱԿԴՈՒՖԻ ՓՈՔՐ ՏՂԱՆ,
- ՄԻ ԱՆԳԼԻԱՑԻ ԲԺԻՇԿ,
- ՄԻ ՍԿՈՎՏԻԱՑԻ ԲԺԻՇԿ,
- ՄԻ ԶԻՆՎՈՐ,
- ՄԻ ԴՌՆԱՊԱՆ,
- ՄԻ ԾԵՐՈՒԿ,
- ԼԵԴԻ ՄԱԿԲԵԹ,
- ԼԵԴԻ ՄԱԿԴՈՒՖ
- ՄԻ ԱԶՆՎԱԿԱՆ ԿԻՆ՝ լեդի Մակբեթին սպասարկու։
- Լորդեր, ազնվականներ, սպաներ, զինվորներ, մարդասպաններ, սպասավորներ, սուրհանդակներ։
- Հեկատե, երեք վհուկ, տեսիլներ։
Տեսարան, Սկովտիա և Անգլիա։
Արարված առաջին
խմբագրելՏեսարան առաջին
խմբագրելԲացօթյա մի տեղ։ Որոտ և կայծակ։
Գալիս են երեք վհուկ։
Ա. ՎՀՈՒԿ
Ե՞րբ պիտի մենք կրկին խմբվենք երեքով՝
Որոտով ու կայծակով կամ անձրևով։
Բ. ՎՀՈՒԿ
Երբ թոհուբոհն ավարտվի,
Մեկը հաղթի, մյուսն հաղթվի։
Գ. ՎՀՈՒԿ
Դա կլինի, անկասկած,
Դեռ արևը չմտած։
Ա. ՎՀՈՒԿ
Եվ տեղն ո՞ւր։
Բ. ՎՀՈՒԿ
Ցախուտը։
Գ. ՎՀՈՒԿ
Այնտեղ տեսնենք Մակբեթին։
Ա. ՎՀՈՒԿ
Եկա, եկա, Գրեյմալքին։
ԱՄԵՆՔԸ
Պադոկն, ահա կանչում է։– Գալիս ենք։
Լավը վատ է, վատը՝ լավ։
Եկեք ճախրենք մեգի մեջ
Եվ ժանտահոտ օդի մեջ։
Վհուկները չքանում են։
Տեսարան երկրորդ
խմբագրելՖորեսի մոտ մի բանակ։ Ժխոր։
Գալիս են արքա Դունկանը, Սալկոմը, Դոնալբեյնը, Լոնքոսը, սպասավորներ՝ հանդիպելով մի արյունաթաթախ սպայի։
ԴՈՒՆԿԱՆ
Ո՞վ է դա այդպես արյունաթաթախ, գուցե կարող է,
Ինչպես թվամ է իր արտաքինից,
Ապստամբության նորագույն ելքից տեղեկություն տալ։
ՄԱԼԿՈՄ
Սա այն սպան է, որ, իբրև կարիճ զինվոր կռվելով,
Ինձ գերությունից ազտաեց։– Բարև, դու քաջ բարեկամ.
Պատմիր արքային կառվի վիճակը, երբ որ հեռացար։
ՍՊԱ
Անորոշ վիճակ, ինչպես երբ երկու ուժասպառ լողորդ
Իրար կանչելով՝ իրենք են խեղդում իրենց արվեստը։
Ժանտ Մակդոնվալդը, որին վայել էր ապստամբ լինել,
Քանզի նրա մեջ մարդկային բնության գարշությունները
Անդադար վխտում, բազմանում էին, նոր ուժ էր առել
Գալլոուգլասների և այն քերների հրոսակներով,
Որ արևմտյան կղզիներն իրեն հայթայթել էին.
Բախտն էլ, ժպտալով նրա գարշելի կռվազանության,
Մի ապստամբի պոռնիկն էր դարձել, բայց բոլորն իզո՜ւր.
Կտրիճ Մակբեթը, իրավ արժանի այդպես կոչվելու,
Արհամարհելով բախտը և սուրը շողշողացնելով,
Որ դեռ ծխում էր իր արյունահեղ պատժագործումից,
Որպես քաջության փայփայած սանր, կտրեց և անցավ.
Մինչև որ կանգնեց այն ստրուկի դեմ։
Ո՛չ ձեռքը թոթվեց և ո՛չ էլ նրան գնաս-բարով ասաց,
Այլ ճեղքեց պորտից մինչև ծնոտը
Եվ գլուխը տնկեց պատնեշի վրա։
ԴՈՒՆԿԱՆ
Ա՜հ, քա՜ջ ազգական, արժանի՜ սեպուհ։
ՍՊԱ
Ինչպես այնտեղից, որ սկսում է արևը ծագել.
Պոռթկում են որոտն ու նավակործան փոթորիկները։
Հենց նույն աղբյուրից, որից օրհնություն պիտի միշտ բխեր,
Աղետ է, հորդում։ Ուշ դիր ինձ, ուշ դիր, Սկովտիո արքա.
Արդարությունը, արիությամբ զինված,
Նոր էր ստիպել ցատկող քերներին փաուստի դիմել,
Երբ նորվեգացին, որ ակնդետ էր պատեհ առիթի.
Շողուն զենքերով և նոր ուժերով հարձակում գործեց։
ԴՈՒՆԿԱՆ
Դա չվախեցրե՞ց Մակբեթ և Բանքո զորավարներին։
ՍՊԱ
Հենց այնքան, որքան ճագարն՝ առյուծին կամ ճնճղուկն՝ արծվին։
Եթե ճիշտն ասեմ, պետք է ես նրանց նմանեցնեմ
Չափազանց լցրած թնդանոթների՝ կրկնակի ճայթով,
Որոնք կրկնակի կրկին հարվածներ տեղացնում էին
Թշնամու գլխին. թե՞ արղյոք նրանք որոշել էին
Ծխուն վերքերի արյան մեջ լողալ,
Կամ հավերժացնել մի նոր Գողգոթա . չեմ կարող ասել,
Բայց թալկանում եմ. վերքերս օգնությո՜ւն աղաղակում են։
ԴՈՒՆԿԱՆ
Խոսքերդ նույնչափ վայելում են քեզ, որչափ վերքերդ,
Երկուսն էլ նույնչափ պատվի բույր ունեն։
– Գնացեք իսկույն և վիրաբույժներ բերեք իր համար։
Սպային դուրս են տանում։ Գալիս Է Ռոսը։
Այս ո՞վ է գալիս։
ՄԱԼԿՈՄ
Ռոսի քաջ թենը։
ԼԵՆՈՔՍ
Որպիսի՜ շտապ արտափայլում կա նրա աչքերում.
Մի մարդու դեմք է, որ անեղ բաներ ունի պատմելու։
ՌՈՍ
Աստված պահապան մեր թագավորին։
ԴՈՒՆԿԱՆ
Որտեղի՞ց եկար դու. հարգելի թեն։
ՌՈՍ
Ֆայֆից, մեծ արքա,
Ուր նորվեգական վես դրոշակները երկինքն են ծաղրում
Եվ մերոնց վրա պաղ հով են փչում։
Նորվեգն ինքը, ահագին թվով,
Նաև դավաճան Կավդորի թենի օժանդակությամբ,
Մի սարսափելի պայքար սկսեց,
Երբ բելլոնայի այն սիրեցյայը, անթափանց զրահով,
Ելավ նրա վեմ չափվելու համար.
Սուրն ընդդեմ նրա ապստամբ սրի, բազուկը՝ բազկի
Հաղթահարելով նրա լիրբ ոգին և վերջ ի վերջո,
Հաղթության բախտը մեզ բաժին ընկավ։
ԴՈՒՆԿԱՆ
Մե՜ծ երջանկություն։
ՌՈՍ
Եվ հիմա Ավենոն՝ Նորվեգիո արքան,
Ինքն է մեզանից հաշտություն հայցում։
Բայց մենք չուզեցինք թույլաարել, որ նա իր մարդկանց թաղի,
Մինչև որ համրեց, սուրբ Կոլոմբ կղզում,
Տասն հազար դոլլար հօգուտ ընդհանուր մեր գործածության։
ԴՈՒՆԿԱՆ
Կավդոսի թենը չի խաբի մեկ էլ սրտագին սերս։
– Գնա, հրապարակիր այդ մարդու մահը,
Հետո Մակբեթին ողջունիր նրա նախկին տիտղոսով։
ՌՈՍ
Գնում եմ, տեր իմ։
ԴՈՒՆԿԱՆ
Ինչ որ նա տուժեց, Մակբեթը շահեց։
Գնում են։
Տեսարան երրորդ
խմբագրելՄի ցախուտ։ Որոտ։
Գալիս են երեք վհուկները։
Ա. ՎՀՈՒԿ
Ո՞Ւր էիր, քույր։
Բ. ՎՀՈՒԿ
Խոզ մորթելու։
Գ. ՎՀՈՒԿ
Քույր, դո՞ւ որտեղ։
Ա. ՎՀՈՒԿ
Մի նավաստու կին շագանակ ուներ իր գոգնոցի մեջ.
Ծամում էր, ծամում էր, ծամում։ «Տուր ինձ»,– ասացի։
«Կորի՛ր, չար վհուկ»,– գոռաց հասաափոր քոսոտ պառավը,
Նրա ամուսինն Ալեպպո է այժմ
Եվ նավապետ է Տիգրիսի վրա։
Բայց նավի մեջ կնստեմ
Եվ մի պոչատ մկան պես
Մինչև այնտեղ կնավեմ.
Կանեմ, կանեմ, կանեմ ես։
Բ. ՎՀՈՒԿ
Ես էլ կտամ մի քամի։
Ա. ՎՀՈՒԿ
Շատ բարի։
Գ. ՎՀՈՒԿ
Մեկն էլ ես։
Ա. ՎՀՈՒԿ
Բոլոր մյուսներն ունեմ ես
Եվ լավ գիտեմ այն կողմերը,
Ուր փչում են հողմերը,
Նավապետի գարտեզի մեջ
Նշանակված կետերը։
Այնպես հյուծեմ ես նրան,
Որ խոտի պես չորանա,
Ոչ գիշերը, ոչ ցերեկ
Քունը աչքին մոտենա։
Եվ նա կապրի նզովված
Եվ հալումաշ կլինի,
Ինը յոթնյակ, ինը հերթ
Կչարչարվի, կտքնի։
Նավն ընկղմել կարող չեմ,
Բայց ալեկոծ կտանջեմ։
– Տեսեք, տեսեք ի՞նչ ունեմ։
Բ. ՎՀՈՒԿ
Ցույց տուր, ցույց տար մեզ։
Ա. ՎՀՈՒԿ
Մի նավասաու սա բութն է,
Որ տուն գալիս ընկղմվեց։
Թմբուկի ձայն։
Գ. ՎՀՈՒԿ
Թմբո՞ւկ, թմբո՞ւկ, Մակբեթն է։
ԱՄեՆՔԸ
Վհուկ քույրեր, սուրհանդակներ
Ծովերի ու ցամաքի,
Այսպես կազմում են շրջան,
Պտույտ գործում ձեռք-ձեռքի։
Երեք անգամ քեզ համար, Երեք անգամ ինձ համար,
Մեկ էլ երեք թող դաանա,
Ինը պտույտ լրանա։
Սուս, դյութանքը կատարվեց։
Գալիս են Մակբեթը և Բանքոն։
ՄԱԿԲԵԹ
Երբեք այսպիսի լավ և վատ մի օր դեռ տեսած չկամ։
ԲԱՆՔՈ
Որքա՞ն է մնացել դեռ մինչև Ֆորես։
Վա՜հ, սրանք ի՞նչ են այսպես խորշոմած,
Այսպես այլանդակ զգեստներ հագած։
Նման չեն երկի բնակիչների, բայց երկրի վրա են։
Կենդանի՞ եք դուք, կամ թե այնպիսի՞ արարածներ եք,
Որոնց կարող է մարդ հարցում անել։
Դուք հասկանում եք, ինչպես տեսնում եմ, իմ ասածները,
Քանի որ այդպես ամենքդ մեկեն ճաքած մատներդ
Դրիք ձեր կաշի շրթունքի վրա։ Կին պետք է լինեք,
Բայց ձեր մորուքը արգելում է ինձ, որ այդպես կարծեմ։
ՄԱԿԲԵԹ
Եթե կարող եք, խոսեցեք, ի՞նչ եք։
Ա․ ՎՀՈՒԿ
Ողջո՛ւյն քեզ, Մակբե՛թ, ողջունում ենք քեզ, ո՛վ թեն Գլամիսի։
Բ. ՎՀՈՒԿ
Ողջո՜ւյն քեզ, Մակբե՜թ, ողջունում ենք քեզ, ո՛վ թեն Կավդորի։
Գ. ՎՀՈՒԿ
Որջո՜ւյն քեզ, Մակբեթ, որ ապագայում արքա կլինես։
ԲԱՆՔՈ
Սիրելի տեր իմ, ինչո՞ւ եք ցնցվում
Եվ այսքան հաճո հնչող բաներից սարսափած թվում։
– Հանուն ճշմարտության, պատրա՞նք եք արդյոք,
Թե՞ այն եք իրոք, ինչ որ արտաքուստ երևում եք մեզ։
Ազնիվ ընկերներիս դուք ողջունեցիք ներկա շնորհով
Եվ գուշակությամբ մեծ ստացվածքի։
Նույնիսկ հույս տվիք թագավորության,
Որով նա կարծես հափշտակված է, իսկ ինձ չեք խոսում։
Եթե կարող եք դուք ժամանակի սերմերին նայել
Եվ ասել, ի՞նչ սերմ պտուղ պիտի տա և ի՞նչ սերմը՝ ոչ,
Խոսեցեք ինձ էլ, ի՛նձ, որ ոչ ձեզանից շնորհ եմ հայցում,
Ոչ էլ վախենում ձեր չարիքներից։
Ա. ՎՀՈՒԿ
Ողջո՜ւյն։
Բ. ՎՀՈՒԿ
Ողջո՜ւյն։
Գ. ՎՀՈՒԿ
Ողջո՜ւյն։
Ա. ՎՀՈՒԿ
Պակաս քան Մակբեթ, բայց ավելի մեծ։
Բ. ՎՀՈՒԿ
Պակաս երջանիկ, բայց շատ ավելի։
Գ. ՎՀՈՒԿ
Թագավորների ծնող կդառնաս, բայց ոչ թագավոր։
Ուրեմն, ողջո՜ւյն, Մակբե՛թ և Բանքո՛։
Ա. ՎՀՈՒԿ
Բանքո՜ և Մակբե՛թ, ողջո՜ւյն ձեզ, ողջո՜ւյն։
ՍԱԿԲԵԹ
Սպասեցեք դեռ, թերի՛ գուշակներ։
Դեռ ուրիշ բան էլ պետք է հայտնեք ինձ։
Սինելի մահով՝ գիտեմ, թե ես եմ Գլամիսի թենը,
Բայց ինչպե՞ս Կավդոր, Կավդորի թենը դեռ կենդանի է
Եվ փառք ու պատիվ ազնվական է։
Իսկ արքա լինել՝ դուրս է հավատքիս հեռապատկերից,
Որչափ որ դուրս է Կավդոր լինելս։ Ասացեք դուք ինձ,
Որտեղի՞ց առաք այդ տարօրինակ տեղեկությունը։
Կամ թե ինչո՞ւ եք այս խորշակահար ցեխաստանի մեջ
Մարգարեական ձեր ողջույններով մեր ճամփան կտրում։
Խոսեցեք, ուրեմն, պարտադրում եմ ձեզ։
Վհուկներն անհետանում են։
ԲԱՆՔՈ
Երկիրն էլ, ուրեմն, պղպջակ ունի, ինչպես որ ջուրը.
Սրանք էլ երկրի պղպջակներն են։ Որտե՞ղ չքացան։
ՄԱԿԲԵԹ
Ցնդեցին օդում, ինչ որ մարմնեղեն երևում էր մեզ,
Հալվեց, ինչպես որ շունչը հողմի մեջ։
Կուզեի՝ նրանք կեցած լինեին։
ԲԱՆՔՈ
Կայի՞՛ն իսկապես այդպիսի բաներ,
Թե՞ մենք խենթացնող արմատ ենք կերել.
Որ առողջ միտքը գերի է դարձնում։
ՄԱԿԲԵԹ
Ձեր զավակները կթագավորեն։
ԲԱՆՔՈ
Իսկ դուք ինքներդ կթագավորեք։
ՄԱԿԲԵԹ
Եվ թեն Կավդորի․ այդպես չասացի՞ն։
ԲԱՆՔՈ
Միևնույն շեշտով և նույն բառերով։ Այս ո՞վ է գալիս։
Գալիս են Ռոսը և Անգուսը։
ՌՈՍ
Մակբեթ, թագավորն հրճվանքով լսեց քո հադթությունը,
Եվ երբ նա կարդաց, թե ինչպես կյանքդ վտանգի դրիր
Ապստամբի դեմ մենամարաելիս,
Նրա հիացումն ու գովեստները պայքարի մտան,
Թե ո՛րն Է քոնը, որն է նրանը, այս բանից լռած՝
Աչքից անցնելով միևնույն օրվա մնացորդ մասը,
Նա քեզ գտնում է այն նորվեգական վես շարքերի մեջ,
Աներկյուղ կանգնած՝ քո ձեռքով սարքված
Մահու սոսկալի պատկերների դեմ։
Հոծ, ինչպես կարկուտ, եկավ սուրհանդակ սուրհանդակի վրա,
Եվ ամեն մեկը բերեց գովեստներդ,
Թե ինչպես նրա թագավորության պաշտպան կանգնեցիր,
Եվ թափեց այնտեղ արքայի առաջ։
ԱՆԳՈՒՍ
Մենք ուղարկված ենք, որ արքայական մեր տիրոջ կողմից
Շնորհակալություն միայն հայտնենք քեզ։
Եվ նրա դիմաց առաջնորդենք քեզ, ոչ թե վարձատրենք։
ՌՈՍ
Եվ, իբրև կանխույթ մեծագույն պատվի,
Նա ինձ հրամայեց իր կողմից կանչել քեզ «թեն Կավդորի»
Եվ այդ տիտղոսով՝ ողջո՜ւյն, ազնիվ թեն,
Քո տիտղոսն է այդ։
ԲԱՆՔՈ
Ի՞նչ, սատանա՞ն էլ գիտե ճիշտ խոսել։
ՄԱԿԲԵԹ
Կավդորի թենը դեռ կենդանի է։
Ինչո՞ւ եք դուք ինձ ուրիշի զգեստով հանդերձավորում։
ԱՆԳՈԻՍ
Նա, որ Կավդորի թենն էր, դեռ ողջ է,
Բայց ծանր վճիռ կախված կա արդեն այդ կյանքի վրա,
Որից զրկվելու արժանացել է։
Նորվեգիո հետ դավակի՛ց էր նա,
Կամ թե գաղտնապես ապստամբներին օժանդակում էր,
Կամ երկուսի հետ իր հայրենիքի կործանման համար
Դավե՞ր էր նյութում,– դա անհայտ է ինձ։
Սակայն մահապարտ դավադրություններ,
Թե խոստովանված, թե ապացուցված՝ նրան տապալեցին։
ՄԱԿԲԵԹ (Առանձին)
Գլամիս եմ արդեն և թեն Կավդորի…
Եվ դեռ պիտի գա ամենից մեծը։
Ռոսին և Անգուսին։
– Շնորհակալություն ձեր քաշած բոլոր նեղության համար։
Բանքոյին
Չէ՞ որ հույս ունեք, որ ձեր որդիքը կթագավորեն,
Երբ նրանք, որ ինձ Կավդոր կանչեցին,
Նրանց է՛լ նայնպես այդ խոստումն արին։
ԲԱՆՔՈ
Եթե լրջորեն հավատաք դրան,
Դա ձեր սրտի մեջ դեռ թագի տենչ էլ կարոդ է վառել,
Բացի Կավդորի թենը դառնալուց։
Զարմանալի՜ է, հաճախ խավարի գարծարարները
Մեզ դեպի կորուստ գրավելու համար ճիշտ խոսք են ասում.
Գրավում են փոքրիկ իսկություններով,
Որ մեզ կործանեն ավելի խորունկ հետևանքներով։
– Մի բառ ասեմ ձեզ, իմ ազգականներ։
ՄԱԿԲԵԹ (Առանձին)
Երկու գուշակում իրականացան
Որպես նախերգանք թագավորության պերճ արարվածին։
– Շնորհակալություն, ավնիվ պարոններ։
Առանձին
Այս գերբնական դրդումը չար բան չի կարող լինել
Եվ ոչ էլ բարի։ եթե չար բան է,
Ինչո՞ւ ինձ տվեց իմ հաջողության մի կանխավճար,
Սկիզբ դնելով մի ճշմարտությամբ. թենն եմ Կավդորի։
Իսկ եթե բարի, ինչո՞ւ եմ զիջում այն չար փորձության,
Որի ահռելի մտապատկերը մազերս է ցցում,
Եվ հանդարտ սիրտս՝ հակառակ բնության,
Բախել է տալիս կողքերիս ընդդեմ։ Ներկա վախերը
Նվազ ահեղ են, բան թե սոսկալի բանդագուշանքներ։
Խորհուրդս, որի մարդասպանաթյունն անրջանք է դեռ,
Այնպես ցնցում է իմ մարդ էակի խեղճ պետությունը,
Որ խեղդվում է ամեն գործոն ուժ կարծումների մեջ։
Եվ ոչինչ չկա, եթե ոչ միայն մի բան, որ չկա։
ԲԱՆՔՈ
Նայեցեք, այնտեղ, ինչպե՜ս մեր ընկերն հափշտակված է։
ՄԱԿԲԵԹ
Եթե բերմունքը ուզում է, որ ես թագավոր դառնամ,
Շատ լավ, բերմունքը ինքնին կարող է թագ ընծայել ինձ
Առանց իմ ջանքի։
ԲԱՆՔՈ
Նոր պատիվները գալիս են վրան, ինչպես նոր հագուստ,
Որ կաղապարին այնժամ է փակչում, երբ գործ է ածվում։
ՄԱԿԲԵԹ
Ի՛նչ գալու է, գա. ժամանակ ու ժամ
Ամենից դաժան օրերին անգամ գալիս անցնում են։
ԲԱՆՔՈ
Հարգելի Մակբեթ, մենք սպասում ենք ձեր հաճությանը։
ՄԱԿԲԵԹ
Ա՜հ, ներեցեք ինձ, մոռացված բաներ չարչարում էին
Իմ բութ ուղեղը։ Ազնի՛վ պարոններ,
Ձեր նեղությունը արձանագրել եմ այնպիսի մի տեղ,
Ուր ես ամեն օր թուղթը շուռ կտամ կարդալու համար։
Դե՛հ, եկեք գնանք թագավորի մոտ։
(Բանքոյին) Լավ մտածեցեք պատահածի վրա։
Եվ երբ, չափելուց, կշռելուց հետո, ժամանակ գտնենք,
Թող իրարու հետ խոսենք սրտաբաց։
ԲԱՆՔՈ
Մեծ ուրախությամբ։
ՄԱԿԲԵԹ
Առայժմ լավ է։– Գնանք, բարեկամներ։
Գնում են։
Տեսարան չորրորդ
խմբագրելՖորես։ Մի սենյակ պալատում։
Փողեր։ Գալիս են Դունկանը, Սալկոմը, Դոնալբեյնը, Լենոքսը և սպասավորներ։
ԴՈՒՆԿԱՆ
Արդյոք Կավդորի մահվան վճիռը գործադրվա՛ծ է,
Եվ այդ պաշտոնով ուղարկված մարդիկ վերադարձել են։
ՄԱԼԿՈՄ
Ո՛չ, իմ վեհապետ, դեռ ետ չեն եկել։
Բայց մի մարդ տեսա, որ նրա մահվան ներկա է եղել։
Ասում էր, թե նա անկեղծ հանձն առավ իր մատնությունը
Եվ ձեր բարձրության ներումն աղերսեց,
Ցույց տալով խորին, սրտագին զղջում։
Ոչինչ իր կյանքում, ասում էր, այնպես վայել չի եղել,
Ինչպես այդ կյանքին տված հրաժեշտը:
Եվ նա մեռել է մի մարդու նման,
Որ վարժությունով սովորած լինի մահվան րոպեին
Նետել ամենից թանկագին բանը, որ ունեցել է,
Որպես սին մի բան։
ԴՈՒՆԿԱՆ
Չկա մի արվեստ,
Որ կարողանա հոգու շինվածքը տեսնել դեմքի մեջ։
Այնպիսի մարդ էր, որին բացարձակ վստահում էի։
Գալիս են Մակբեթը, Բանքոն, Ռոսը և Անգուսը։
Ազնի՜վ ագգական, ապերախտության մեղքը հենց հիմա
Ճնշում էր հոգիս։ Բայց դու այնքան ես առաջ արշավել,
Որ վարձատրության նույնիսկ ամենից սրաթռիչ թևը
Դարձյալ դանդաղ է քեզ հասնելու մեջ։
Ավելի լավ է արժանիքներդ պակաս լինեին.
Որ կարենայի համեմատ չափով շնորհակալիք
Եվ հատուցում տալ։ Այժմ մնում Է ինձ միայն ասել.
Շատ ավելի է քո իրավունքը,
Քան հատուցելի որևէ բանով։
ՄԱԿԲԵԹ
Այն հավատարիմ ծառայությունը, որ ես պարտ եմ ձեզ,
Իր մատուցման մեջ գտնում է վարձը։
Զերդ մեծության դերն է ընդունել մեր պարտիքները
Եվ մեր պարտիքը հանդեպ ձեր գահին և իշխանության։
Երեխաներ են և ծառայողներ,
Որոնք անում են սոսկ ինչ որ պարտ են,
Երբ որ անում են ինչ որ կարող են՝
Միայն ձեր սիրո ու փառքի համար։
ԴՈՒՆԿԱՆ
Գալուստդ բարի՜, քեզ նոր եմ ցանում
Եվ պիտի խնամեմ մինչև լիովին ծլես ու աճես։
– Իմ ազնի՛վ Բանքո, դու էլ ո՛չ պակաս արժանավոր ե,
Եվ ոչ էլ պակաս պիտի ճանաչվեն քո արածները։
Եկ, որ քեզ գրկեմ և սեղմեմ սրտիս։
ԲԱՆՔՈ
Թե այնտեղ աճեմ, ձե՛րն է և հունձքը։
ԴՈՒՆԿԱՆ
Հորդ հրճվանքներս, առատությունից արտազեղվելով,
Փորձում են հիմա թաքչել տրտմության կաթիլների տակ։
Զավակնե՛ր, թենե՛ր և ազգականնե՛ր։
Եվ դո՛ւք, իմ գահի մերձավորները, ձեզ հայտնի լինի,
Որ կամենում ենք մեր պետությունը թողնել մեղնից ետ
Մեր անդրանիկին, իշխան Մալկոմին,
Որին այս օրից մենք անվանում ենք իշխան Կումբերլանդի։
Բայց պետք չէ միայն նրա՛ն շնորհվի այդպիսի պատիվ,
Այլ ազնվության պես պես նշաններ, աստղերի նման,
Պետք Է շողշողան ամենքի վրա, որոնք արժան են։
– Եկեք, այստեղից Ինվերնես գնանք
Եվ ավելի սերտ կապենք մեզ քեզ հետ։
ՄԱԿԲԵԹ
Որևէ հանգիստ, որ նվիրված չէ ձեր ծառայության,
Տաժանելի է։ Ինքս կլինեմ ավետաբերը
Եվ կուրախացնեմ կնոջս ականջը ձեր գալու լուրով։
Թույլ տվեք, ուրեմն, արձակուրդ խնդրեմ։
ԴՈԻՆԿԱՆ
Իմ ազնի՜վ Կավդոր։
ՄԱԿԲԵԹ (Առանձին)
Իշխան Կումբերլանդի… քա՜ր գայթակղության,
Որի վրայից կա՛մ պետք է ցատկեմ, կա՛մ վար տապալվեմ,
Քանի որ ուղիդ ճամփիս վրա Է։
Աստղե՜ր, ծածկեցեք ձեր վառ բոցերը,
Լույսը չտեսնի՛ սև ու խոր իղձերս,
Թող աչքը փակվի ձեռքի վրա, սակայն թող կատարվի այն,
Որ երբ կատարվի, աչքը կսոսկա վրան նայելուց։
Գնում է։
ԴՈԻՆԿԱՆ
Ճի՛շտ, ազնիվ Բանքո, նա այդչափ քաջ է,
Նրան գովելը ինձ համար սնունդ, տոն ու խնջույք է։
Հետևենք նրան, որ առաջ ընկավ
Մեզ բարի գալուստ ասելու համար։
Ի՜նչ անզուգական մի ազգական Է։
Փողեր, գնում են։
Տեսարան հինգերորդ
խմբագրելԻնվերնես։ Մի սենյակ Մակբեթի դղյակում։
Գալիս է լեդի Մակբեթը՝ մի նամակ կարդալով։
ԼԵԴԻ ՄԱԿՐԵԹ
«Հաղթության օրը դուրս եկան իմ առաջ, և նրանց տված տեղեկությունը այնպես ճշմարիտ դուրս եկավ, որ ես համոզված եմ, թե նրանց գիտությունը գերմարդկային մի բան Է։ Երբ ես այրվում էի փափագից, որ ուրիշ հարցումներ էլ անեի, նրանք օդ դարձան, որի մեջ անհայտացան։ Այնինչ զարմանքից ապշած՝ կանգնած էի, թագավորի կողմից պատգամաբերներ եկան և ինձ ողջունեցին որպես թեն Կավդորի, մի տիտղոս, որով քիչ առաջ վհուկ քույրերն ինձ ողջունել էին և ապագան ակնարկելով ասել. «Ողջույն քեզ, որ արքա կլինես»։ Այս բանը հարմար դասեցի հաղորդել քեզ, ո՜վ դու սիրելի ընկերուհի իմ մեծության, որ ուրախության քո բաժնից անմաս չմնաս՝ անգետ լինելով, թե որպիսի՜ մեծություն է խոսաացված քեզ։ Պահիր այս սրտիդ մեջ և ողջ մնա»։
Գլամիս ես, Կաավդո և դեռ կլինես ինչ որ խոստացան,
Բայց վախենում եմ քո բնությանից,
Քանզի նա այնպես լի է մարդկային բարության կաթով,
Որ նա չի բռնի կարճ ճանապարհը։
Կուզես մեծ լինել, քո մեջ կա նաև փառասիրություն,
Բայց քեզ պակաս է այն չարությունը,
Որ պետք է նրան օժանդակ լինի։
Ինչ որ սրագին կփափագեիր,
Դա այն սրբագին կփափագեիր,
Չէիր ուզենա խաղում խարդախել
Բայց կուզենայիր անիրավ շահել։
Կուզեիր շահել այն, որ, մեծ Գլամիս, աղաղակում է,
«Թե ինձ ուզում ես, ա՛յս պիտի անես»։
Եվ այն, ավելի երկյուղ ես կրում ինքդ անելու,
Քան թե ցանկանում, որ չկատարվի։ Եկ, փութա այստեղ,
Որ կարողանամ ներս թափել ոգիս քո ականջի մեջ
Եվ պախարակել լեզվիս քաջությամբ։
Ամեն բան, ինչ որ քեզ ետ է պահում այն ոսկի թագից,
Որով գերբնական աջակցությունը և բախտն ուզում են գլուխդ պսակել։
Գաիս է մի սպասավոր։
ԼԵԴԻ ՄԱԿԲԵԹ
Ի՞նչ է, քո լուրը։
ՍՊԱՍԱՎՈՐ
Արքան այս գիշեր գալիս է այստեղ։
ԼԵԴԻ ՄԱԿԲեԹ
Խելագարվե՞լ ես։ Մի՞թե քո տերը արքայի մոտ չէ։
Եթե ճիշտ լիներ, մեզ իմաց կտար, որ պատրասավեինք։
ԱՊԱՍԱՎՈՐ
Ներեցեք, ճիշա է, թենն էլ գայիս է։
Իմ մի ընկերը առաջ է ընկել և, գրեթե մեռած,
Հազիվ թե այնքան շունչ միայն ուներ,
Ոը կարողացավ իր լուրն հաղորդել։
ԼԵԴԻ ՄԱԿԲԵԹ
Հոգ տարեք վրան, մե՜ծ լուր է բերել։
Սպասավորը դուրս Է գնում։
Այն ագռավն անգամ կերկերաձայն է,
Որ հաղորդում է անբախտ Դունկանի օրհասական մուտքն
Իմ ամրոցի մեջ։ Եկեք, ոգիներ։
Դուք, որ մահադավ մտածումներին սպասարկում եք,
Անսեռեցեք ինձ. լցրեք ինձ այստեղ, գանգից գարշապար,
Ամենավայրագ անողորմությամբ։ Թանձրացրեք արյունս։
Փակեցեք իմ մեջ ամեն անցք ու մուտք դեպի գթություն,
Որպեսզի խղճի ոչ մի վերադարձ
Չխախտի իմ ժանտ մտադրությունը,
Եվ գործադրության, և նրա միջև պատվար չդառնա։
Եկե՜ք կանացի իմ ստինքներիս
Եվ փոխարկեցեք իմ կաթը մաղձի,
Ո՜վ սպանության դուք պաշտոնյաներ,
Ուր էլ որ լինեք, անտեսանելի ձեր էությունով,
Մարդասպանության սպասարկելիս։ Ե՛կ, թանձր գիշեր,
Եվ պատատիր քեզ ամենամթին դժոխքի ծխով,
Որ սուր դանակս ինքն էլ չտեսնի իր տալիք վերքը,
Ոչ էլ երկինքը խավարի քողից արտահայելով՝
Որոտա. «Կա՛նգ առ»։
Գալիս է Մակբեթը։
– Ո՜վ դու մեծ Գլամիս, արժանի՜ Կավդոր,
Եվ ավելի մեծ, քան այդ երկուսը գալիք ողջույնով։
Քո նամակը ինձ տեղափոխել է
Այս անգիտակից ներկայից այն կողմ,
Եվ ես զգում եմ արդեն ապառնին ներկա րոպեում։
ՄԱԿԲԵԹ
Անգի՜ն սիրելիս, Դունկանն այս գիշեր գալիս է մեզ մոտ։
ԼԵԴԻ ՄԱԿԲԵԹ
Եվ ե՞րբ է մեկնում։
ՄԱԿԲԵԹ
Վաղը… միտք ունի։
ԼԵԴԻ ՄԱԿԲԵԹ
Արևն այդ վաղը չի՛ տեսնի երբեք։
Դեմքդ նման է, իմ թեն, մի գրքի,
Ուր մարդ կարող է վատ բաներ կարդալ։
Եթե ուզում ես պատրել աշխարհը, նմանվիր նրան։
Մեծարիր աչքով, ձեռքով ու լեզվով,
Երևա, ինչպես անմեղ ծաղիկը,
Բայց եղիր նրա ներքևի օձը։
Եկվորի գործը պետք է կարգադրել,
Իսկ այս գիշերվա մեծ անելիքը պետք է ինձ հանձնես։
Դա կտա գալիք մեր ցերեկներին և գիշերներին
Վեհապետական ինքնակալություն և իշխանություն։
ՄԱԿԲԵԹ
Նորից կխոսենք։
ԼԵԴԻ ՄԱԿԲԵԹ
Բայց զվարթ եղիր։
Դեմքը փոխելը վախի նշան է, մնացածն ինձ թող։
Գնում են։
Տեսարան վեցերորդ
խմբագրելՆույն տեղը դղյակի առաջ։ Երաժշտություն, ջահակիրներ։
Գալիս են Դունկանը, Մալկոմը, Դոնալբեյնը, Բանքոն, Լենոքսը, Մակդուֆը, Ռոսը, Անգուսը և սպասավորներ։
ԴՈՒՆԿԱՆ
Այս դղյակի դիրքն սքանչելի է,
Օդը՝ մեղմ ու նոսր, գգվում է մեր նուրբ զգայարանքը։
ԲԱՆՔՈ
Ամառվա հյուրը, տճաարաթռիչ այս այս ծիծեռնակը,
Իր սիրակառույց բնակարանով ապացուցում է,
Թե երկնքի շունչն իր անուշ բույրով գրավիչ է այստեղ։
Չկա մի ցցվածք, մի սյունի գլուխ, մի հարմար անկյան,
Ուր այս թռչունը շինած չլինի ճոճուն անկողին
Եվ բազմասերունդ իր օրորոցը։
Այնտեղ, ուր նրանք շատ են հաճախում և ձագ են բերում,
Ես նկատել եմ, օդն այնտեղ նուրբ է։
Գալիս է լեդի Մակբեթը։
Ահա հարգելի մեր տանտիրուհին։
Այն սերը, որ մեզ հետապնդում է,
Հաճախ մեզ համար գլխացավանք է,
Բայց դարձյալ նրան շնորհապարտ ենք, քանի որ սեր է։
Սրանով ես ձեզ սովորեցնում եմ աստծուց խնդրել,
Որ ձե՛ր իսկ քաշած նեղության համար մեզ փոխարինի
Եվ այսպես դեռ մեզ շնորհակալ լինել։
ԼԵԴԻ ՄԱԿԲԵԹ
Եթե մեր բոլոր ծառայությունը ամեն մի կետում
Երկպատիկ լիներ և հետո նորից կրկնապատկվեր,
Դարձյալ շատ չնչին և շատ աղքատիկ մի բան կլիներ
Այնքան բարձր ու լայն պատիվների մոտ,
Որոնցով դուք միշտ մեր խոնարհ հարկը ծանրաբեռնում եք։
Թե՛ բոլոր ձեր հին շնորհների համար,
Թե՛ այն բոլորի, որ նոր եք դիզել հների վրա,
Մնում ենք ընդմիշտ ձեր ճգնավորը։
ԴՈՒՆԿԱՆ
Բայց ո՞ւր է արդյոք Կավդորի թենը։
Մենք անմիջապես նրա ետևից ճանապարհ ընկանք
Եվ միտք ունեինք մենք լինել նրա մատակարարը։
Բայց նա իսկապես լավ ձիավոր է, և նրա մեծ սերն,
Իր խթանից սուր, մեզանից առաջ տուն բերեց նրան։
Սիրուն և ազնիվ հյուրընկալունի,
Այս գիշեր ձեզ մոտ հյուր ենք լինելու։
ԼԱԴԻ ՄԱԿԲԵԹ
Ձեր ծառաները թե՛ իրենց անձը, թե՛ ինչ որ ունեն,
Իրենց մոտ դրված ավանդ են սեպում,
Որ երբ կամենա ձեր մեծությանը հաշիվ պահանջել,
Ետ տան ձեզ ձերը։
ԴՈՒՆԿԱՆ
Տվեք ձեր ձեռքը
Եվ տարեք խնդրեմ հյուրընկալիս մոտ։
Մենք բոլոր սրտով սիրում ենք նրան
Եվ մեր շնորհը կշարունակենք միշտ նրա վրա։
Թույլ տվեք, տիկին։
Գնում են։
Տեսարան յոթերորդ
խմբագրելՄի սրահ մակբեթի դղյակում։
Երաժշտություն, ջահեր։ Բեմի վրա գալիս անցնում են սեղանապետը և այլևայլ սպասավորներ՝ պնակներ և սեղանի սպաս բերելով։ Հետո գալիս է Մակբեթը։
ՄԱԿԲԵԹ
Եթե երբ արվեր, իսկույն ավարտվեր, լավ էր՝ շուտ արվեր։
Եթե սպանությունն իր հետևանքը ցանցել կարենար
Եվ իր դադարով արդյունք ստանար,
Եթե այս հարվածն ամբողջը լիներ, և՛ սկիզբ, և՛ վերջ,
Գեթ այստեղ միայն, հենց ժամանակի ա՛յս ծանծաղուտի
Եվ ափի վրա՝ հանդերձյալ կյանքը փույթ չէինք անի։
Բայց միշտ այսպիսի պարագաներում
Մենք արյունահեղ դասեր ենք տալիս,
Որ ուրիշները, երբ սովորում են, ետ են տալիս մեզ
Եվ հնարողի գլխին են բերում։
Հավասարաձեռն արդարությունը
Մեր թունավորած բաժակի դեղը մատուցանում է
Մեր իսկ շրթունքին։ Այստեղ կրկնակի պաշտպանված է նա․
Նախ՝ որովհետև նրա ազգականն ու հպատակն եմ,–
Երկու զորեղ ձայն այն գործի ընդդեմ։ Երկրորդ՝ նա հյուրս է։
Եվ պետք է նրա սպանողի դեմ դուռս փակեի,
Ոչ թե ես ինքս դանակ վերցնեի։
Հետո, այս Դունկանն այնպես մեղմորեն գործի է դրել
Իր արքայական իշխանությունը,
Այնպես անբասիր եղել է նա միշտ իր մեծ պաշտոնում,
Որ նրա այնքան բարությունները
Ձայն կբարձրացնեն, ինչպես հրեշտակներ, շեփորաբարբառ
Նրա սպանման խոր ժանտության դեմ,
Եվ գթությունը, որպես մորեմերկ նորածին մանուկ,
Փոթորկի վրա աշտանակելով,
Կամ թե երկնքի ահեղ քերովբեն
Հեծնելով օդի անտեսանելի երիվարները,
Այնպես կփչեն ահռելի գործը ամեն մի աչքի,
Որ արցունքները կխեղդեն հողմը:
Ես խթան չունեմ, որ նպատակիս կողերը խթի,
Եթե ոչ միայն մի վերև ցատկող փառասիրություն,
Որ չափաղանց մեծ ոստյուն գործելով՝ մյուս կողմն Է ընկնում։
Գալիս է լեդի Մակբեթը։
Հը, ի՞նչ կա, ի՞նչ լուր։
ԼԵԴԻ ՄԱԿԲԵԹ
Քիչ Է մնացել ընթրիքն ավարտվի։
Ինչո՞ւ դուրս եկար սեղանատնից։
ՄԱԿԲԵԹ
Հարցրե՞ց իմ մասին։
ԼԵԴԻ ՄԱԿԲԵԹ
Այո՛, չգիտե՞ս։
ՄԱԿԲԵԹ
Մենք այս գործի մեջ ավելի հեռու չպետք է գնանք։
Դեռ նոր է նա ինձ պատիվներ ավել,
Եվ ես գնել եմ ոսկեղեն անուն ամեն մարդկանցից,
Որ պետք է կրեմ նոր և շողշողուն,
Ոչ թե այսպես շուտ արդեն դուրս նետեմ։
ԼԵԴԻ ՄԱԿԲԵԹ
Հարբա՞ծ էր, ուրեմն, այն հույսը, որով զարդարվել էիր։
Թե՞ այնուհետև նա քուն էր մտել և այժմ զարթնելով՝
Կանաչ ու ղալուկ դեմքով է նայում այն բանի վրա,
Ինչ որ ինքնակամ ուզում էր գործել։
Այս րոպեից ետ ես էլ այդ չափով կչափեմ սերդ։
Վախենո՞ւմ ես դու լինել քո գործով և արիությամբ,
Ինչ որ կաս արդեն փափագներիդ մեջ։
Կուզեի՞ր շահել ինչ որ սեպում ես կյանքի մեծ զարդը,
Եվ ապրել երկչոտ ինքդ քո աչքին,
Իսկույն հարելով, «Չեմ համարձակվում», «Կուզեի» խոսքիդ,
Առակում հիշված խեղճ կատվի նման։
ՄԱԿԲԵԹ
Լսիր, խնդրում եմ։
Ինչ որ վայել է մի տղամարդի, կարող եմ և ես։
Ով որ հանդգնի ավելին անել, նա մարղ չէ այլևս։
ԼԵԴԻ ՍԱԿԲԵԹ
Ուրեմն՝ ինչպիսի՞ մի անասուն էր,
Որ քեզ թելադրեց խոսք բանալ ինձ հետ այդ ձեռնարկի վրա
Երբ սիրտ ունեիր այդ բանն անելու, այնժամ մարդ էիր։
Որքան ավելի լինես, քան էիր,
Այնքան ավելի մեծ մարդ կլինես։
Այնժամ ոչ տեղն Էր քեզ նպաստավոր, ոչ ժամանակը,
Դու ուզում էիր երկուսն էլ սարքել։
Նրանք այժմ ինքնին գոյություն առան,
Եվ սակայն նրանց ձեռնտվությունը ջլատում է քեզ։
Ես ծի՛ծ եմ տվել և շատ լավ գիտեմ, թե որչա՜փ քաղցր է.
Սիրել մանկանս, որ ծծում է ինձ,
Բայց ես, այնինչ նա երեսիս խայտար,
Նրա անատամ լնդերքից ծիծս դուրս կքաշեի,
Ուղեղը գլխից ցրիվ կտայի,
Եթե ես այնպես երդված լինեի,
Ինչպես դու արիր այս բանի վրա։
ՄԱԿԲԵԹ
Իսկ եթե վրիպենք։
ԼԵԴԻ ՄԱԿԲԵԹ
Վրիպե՞նք։
Դու լարիր միայն արիությունդ մինչև պիրկ կետը,
Եվ չենք վրիպի։ Երբ որ Դունկանը քուն մտած լինի
(Եվ օրվա իր խիստ ճամփորդությունը խոր քուն կբերի),
Ես նրա երկու սենեկապահներին
Այնպես գինիով և խմիչքներով կհարբեցնեմ,
Որ ուշքը՝ խելքի այդ պահապանը, գոլորշի դառնա,
Եվ դատողության անոթն՝ ալամբիկ։
Եվ երբ այդ մարդկանց գինեթուրմ ոգին
Խոզային քնով անզգայանա, ինչպես մահվան մեջ,
Ի՞նչ բան չենք կարող դու և ես անել
Անպաշտպան ընկած Դանկանի վրա։
Եվ ի՞նչ չենք կարող բարդել իր սպունգ սպաների վրա,
Որոնք կկրեն այն սպանության բոլոր հանցանքը։
ՄԱԿԲԵԹ
Արու զավակներ ծնիր դու միայն,
Այդ անսասա ոգիդ արուներ միայն պետք է բաղադրի։
Երբ երկու, քնած սենեկապահներին արյունոտ անենք,
Եվ երբ որ նրանց բուն դաշույններով գործը կատարենք,
Չէ՞ որ կկարծվի, թե նրանց գործն է։
ԼԵԴԻ ՄԱԿԲԵԹ
Ո՞վ կհանդգնի այլապես կարծել,
Մանավանդ, երբ մենք մեր լացն ու կոծը
Կթնդացնենք մեռյալի վրա։
ՄԱԿԲԵԹ
Վճռեցի և այժմ լարում եմ ամեն մարմնական գործոն
Այդ զարհուրելի խիզախման համար։
Գնանք, ուրեմն, և սիրուն ցույցով ծաղրենք աշխարհը։
Խարդախ երեսը պետք է դիմակի
Այն, որին խարդախ սիրտը գիտակ է։
Գնում են։
Արարված երկրորդ
խմբագրելՏեսարան առաջին
խմբագրելՄի բակ մակբեթի դղյակում։
Գալիս են Բանքոն, Ֆլինսը, վերջինը մի ջահ կրելով առջևից։
ԲԱՆՔՈ
Տղա՛, գիշերից որրա՞ն է անցել։
ՖԼԻՆՍ
Լուսինը մտավ, բայց ժամացույցի գանգը չեմ լսել։
ԲԱՆՔՈ
Եվ նա մտնում է տասներկու ժամին։
ՖԼԻՆՍ
Կարծում եմ, տեր իմ, ավելի ուշ է։
ԲԱՆՔՈ
Եկ, առ այս սուրը։ Կարծես երկնքում տնտեսություն կա.
Նրանց ճրագներն ամբողջ մարած են։ Այս էլ առ, որդիս։
Մի ծանր թմբիր կապարի նման ընկել է վրաս,
Եվ սակայն քնել չէի կամենա։ Սո՜ւրբ զորություններ,
Զսպեցեք իմ մեջ այն ժանտ խոհերը,
Որոնց բնությունը տեղի է տալիս քնի ժամանակ։
Գալիս է Մակբեթը, հետը մի ծառա՝ ջահը ձեռքին։
– Սարս տուր։– Ո՞վ է։
ՄԱԿԲԵԹ
Բարեկամ։
ԲԱՆՔՈ
Այս ի՞նչ է, դեռևս չե՞ք հանգստացել։
Թագավորն արդեն անկողնի մեջ է։
Արտաքո կարգի զվարճացած էր
Եվ շատ պարգհներ ուղարկեց ձեր տան պաշտոնյաներին։
Իսկ ձեր կնոջը ողջույն առաքեց այս ադամանդով,
Կոչելով նրան ամենաբարի հյուրընկալածի։
Եվ առանձնացավ անբավ գոհությամբ։
ՄԱԿԲԵԹ
Անպատրաստ գալով,
Մեր կամքը դարձավ թերության ծառան,
Այլապես՝ ազատ գործած կլիներ։
ԲԱՆՔՈ
Ամեն քան լավ է։
Ես անցած գիշեր երագում տեսա հարցուկ քույրերին։
Ձեզ համար մասամբ ճիշտ գուշակեցին։
ՄԱԿԲԵԹ
Ես նրանց մասին չեմ իսկ մտածում։
Բայց երբ ձեռնտու, մի ժամ ունենանք,
Պիտի ուզեի մի քիչ խոսակցել այդ նյութի վրա,
Եթե դուք հաճեք ժամանակ շնորհել։
ԲԱՆՔՈ
Երբ որ դուք հաճեք։
ՄԱԿԲԵԹ
Եվ եթե ինձ հետ համախոհ մնաք, երբ դա գլուխ գա,
Ձեզ համար նույնպես պատիվ կբերի։
ԲԱՆՔՈ
Եթե ձգտելով պատիվս ավելացնել, իմս էլ չտուժեմ,
Այլ անկեղծ պահեմ հպարտությունս և կուրծքս՝ ազատ,
Պատրաստ եմ լսել։
ՄԱԿԲԵԹ
Ձեզ բարի հանգիստ։
ԲԱՆՔՈ
Շնորհակալ եմ, նույնը ձեզ, տեր իմ։
Բանքոն գնում է դուրս։
ՄԱԿԲԵԹ
Ասա տիրուհուդ, որ ըմպելիքս երբ պատրաստ լինի,
Թող զանգը զարկի։ Գնա անկողին։
Ծառան դուրս է գնում։
Դաշո՞ւյն է առջևս, այս, որ տեսնում եմ,
Կոթը դեպի ձեռքս։– Եկ, թող բռնեմ քեզ։
Դու ձեռք չես գալիս, բայց տեսնում եմ քեզ։
Չե՞ս դու զգալի, չարաբաստ տեսիլ,
Շոշափելիքի ինչպես տեսության,
Թե՞ մտացածին մի դաշույն ես լոկ, մի սուտ ստեղծվածք
Մի ջերմաչարչար ուղեղից ելած։
Տեսնում եմ քեզ դեռ ձևով նույնպես պարզ ու շոշափելի,
Ինչպես այդ մեկը, որ դուրս եմ քաշում։
Դու ինձ ուղղում ես դեպի այն ճամփան, ուր գնում էի
Եվ հենց այդպիսի մի գործիք էի գործի դնելու։
Աչքերս իմ մյուս զգայարանքից մոլորեցված են,
Կամ իրենք մենակ բոլորին արժեն։– Տեսնում եմ քեղ դեռ,
Տեսնում եմ շեղբիդ և կոթիդ վրա արյան կաթիլներ,
Որոնք մինչև այժմ չկային այնտեղ։
Ո՛չ, այդպիսի բան դոյություն չունի։
Արյունոտ գործն է, որ այսպես աչքիս ձև է ստանում։
Այժմ, աշխարհի մեկ կեսի վրա
Բնությանը համայն մեռած է թվում,
եվ չար անուրջներ սխալեցնում են վարագուրած քունը։
Կախարդությունը զոհ է ընծայում դժգույն Հեկատին,
Եվ խորշոմադեմ սպանությունը,
Ի զեն կոչվելով իր պահակ գայլից,
Որի ոռնոցը իր պահակոչն է,
Այսպես, գողունի և առևանգիչ Տարկվինի քայլով,
Շարժվում է դեպի իր չար խորհուրդը ուրվականի պես։
Ո՛վ դու հաստատուն և ամուր երկիր,
Մի՛ լսիր քայլերս, թե ուր են գնում,
Միգուցե նայնիսկ քարերդ հայտնեն իմ ուր լինելը,
Եվ ժամանակից խլեն այս ներկա ահ ու զարզանդը,
Որ հիմա նրան հարմար է գալիս։
Եվ սպառնում եմ, իսկ նա ապրում է։
Բառերը գործի տաքության վրա պաղ շունչ են փչում։
Լսվում է մի զանգի ձայն։
Գնում եմ, եղա՛վ։ Զանգն ինձ կոչում է։
Սի՛ լսիր, Դունկան, մի մահազանգ է,
Որ կանչում է քեզ երկինք… կամ դժո՜խք։
Գնում է դուրս։
Տեսարան երկրորդ
խմբագրելՆույն տեղը։
Գալիս է լեդի Մակբեթը։
ԼԵԴԻ ՄԱԿԲԵԹ
Այն, ինչ որ նրանց գինովացրեց, սրտապնդեց ինձ։
Այն, ինչ որ մարեց նրանց կրակը, ինձ կրակ տվեց։
Սը՜ս… այս ի՞նչ ձայն է, բուն էր, որ վայեց, գուժկան ժամկոչը,
Որ կռնչում է ամենից դժխեմ բարի գիշերը։
Գործի է նա այժմ։ Դռները բաց են,
Եվ այն հղփացած պահապանները
Ծաղրում են իրենց խռմփոցներով իրենց պաշտոնը։
Նրանց գիշերվա ըմպելիքի մեջ ես դեղ խառնեցի,
Եվ մահն ու կյանքը վիճում են հիմա,
Թե արդյոք նրանք ո՞ղջ են, թե՞ մեռած։
ՄԱԿԲԵԹ
Ո՞վ է, հե՜յ, ո՞վ է։
ԼԵԴԻ ՄԱԿԲԵԹ
Օ՜հ, վախենում եմ, որ զարթնած լինեն,
Գործը դեռ չարված։ Փորձը, ոչ գործը, մեզ կկործանի։
Սը՜ս… դաշույնները դրել եմ պատրաստ։
Անկարելի է գտած չլինի։
Եթհ նա հորս նման չլիներ քնած ժամանակ,
Ինքս կանեի։– Ամուսինս…
Գալիս է Մակրեթը։
ՄԱԿԲԵԹ
Գործեցի գործը։ Ձայն չլսեցի՞ր։
ԼԵԴԻ ՄԱԿԲԵԹ
Բուի կռինչ էր և ճպուռի ձայն։
Դո՞ւ էիր խոսում։
ՄԱԿԲԵԹ
Ե՞րբ:
ԼԵԴԻ ՄԱԿԲԵԹ
Այս րոպեիս։
ՄԱԿԲԵԹ
Երբ իջնո՞ւմ էի։
ԼԵԴԻ ՄԱԿԲԵԹ
Այո։
ՄԱԿԲԵԹ
Սը՜ս… Ո՞վ է պառկած կողքի սենյակում։
ԼԵԴԻ ՄԱԿԲԵԹ
Ո՞վ… Դոնալբեյնը։
ՄԱԿԲԵԹ (Նայելով իր ձեռքերին)
Դժպի՜հ տեսարան։
ԼԵԴԻ ՄԱԿԲԵԹ
Փո՞ւչ խոսք է՝ ասել. «Դժպիհ տեսարան»։
ՄԱԿԲԵԹ
Մեկը քնի մեջ բարձր ծիծաղեց,
Եվ մյուսը գոչեց՝ «Մարդասպանությո՜ւն»։
Այնպես որ նրանք րիար զարթեցրին,
Իսկ ես կանգնեցի և ականջ դրի,
Բայց նրանք իրենց աղոթքն ասելով՝ նորից քուն մտան։
ԼԵԴԻ ՄԱԿԲԵԹ
Երկուսը մեկտեղ տեղավորված են։
ՄԱԿԲԵԹ
Մեկն աղաղակեց. «Տեր, ողորմյա մեզ», իսկ մյուսը՝ «Ամեն՛»։
Կարծես թե նրանք ինձ տեսնում են դահճի ձեռքերովս։
Բայց ես լսելով նրանց սարսելը և «տերողորմյան»,
Չկարողացա ինքս ասել՝ «Ամե՛ն»։
ԼԵԴԻ ՄԱԿԲԵԹ
Այդ բանի վրա խոր մի՛ մտածիր։
ՄԱԿԲեԹ
Բայց պատճառն ի՞նչ էր, որ «Ամե՞ն» ասել չկարողացա,
Երբ ամենքից շատ ե՛ս էի կարոտ այդ օրհնությանը։
«Ամենը» մնաց իմ կոկորդի մեջ։
ԼԵԴԻ ՄԱԿԲԵԹ
Այդ մաների վրա չպետք է այդպես երկար մտմտալ,
Մարդ կխենթանա։
ՄԱԿԲԵԹ
Ինձ այնպես թվաց, որ մի ձայն գոչեց. «Հերի՜ք է քնեք.
Մակբեթը հիմա քունն սպանում է, խեղճ, անմե՜ղ քունը»։
Ոք ետ է անում ցավ ու հոգսերի խճճված կծիկը,
Քունը, որ մահն է առօրյա կյանքի
Եվ բաղանիքը դառն աշխատանքի,
Որ բալասանն է խոցոտ սրտերի
Եվ մեծ բնության երկրորդ սպասը,
Կյանքի խնջույքի բուն սնուցիչը։
ԼԵԴԻ ՄԱԿԲԵԹ
Ինչե՜ր ես ասում։
ՄԱԿԲԵԹ
Նա բոլոր տանը աղաղակում էր.«Հերի՞ք է քնեք,
Գլամիսն սպանեց, սպանեց քունը,
Ուրեմն՝ Կավդորն էլ քուն չի տեսնի։
Մակբեթն այլևս չպիտի քնի»։
ԼԵԴԻ ՄԱԿԲԵԹ
Բայց ո՞վ էր այդպես աղաղակողը։
Վա՜յ, սիրելի թեն, դու ջլատում ես արդ ազնիվ ուժդ
Խելահեղորեն խորհելով այդպես իրերի վրա։
Գնա ջուր վերցրու և ձեռքիդ վրայից
Լվա այդ զազիր վկայությունը։
Ինչո՞ւ ես բերել այդ ղաշույնները,
Այնտեղ պետք է մնան։
Գնա, տար այնտեղ
Եվ քնաթաթախ ծառաների վրա քիչ արյուն քսիր։
ՄԱԿՐԵԹ
Չե՛մ գնա նորից։ Սկսում եմ խորհել արածիս վրա։
Կրկին վրան նայել ես չեմ հանդգնի։
ԼԵԴԻ ՄԱԿԲԵԹ
Դու, կամքի՛ անկար, դաշույններն ինձ տուր։
Քնածն ու մեռածը պատկերի պես են։
Մանկության աչքն է, որ վախենում է նկարված դևից։
եթե նրանից արյուն է հոսում,
Իր ծառաների երեսը մի քիչ կարյունազօծեմ,
Որ նրանց վրա դրվի հանցանքը։
Գնում է։ Հեռվից դուռը բախում են։
ՄԱԿԲԵԹ
Ի՞նչ բախյուն է այս։
Այս ի՜նչ եմ դարձել, որ ամեն շշուկ սարսեցնում է ինձ։
Այս ի՜նչ ձեռքեր են, աչքներս են հանում։
Կարո՞ղ է արդյոք Նեպտունի ամբողջ մեծ օվկիանոսը
Լվալ այս արյունն անհետ մի ձեռքից։ Ո՛չ, ավելի շուտ
Իմ ձեռքն է կարող անթիվ ծովերը բոսորաներկել
Եվ միապաղաղ կարմիր դարձնել ամբողջ կանաչը։
Գալիս է լեդի Մակբեթը։
ԼԵԴԻ ՄԱԿԲԵԹ
Իմ ձեռքերն ահա քո ձեռքի գույնն են, բայց կամաչեի,
Եթե իմ սիրտն էլ քո սրտի նման սպիտակ լիներ։
Դրսից դռան բախյուն։
Հա՜, ձայն եմ լսում, դուռը թակում են հարավի մուտքից։
Եկ գնանք, քաշվենք մեր ննջարանը։
Մի քիչ ջուր բավ է, որ մեզ այս գործից լվա և մաքրի։
Ինչ դյուրին բան է։ Անսասան կամքդ քեզ լքեց կարծես։
Բախյուն։
Դարձյալ զարկում են։ Գնա, հագիր շուտ գիշերազգեստդ։
Գուցե ստիպվենք դուրս գալ սենյակից։
Եվ մարդիկ տեսնեն, որ քնած չէինք։
Այդպես մի կանգնիր խդճալի կերպով մտապաշարված։
ՄԱԿԲԵԹ
Գիտակցե՜լ գործս, երանի՜ ինքս ինձ չգիտակցեի։
Բախյուն։
Զարկի՛ր, Դունկանին զարթնեցնելու չափ։
Ա՜խ, երանի՛ թե կարողանայիր։
Գնում են դուրս։
Տեսարան երրորդ
խմբագրելՆույն տեղը, դրսից դուռը զարկելու ձայն։
Մի դռնապան։
ԴՌՆԱՊԱՆ
Ա՛յ քեզ դուռ զարկել։ Եթե մարդ դժոխքի դասնապանը լիներ, պետք է անդադար բանալին շուռ տար։ (Բախյուն)։ Թա՚խկ-թախկ, թա՜խկ։ Ո՞վ է, հանուն Բեհեղզեբուղի։ Երևի մի ագարակատեր է, որ հունձքի առատության վախից գնացել, կախվել է։ Ժամանակին ես եկել, բավական շատ երեսսրբիչներ բեր հետդ, էստեղ լա՜վ քրտնելու, ես։ (Բախյուն)։ Թա՛խկ, թա՛խկ; Ո՞վ է, հանուն մյուս սատանի։ Ահա մի երկդիմախոս, որ կշեռքի ամեն մի թաթի մեջ կարող էր երդվել մյուս թաթի հակառակ, որը բավական շատ դավաճանություններ է արել ի փառս աստծո, բայց և այնպես չի կարողացել երկնքի հետ երկդիմախոսել։ Օ՜, համեցեք ներս, երկդիմախոս։ (Բախյուն): Թա՛խկ, թա՛խկ, թա՛խկ։ Ո՞վ է։ Հավատքս վկա, մի անգլիացի դերձակ է, որ ա՛յն պատճառվ եկած կլինի, որ մի ֆրանսիական տապատի կերպասից ցողացել է։ Ներս եկ, դերձա՛կ, այսաեղ կարող ես արդուկդ լավ տաքացնել։ (Բախյուն): Թա՛խկ, թա՛խկ։ Մի րոպե հանգստություն չկա։ Դու ի՞նչ ես։ Էսպես էլ ցուրտ դժո՞խք կլինի. ես հրաժարվում եմ դժոխքի դռնապանությունից։ Միտք ունեի մեկ-մեկ հոգի ներս ընդունել էն բոլոր արհեստավորներից, որոնք ծաղկազարդ ճամփով գնում են դեպի հավիտենական հրախաղությունը։ (Բախյուն): Իսկույն, իսկույն, դռնապանին չմոռանաք, խնդրեմ։
Գալիս են Մակդուֆը և Լենոքսը։
ՄԱԿԴՈՒՖ
Որքա՞ն ուշ ես պառկել, բարեկամ, որ այսքան ուշ ես վեր կենում։
ԴՌՆԱՊԱՆ
Ճիշտը, պարոն, մենք կոնծաբանում էինք մինչև երկրորդ աքլորականչը։ Խմիչքը, պարոն, մեծ գրգռիչ է երեք բանի։
ՄԱԿԴՈՒՖ
Որո՞նք են այդ երեք բաները, որ խմիչքը հատկապես գրգռում է։
ԴՌՆԱՊԱՆ
Ահա որոնք են, պարոն, քթի կարմրություն, քուն և մեզ։ Ինչ վերաբերում է անառակության, պարոն, խմիչքը թե՛ գրգռում է, թե՛ նա է պահում, ցանկությանը գրգռում է, բայց կատարումն արգելում է։ Ուրեմն՝ կարելի է ասել, թե խմիչքր անառակության հետ երկերեսանություն է անում, ստեղծում է և փչացնում, զարթեցնում է և քնեցնում, դրդում է և վհատեցնում։ Մեկ խոսքով, քնի մեջ նրա հետ երկերեսանություն է անում ն գլխին խաղ խաղալուց հետո բաց է թողնում։
ՄԱԿԴՈՒՖ
Կարծեմ խմիչքը երեկ գիշեր քո գլխին էլ խաղ է խաղացել։
ԴՌՆԱՊԱՆ
Այո, պարոն, հենց կոկորդիցս էր բռնել։ ես էլ վարձը ձեռք դրի։ Եվ, կարծեմ, նրանից ավելի ուժեղ լինելով, թեև նա մի քանի անգամ ոտքերս ցնցեց, բայց ես ճարպիկ դուրս եկա և նրան դեն նետեցի։
ՄԱԿԴՈՒՖ
Տերդ վե՞ր է կացել։ Այնքան դուռը զարկեցինք, որ զարթնած կլինի։ Ահա գալիս է։
Գալիս է Մակբեթը։
ԼԵՆՈՔՍ
Բարի լույս, ազնիվ տեր։
ՍԱԿԲԵԹ
Բարի լույս, պարոններ։
ՍԱԿԴՈՒՖ
Արքան զարթնե՞լ է, ազնիվ թեն։
ՄԱԿԲԵԹ
Դեռ ոչ։
ՄԱԿԴՈՒՖ
Հրամայել է ինձ, որ այսօր կանուխ իր սպասին գամ։
Դեռ ժամանակից քիչ էլ անցել է։
ՄԱԿԲԵԹ
Եկեք տանեմ ձեզ։
ՍԱԿԴՈՒՖ
Գիտեմ, ձեզ համար դա շատ հաճելի մի նեղություն է,
Բայց նեղություն է։
ՄԱԿԲԵԹ
Այն տաժանումը, որ բերկրանք է մեզ,
Ինքն է բուժիչը կրած նեղության։
Ահա ձեզ դուռը։
ՄԱԿԴՈՒՖ
Համարձակվում եմ ներս մտնել, տեր իմ։
Դա իմ որոշված ծառայությունն է։
Մտնում է ներս։
ԼԵՆՈՔՍ
Արքան այստեղից մեկնո՞ւմ է այսօր։
ՄԱԿԲԵԹ
Այո, մեկնում է, այդպես կարգադրեց։
ԼԵՆՈՔՍ
Այս գիշերն ինչպե՜ս փոթորկալից էր։
Այնտեղ, ուր կայինք, ծխնելույզները հողմից վար ընկան։
Ասում են, օդում ողբալու ճիչեր լսել էին
Եվ տարօրինակ մահվան գոչյուններ,
Եվ գուշակումներ՝ սոսկալի ձայնով՝
Սասանումների և խառնակությանց,
Որ աղետալից այս դարի թուխսից նոր են դուրս գալու։
Խավարի թռչունն ամբողջ գիշեր վայեց անդադար։
Ասում են, երկիրն ինքն էլ ջերմ ուներ և դողդողում էր։
ՄԱԿԲԵԹ
Ահեղ գիշեր էր։
ԼԵՆՈՔՍ
Իմ մատաղահաս հիշողությունը
Չի կարող նրան զուգակից գտնել։
Գալիս է Մակդուֆը։
ՄԱԿԴՈՒՖ
Սոսկալի՜, սոսկողի՜, սոսկալի՜, ոչ լեզու, ոչ սիրտ,
Կարող են երբեք երևակայել կամ անուն տալ քեզ։
ՄԱԿԲԵԹ ԵՎ ԼԵՆՈՔՍ
Ի՞նչ է պատահել։
ՄԱԿԴՈՒՖ
Աշխարհանցումը կատարել է այժմ իր գլուխ գործոցը։
Սաստիկ սրբապիղծ սպանությունը
Դուռը ջարդել է և մաել տիրոջ օծյալ տաճարը
Եվ շենքի կյանքը միջից գողացել։
ՄԱԿԲԵԹ
Ի՞նչ ես ասում, կյա՞նք։
ԼԵՆՈՔՍ
Ո՞ւմ վրա եք խոսում, նորին մեծությա՞ն։
ՄԱԿԴՈՒՖ
Մտե՛ք սենյակը և կուրացրեք ձեզ մի նոր Գորգոնով…
Մի՛ ստիպեք խոսեմ… Տեսեք և հետո ինքներդ խոսեցեք։
–Զարթնեցե՜ք, էհե՜յ, զանգը զարկեցեք, մարդասպանությո՜ւն,
Դավաճանությո՜ւն, Բանքո՜, Դոնալբե՜յն, Մալկո՜մ, զարթնեցե՜ք։
Թա՛փ տվեք ձեզնից փետրանուշ քունը՝ մահվան կեղծիքը,
Եվ եկեք տեսեք իսկական մահը։ Վե՛ր կացեք, եկե՛ք
Եվ դատաստանի պատկերը տեսեք։
Մալկո՛մ և Բանքո՛, վե՛ր կացեք որպես ձեր գերեզմանից
Եվ առաջ եկեք որպես ոգիներ,
Իբրև նոր սոսկանք այս սոսկանքի վրա։ (Զանգի ձայն)։
Գալիս է լեդի Մակբեթը։
ԼԵԴԻ ՄԱԿԲԵԹ
Ի՞նչ է պատահել, որ մի այսպիսի զարհուրելի կոչ
Ժողով է կանչում քնացողներին։ Խոսեցե՛ք, ասե՛ք։
ՍԱԿԴՈՒՖ
Օ՜հ, քնքուշ տիկին, չե՛ք կարող լսել իմ ասելիքը։
Ամեն մի բառը մի կնոջ ականջի սպանություն է։
Գալիս է Բանքոն։
Օ՜հ, Բանքո՛, Բանքո՛, սպանված է մեր վեհափառ տերը։
ԼԵԴԻ ՄԱԿԲԵԹ
Վա՜յ ինձ, օ՜հ, վա՜յ ինձ, ինչպե՞ս, մե՞ր տան մեջ։
ԲԱՆՔՈ
Սարսափելի գործ, ուր էլ որ լիներ։
Օ՜հ, սիրելի՛ Դուֆ, հակասիր դու քեզ և ասա՝ սո՛ւտ է։
Գալիս են Մակբեթը և Լենոքսը։
ՄԱԿԲԵԹ
Եթե այս դեպքից լոկ մի ժամ առաջ մեռած լինեի,
Կյանքս երջանիկ եղած կլիներ։
Այս րոպեից դեն չկա ոչինչ լուրջ մահացության մեջ։
Երկնային շնորհ և համբավ, մեռա՜վ…
Իմ կյանքի գինին քաշվեց տակառից,
Եվ այս մառանին դիրտ միայն մնաց, որով պարծենա։
Գալիս են Մալկոմը և Դոնալբեյնը։
ԴՈՆԱԼԲԵՅՆ
Ի՞նչ է պատհել։
ՄԱԿԲԵԹ
Ձե՛զ է, պատահել և անտեղյա՞կ եք։
Ձեր արյան ծագումն, ակունքն են գոցվել, աղբյուրն է փակվել։
ՄԱԿԴՈՒՖ
Ձեր վեհափառ հայրն սպանված է։
ՄԱԼԿՈՄ
Օ՛հ, ո՞ր մեկի ձեռքով։
ԼԵՆՈՔՍ
Սենեկապահներն արած կլինեն։ Նրանց ձեռքերը
Եվ երեսները արյունով ամողջ շաղախված էին։
Նույնպես դաշույններն, որ դեռ չմաքրած,
Գտանք վար ընկած բարձերի վրա:
Աչքները հառել և շշմել էին,
Ոչ մի մարդու կյանք պետք չէր վստահել այդպիսի մարդկանց։
ՄԱԿԲԵԹ
Բայց խիստ զղջում եմ, որ բարկության մեջ նրանց սպանեցի։
ՄԱԿԴՈՒՖ
Ինչո՞ւ սպանեցիք։
ՄԱԿԲԵԹ
Վա՛հ, ո՞վ է կարոզ միաժամանակ
Թե՛ խոհեմ լինել, թե՛ սարսափահար, մեղմ ու կատաղի,
Թե՛ հավատարիմ, թե՛ չեզոք։ Ոչ ոք։
Իմ բուռն սիրո արագությունը
Արշավեց անցավ ավելի դանդաղ դատողությունից։
Այստեղ Դանկանը ընկած էր գետնին՝
Իր արծաթ մորթը ոսկի արյունով երիզավորած,
Եվ իր լայն վերքերն, ինչպես մի խրամատ կյանքի բերդի մեջ,
Ավերման քանդիչ ներմուտքի համար։ Իսկ այնտեղ էին
Մարդասպանները՝ իրենց արհեստի գույնով թաթախված
Եվ դաշույնները արյան մեջ մեխված։
Լավ, ո՞վ էր կարող ինքն իրեն զսպել,
Ո՞վ, որ սիրազգաց մի սիրտ ունենար,
Եվ այդ սրտի մեջ քաջություն՝ իր սերն ապացուցելու։
ԼԵԴԻ ՄԱԿԲԵԹ (Ուշաթափվելով)
Օ՜հ, դուրս տարեք ինձ։
ՄԱԿԲԵԹ
Հոգ տարեք վրան։
ՄԱԼԿՈՄ
Ինչո՞ւ ենք լռել, երբ ամենից շատ մերն է խնդիրը։
ԴՈՆԱԼԲԵՅՆ
Ի՞նչ ասենք այստեղ, ուր մեր չար բախտը
Մի աննշմարելի ծակում թաքնված՝
Կարոզ է գրոհ տալ և մեզ ձեռք գցել։ Գնանք այստեղից,
Մեր արցունքը դեռ չի հասունացել։
ՄԱԼԿՈՄ
Ոչ էլ մեր ցավը ոտքի է կանգնել գործելու համար։
ԲԱՆՔՈ
Օգնե՛ք տիկնոջը։
Լեդի Մակբեթին դուրս են տանում։
Գնանք և ծածկենք մերկ մարմիններս,
Որոնք կարոդ են օդից վնասվել, հետո ժողովվենք
Եվ նորից քննենք այս սարասփելի արյունոտ գործը։
Խոլ կասկածանքներ և տարակույսներ չարչարում են մեզ։
Կանգնած աստծո ահեղ աջի մեջ, պիտի մաքառեմ
Դավաճանության տակավին անհայտ դիտումների դեմ։
ՄԱԿԴՈՒՖ
Նույնպես կանեմ ես։
ԱՄԵՆՔԸ
Նույնպես ամենքս։
ՄԱԿԲԵԹ
Գնանք և փութով հագնենք տոնական մեր դգեստները,
Հետո գավթի մեջ հանդիպենք իրար։
ԱՄԵՆՔԸ
Լավ, այդպես անենք։
Ամենքը դուրս են գնում, բացի Մալկոմից և Դոնալբեյնից։
ՄԱԼԿՈՄ
Ի՞նչ ես անելու։ Չպետք է մենք էլ սրանց միանանք։
Չզգացված մի վիշտ արտահայտելը
Շատ դյուրին գործ է կեղծ մարդու համար։ Ես Անգլիա կերթամ։
ԴՈՆԱԼԲԵՅՆ
Իսկ ես՝ Իռլանդիա։ Եթե մեր բախտը իրարուց զատենք,
Թերևս ավելի ապահով լինենք։
Մի տեղ ենք հիմա, ուր դաշույններ կան ժպիտների տակ՝
Որչափ ավելի արյունով մոտիկ,
Այնչափ ավելի արյունի մոտիկ։
ՄԱԼԿՈՄ
Մահացու նետը, որ արձակված է, դեռ վար չի ընկել։
Մեզ համար լավ է խույս տալ թիրախից։
Ձի նստենք, ուրեմն, ուշ չդարձնենք մնաս-բարովի,
Այլ իսկույն փախչենք։ Պետք է գողունի փախչել այն տեղից,
Ուրկից ամեն գութ անհետացել է։
Դուրս են գնում։
Տեսարան չորրորդ
խմբագրելԴղյակի դուրսը։
Գալիս են Ռոսը և մի ծերուկ։
ԾԵՐՈՒԿ
Ես երեք քասն և տասը տարի շատ լավ հիշում եմ
Եվ ժամանակի այդ ընթացքի մեջ հաճախ տեսել եմ
Սոսկալի ժամեր և ահեղ բաներ,
Բայց զարհուրելի այս գիշերվա մոտ
Բոլոր մինչև այժմ գիտեցածներս խաղալիք էին։
ՌՈՍ
Ա՜հ, բարի՛ հայրիկ, նայիր, երկինքը,
Կարծես վրդովված մարդու արարքից,
Սպսանում է նրա արյունոտ բեմին։
Ժամացույցի վրա ցերեկ է արդեն,
Բայց մութ գիշերը խեղդում է դեռևս ճամփորդ լապտերը։
Արդյոք գիշերվա հաղթանա՞կն է այս,
Թե՞ ամաչում է օրը երևալ,
Որ խավարն այսպես գերեզմանել է երկրի երեսը,
Երբ պետք է արդեն կենդանի լույսը համբույր ասեր նրան։
ԾԵՐՈՒԿ
Հակաբնակա՜ն, ինչպես այն գործը, որ կատարվել է։
Երեքշաբթի օր այնինչ մի բազե ճախրում էր հպարտ՝
Հասած իր թռիչքի բարձրագույն կետին,
Մուկ ուտող մի բու հարձակվեց վրան և խեղդեց նրան։
ՌՈՍ
Դունկանի ձիերը, շատ տարօրինակ, բայց հաստատ մի բան,
Գեղեցիկ, արագ և իրենց ցեղի գոհարիկները,
Վայրենի դարձան, իրենց ախոռը քարուքանդ արին
Եվ դուրս խուժեցին՝ ըմբոստանալով հնազանդության դեմ,
Կարծես ուզեին պատերազմ մղել մարդկության ընդդեմ։
ԾԵՐՈՒԿ
Շատերն ասում են, թե իրար կերան։
ՌՈՍ
Այո, այդպես է։
Հենց իմ ապշահար աչքերի առաջ։
Գալիս է Մակդուֆը։
Ահա գալիս է ազնիվ Մակդուֆը։
Ի՞նչ լուր աշխարհից։
ՄԱԿԴՈՒՖ
Չե՞ք տեսնում միթե։
ՌՈՍ
Արդյոք իմացվե՞ց, թե այն սոսկալի արյունոտ գործը
Որի՛ արածն էր։
ՄԱԿԴՈՒՖ
Այն մարդկանց, որոնց Մակբեթն սպանեց։
ՌՈՍ
Ավա՜ղ, և նրանք ի՞նչ շահ ունեին։
ՄԱԿԴՈՒՖ
Կաշառված էին։ Իսկ թագավորի երկու որդիքը,
Իշխան Մալկոմը ե Դոնալբեյնը, գաղտնի փախել են։
Եվ դա կասկածի տեղիք է տալիս, որ նրանց գործն է։
ՌՈՍ
Այդ էլ բնության դեմ։ Ո՜վ դու խիստ շռայլ փառասիրություն,
Որ քո սեփական կյանքի միջոցներն ինքդ լափում ես։ Հավանական է, ուրեմն, որ գահը Մահբեթին հասնի։
ՄԱԿԴՈՒՖ
Արդեն թագավոր հրապարակված է,
Եվ գնաց Սկոն թագադրվելու։
ՌՈՍ
Դունկանի մարմինն ո՞ւր է։
ՄԱԿԴՈԻՖ
Կոմս-Քիլ,
Իր նախորդների սուրբ դամբարանը,
Նրանց ոսկերքի ավանդատեղին։
ՌՈՍ
Գալո՞ւ ես Սկոն։
ՄԱԿԴՈՒՖ
Ո՛չ, սիրելի Ռոս, ես Ֆայֆ եմ գնում։
ՌՈՍ
Իսկ ես՝ դեպի Սկոն։
ՄԱԿԴՈՒՖ
Մաղթենք՝ ամեն բան լավ անցնի այնտեղ։
Բարի ճանապարհ, միգուցե տեսնենք,
Թե մեր հին հագուստն ավելի լավ էր, քան թե այս նորը։
ՌՈՍ
Հա՛յր, մնաս բարով։
ԾԵՐՈՒԿ
Աստված օրհնի քեզ և բոլոր նրանց,
Որոնք ձգտում են վատը լավացնել
Եվ չարակամին բարեկամ դարձնել։
Գնում են։
Արարված երրորդ
խմբագրելՏեսարան առաջին
խմբագրելՄի սենյակ պալատի մեջ։
Գալիս Է Բանքոն։
ԲԱՆՔՈ
Ամեն բան եղար, թագավոր, Կավդոր, Գլամիս, բոլորը,
Ինչպես խոստացան այն վհուկ կանայք։ Եվ վախենում եմ,
Որ դրա համար շատ կեղտոտ մի խաղ խաղացած լինես։
Բայց և ասացին, թե դա չի մնա քո սերնդի մեջ,
Այլ ես կլինեմ արմատ ու ծնող շատ արքաների։
Եթե կարող է ճշմարտություն գալ այն վհուկներից,
Ինչպես քեզ վրա, Մակբեթ, փայլում են նրանց խոսքերը,
Ինչո՞ւ չեն կարող քեզ վրա հաստաաված ճշտություններով
Նաև ինձ համար մարգարե լինել ու հույսեր տալ ինձ։
Բայց հո՜ւշ, չխոսենք։
Փողերի հնչյուն, գալիս Է Մակբեթը՝ որպես թագավոր, լեդի Մակբեթը՝ որպես թագուհի, Լենոքսը, Ռոսը, լորդեր, լեդիներ և սպասավորներ։
ՄԱԿԲԵԹ
Ահա այստեղ է մեր ավագ հյուրը։
ԼԵԴԻ ՄԱԿԲԵԹ
Եթե մոռացած լինեինք նրան,
Դա մեր խնջույքում մի բաց կլիներ ու բոլորն անշուք։
ՄԱԿԲԵԹ
Տեր իմ, այս գիշեր մի հանդիասվոր հացկերույթ ունենք,
Եվ պիտի խնդրեմ, որ ներկա լինեք։
ԲԱՆՔՈ
Թող հրամայի ինձ ձեր բարձրությունը,
Որի հետ պարտքերս անլույծ կապերով կապված են ընդմիշտ։
ՄԱԿԲԵԹ
Ձի՞ եք հեծնելու կեսօրից հետո։
ԲԱՆՔՈ
Այո, տեր արքա։
ՄԱԿԲԵԹ
Այլապես այսօր մեր ժողովի մեջ պիտի խնդրեինք
Ձեր լավ խորհուրդը, որ միշտ եղել է թե՛ լուրջ, թե՛ հաջոդ։
Բայց վաղը կառնենք։ Հեռո՞ւ եք գնում։
ԲԱՆՔՈ
Այնքան, որ, տեր իմ, կարող է տևել մինչև ընթրիքը։
Նույնիսկ եթե ձիս շատ լավ չքայլի,
Դեռ գիշերից էլ մեկ-երկու մութ ժամ պետք է փոխ առնեմ։
ՄԱԿԲԵԹ
Բայց ետ չմնաք մեր հացկերույթից։
ԲԱՆՔՈ
Չեմ մնա, տեր իմ։
ՄԱԿԲԵԹ
Ինչպես լսում ենք, մեր արյունախանձ ազգականները
Ապավինել են Անգլիա և Իռլանդ
Եվ իրենց անգութ հայրասպանությունը չեն խոստովանում,
Այդ տարօրինակ առասպելներով
Խաբում են իրենց ունկնդիրներին։ Այդ մասին վաղը,
Երբ որ դրա հետ ուրիշ պետական կարևոր գործեր
Մեզ կհրավիրեն խորհրդակցության։ Ձի նստեք շուտով
Եվ երթաք բարով մինչև այս գիշեր։ Ֆլի՞նսն էլ ձեզ հետ է։
ԲԱՆՔՈ
Այո, ազնիվ տեր։ Մեր ժամանակը փութացնում է մեզ։
ՄԱԿԲԵԹ
Ցանկանում եմ ձեզ հաստատասմբակ և արագ ձիեր
Եվ հանձնում եմ ձեզ նրանց թիկունքին։ Բարի ճանապա՜րհ։
Բանքոն գնում է։
Յուրաքանչյուր մարդ այժմ տեր լինի իր ժամանակին
Մինչև գիշերվա ճիշտ յոթը ժամը։
Իսկ մենք հյուրերին ավելի սիրով պատվելու համար
Ուզում ենք մինչև ընթրիքի ատեն առանձին մնալ։
Մինչ այն, տեր ընդ ձեզ։
Բոլորը դուրս են գնում, բացի ՄակբԵթից և մի ծառայից։
Տղա՛, քեզ հետ եմ։
Արդյոք այն մարդիկ սպասո՞ւմ են մեզ։
ԾԱՌԱ
Այո, տեր արքա, դրսումն են նրանք, պալատի դռանը։
ՄԱԿԲԵԹ
Բեր նրանց այստեղ։
Ծառան դուրս Է գնում։
Լինել այս ոչի՜նչ է. Ապահով կերպով լինելն է բանը։
Վախս Բանքոյից խոր արմատ ունի,
Եվ արքայական այն բնության մեջ մի բան է իշխում,
Որից երկյուղ կա։ Շատ խիզախ է նա
Եվ հոգու անսաստ խառնվածքի հետ
Ունի այնպիսի խելամտություն,
Որ հավետ նրա արիությունը խորհուրդ է տալիս
Ապահով գործել։ Չկա ոչ մի մարդ, բացի նրանից,
Որի գոյությունն ինձ երկյուղ ազդի։
Ոգիս նրա մոտ այնպես նկուն է,
Ինչպես, ասում են, Անտոնիոսինը՝ Կեսարի առաջ։
Նա հանդիմանեց գուշակ քույրերին,
Երբ առաջին հեղ արքա անունը դրին ինձ վրա,
Հրամայեց նրանց, որ իր հետ խոսեն,
Ապա քույրերը, մարգարեի պես,
Նրան կանչեցին հայր արքաների մի ամբողջ շարքի,
Իմ գլխին դրին անպտուղ մի թագ
Եվ իմ բռան մեջ՝ ամուլ գայիսոն,
Որ կորզելու է անտոհմիկ մի ձեռք,
Քանի որ ոչ մեկն իմ որդիներից չի ժառանգելու։
Ուրեմն Բանքոյի՞ սերնդի համար պղծեցի հոգիս։
Նրա՞նց համար է, որ սպանեցի բարի Դունկանին
Եվ խաղաղության իմ բաժակի մեջ լեղի խառնեցի,
Լոկ նրա՞նց համար։ Իմ անմահական գոհարը տվի
Մարդկային ցեղի հանուր թշնամուն,
Նրա՞նց թագավոր դարձնելու համար։
Բանքոյի սերմը զա՜րմ արքաների։
Ո՛չ, ավելի՛ շուտ ասպարեզ եկ, բա՛խտ,
Մարտի կանչիր ինձ, կռվե՛նք մինչև վերջ։
– Ո՞վ կա այստեղ, հե՜յ։
Ծառան գալիս է երկու մարդասպանների ձետ։
Կաց դռան առաջ և կանգնիր այնտեղ, մինչև որ կանչենք։
Ծառան դուրս է գնում։
Երեկ չէ՞ր, որ մենք խոսեցինք ձեց հետ։
Ա. ՄԱՐԴԱՍՊԱՆ
Այո, երեկ էր, ձերդ բարձրություն։
ՄԱԿԲԵԹ
Լավ մտածեցի՞ք ասածներիս վրա։ Իմացեք, նա էր,
Որ անցյալի մեջ ձեզ այնպես սաստիկ անբախտացրել էր,
Եվ կարծում էիք՝ ես անմեղ էի։
Բայց այդ մեր վերջին տեսակցության մեջ ապացուցեցի
Եվ փաստեր տվի, թե նա ինչ կերպով ձեզ ձեռք էր առել,
Ինչպես էր ձեր դեմ արգելք հարուցում,
Ի՞նչ գործիքներով, ո՞վ էր բանեցնում այդ զործիքները
Եվ ամեն ուրիշ պարագաները,
Որոնք կես-խենթին, խելազուրկին էլ ասել կաային.
«Ահա թե ինչպես գործում էր Բանքոն»։
Ա. ՄԱՐԴԱՍՊԱՆ
Հայտնեցիք մեզ այդ։
ՄԱԿԲԵԹ
Այո, հայտնեցի և դեռ ավելի առաջ գնացի,
Ինչ որ այս երկրորդ մեր տեսակցության նյութն է լինելու։
Արդյոք իսկապե՞ս ձեր համբերությանն այնպես իշխող է
Ձեր հոգու վրա, որ թույլ պիտի տաք այս բոլորն անցնի։
Կամ թե այնքան լավ ավետարանի աշակերտներ եք,
Որ աղոթք անեք այս բարի մարդու
Եվ նրա գալիք սերնդի համար,
Որ ծանր ձեռքով կորացրել է ձեզ մինչև գերեզման
Եվ զավակներիդ մուրացկան շինել հար ու հավիտյան։
Ա. ՄԱՐԴԱՍՊԱՆ
Մենք մարդ ենք, տեր իմ։
ՄԱԿԲԵԹ
Այո, ցուցակում մարդկանց շարքումն եք,
Ինչպես ամեն շուն, բարակ, խառնածին, քերծե, սպանյոլ,
Բրդոտ ջրի շուն, գամփռ, գայլաշուն,
Ամենքն անխտիր շուն են հորջորջվում։
Գնացուցակն է, որ տարբերում է արագը, ծանրը,
Ուշիմը, որսկանն ու տուն պահողը, նայած այն ձիրքին,
Որ ամփոփել է բարի բնությունն ամեն մեկի մեջ,
Որից ամկն մեկն առնում է հատուկ իր մականունը,
Զատ այն ցուցակից, որ բոլորին էլ արձանագրում է
Նույն անունի տակ։ Նույնպես և մարդիկ։
Արդ, եթե դուք էլ հատուկ տեղ ունեք արժեքների մեջ,
Ոչ թե մարդկության ամենաստորը, ասացեք ինձ այդ,
Եվ ես ձեզ գաղտնի մի գործ կհանձնեմ,
Որի կատարումն իսպառ կջնջի ձեր մեծ թշնամուն
Եվ ձեզ կպրկի ընղմիշտ մեր սրտի և մեր սիրո հետ,
Մեր, որ հիվանդ ենք, քանի ողջ է նա,
Եվ որ կատարյալ առողջ կլինենք, երբ նա չլինի։
Բ. ՄԱՐԴԱՍՊԱՆ
Ես մի մարդ եմ, տեր, որին աշխարհի պիղծ հարվածները
Այնպես բորբոքեք և զայրացրել են, որ, ինչ էլ լինի,
Պատրաստ եմ անել աշխարհի քենից։
Ա. ՄԱՐԴԱՍՊԱՆ
Ես էլ մի այլը, ձախորդությունից այնպես տաղտկացած,
Բախտից քաշկռտված, որ հոժար եմ կյանքս արկածի դնեք,
Որ կամ բարվոքեմ և կամ ինձ փրկեմ։
ՄԱԿԲԵԹ
Երկուսդ էլ հիմա գիտեք, որ Բանքոն ձեր թշնամին էր։
ԵՐԿՈՒՍԸ
Ճիշտ է, տեր արքա։
ՄԱԿԲԵԹ
Նույնպես և իմը։
Եվ այն աստիճան արյունախնդիր ոխակալությամբ,
Որ նրա կյանքի ամեն մի րոպեն մի հարձակում է
Կյանքիս ծուծի դեմ։ Եվ թեպետ ինքս լավ կարող էի
Ի տես աշխարհի, իմ իշխանությամբ
Աչքիս առջևից չքացնել նրան,
Եվ խոստովանել, թե կամքս այդպես էր,
Բայց ի սեր որոշ բարեկամների,
Որոնք թե՛ իմն են և թե՛ նրանը,
Եվ որոնց սերը չեմ ուզում կորցնել, չպետք է անեմ․․․
Այլ պետք է ողբամ այն մտրդու վրա,
Որին ես ինքս տապալած լինեմ։
Ահա թե ինչո՛ւ դիմում եմ այսպես ձեր օգնությանը,
Ծածկելով գործը հանրության աչքից
Զանազան ծանր նկատումներով։
Բ. ՄԱՐԴԱՍՊԱՆ
Մենք կանենք, տեր իմ, ինչ որ հրամայեք։
Ա. ՄԱՐԴԱՍՊԱՆ
Թեկուզ մեր կյանքն էլ…
ՄԱԿԲԵԹ
Գիտեմ, ձեր ոգին փայլատակում է ձեր աչքերի մեջ։
Մեկ ժամից առաջ, ամենաուշը, ձեզ իմաց կտամ,
Թե որտեղ բռնեք, և ձեզ կհայտնեմ ճիշտ ժամանակը
Եվ նույնիսկ րոպեն։ Պետք է ա՛յս գիշեր գործը կատարվի
Եվ մեր պալատից մի փոքր հեռու։ Բայց միշտ հիշեցեք,
Որ պահանջում եմ մաքուր երևալ։ Մի բան էլ դեռ կա։
Որպեսզի գործը ոչ փոնթ ունենա և ոչ կարկատան,
Ֆլինս, նրա որդին, որ նրա հետն է,
Եվ որի ջնջումն ինձ նույնչափ պեաք է, որչափ հոր մահը,
Պետք է ընդգրկի այդ մթին ժամի ճակատագիրը։
Ինքներդ առանձին որոշում տվեք։ Ես շուտով կգամ։
Բ. ՄԱՐԴԱՍՊԱՆ
Վճռել ենք, տեր իմ։
ՄԱԿԲԵԹ
Իսկույն գալիս եմ, ներսում սպասեցեք։
Մարդասպանները գնում են դուրս։
Վերջացա՜վ,– Բանքո, եթե քո հոգին երկինք պիտի գնա,
Այս գիշեր ևեթ պետք է սլանա։
Գնում է։
Տեսարան երկրորդ
խմբագրելՆույն տեղը, մի ուրիշ սենյակ։
Գալիս է լեդի Մակբեթը մի ծառայի հետ։
ԼԵԴԻ ՄԱԿԲԵԹ
Բանքոն պալատից դո՞ւրս է գնացել։
ԾԱՈԱ
Այո, տիրուհի, բայց երեկոյան կվերադառնա։
ԼԵԴԻ ՄԱԿԲԵԹ
Ասա արքային, թե կցանկանայի երկու բառ ասել,
Երբ բարեհաճի։
ԾԱՌԱ
Իսկույն, տիրուհի։
Ծառան դուրս է գնում։
ԼԵԴԻ ՄԱԿԲԵԹ
Ոչինչ չի շահվել, ամեն ինչ տուժվել,
Երբ մեր փափագը, թեև կատարված, մեզ չի գոհացրել
Ավելի լավ է կործանված լինել, քան թե կործանել
Եվ ապրել հավետ տարակուսելի ուրախության մեջ։
Գալիս է Մակթեթը։
Ինչպե՞ս ես, տերս, ինչո՞ւ ես այդպես միշտ մենակ մնում,
Տրտում ցնորքներ քեզ ընկեր դարձրած
Եվ որոճալով մտքեր, որ պետք է մեռած լինեին
Այն անձերի հետ, որոնց հիշում են։
Անճար բաներին մոռանալն է ճար։ Արվածն արված է։
ՄԱԿԲԵԹ
Օձին չանգռել ենք, ոչ թե սպանել
Վերքը կկպչի, և նա կլինի ինչ որ կար առաջ։
Այնինչ ապիկար մեր չարաթյունը
Կմնա ենթարկված նույն ժանիքներին։
Բայց թող քայքայվի իրերի կազմը,
Երկու աշխարհն էլ քարուքանդ լինեն,
Քան թե երկյուղով ուտենք մեր հացը
Եվ քնենք տանջված այս սարսափելի մղձավանջներով,
Որ ցնցում են մեզ գիշերից գիշեր։
Լավ է լինեինք այն մեռյալի մոտ,
Որին մենք, հանգիստ շահելու համար,
Ճանապարհ դրինք դեպ իր հանգիստը,
Քան թե հոգեկան տանջարանի վրա պրկված մնալ
Անդուլ անդադար ցնորքների մեջ։
Դունկանը հիմա գերեզմանումն է,
Կյանքի տենդահույզ տագնապից հետո ննջում է անդորր։
Դավաճանությունն արեց այն ամենն, ինչ որ կարող էր։
Ոչ պողպատ, ոչ թույն, ոչ դավ առտնին, ոչ զորք արտաքին,
Ոչինչ չի կարող վնասել նրան։
ԼԵԴԻ ՄԱԿԲԵԹ
Ե՛կ, բարի տերս,
Ողորկիր դեմքիդ այն կնճիռները,
Այս գիշեր ուրախ և զվարթ եղիր հյուրերից առաջ։
ՄԱԿԲԵԹ
Կլինեմ, քաղցրիկ, բայց դու էլ, խնդրեմ, ուրախ պահիր քեզ,
Ուշադրությունդ թոդ լարված մնա Բանքոյի վրա։
Մեծարիր նրան լեզվով ու աչքով,
Մեդ համար չկա ապահովություն,
Քանի դեռ պետք է մեր փառքը լվանք
Շողոքորթության այս գետերի մեջ
Եվ մեր երեսը սրտերիս համար դիմակ դարձնենք,
Ծածկելով աչքից, թե նրանք ինչ են։
ԼԵԴԻ ՄԱԿԲԵԹ
Թող այդ բաները։
ՄԱԿԲԵԹ
Օ՜հ, կարիճներով լցված է հոգիս, սիրելի կինս։
Գիտես, որ Բանքոն դեռ կենդանի է, նույնպես և Ֆլինսը։
ԼԵԴԻ ՄԱԿԲԵԹ
Սակայն նրանց մեջ կյանքի վարձագիրն հավերժական չէ։
ՄԱԿԲԵԹ
Այո, դեռ հույս կա, անխոցելի չեն։ Ուրեմն՝ ուրախ կաց։
Նախքան թե չղջիկս իր թռիչքն անի վանատան շուրջը,
Եվ նախքան կոչից սև Հեկատեի
Ոսկեթև բզեզն իր խուլ բզզոցով
Իր հորանջաբեր գիշերազանգը հնչեցրած լինի,
Ահավոր մի գործ կատարվելու է։
ԼԵԴԻ ՄԱԿԲԵԹ
Կատարվելո՞ւ, ի՞նչ։
ՄԱԿԲԵԹ
Դու անմեղ մնա տեղեկությունից, սիրելի ճուտիկ,
Մինչև որ ծափես ավարտված գործը։ Աչքակապ գիշեր,
Եկ և պինղ կապիր գթոտ ցերեկվա կաթոգին աչքը
Եվ քո արյունոտ ու անտես ձեոքով
Ետ առ և ճղիր ու պատառոտիր այն մեծ մուրհակը,
Որ պահում է ինձ այսպես գունաթափ։– Թխպում է լույսը,
Թռչում է ագռավն իր թառատեղին մութ անտառի մեջ։
Ցերեկվա բոլոր բարի բաները սմքում են, թմրում,
Այնինչ գիշերվա սև գործիչները ոտքի են կանգնում
Եվ խլրտվում են դեպ իրենց որսը։
Շվարել ես դու խոսքերիս վրա, բայց հանգիստ մնա։
Վատ սկսվածը չարով կամրանա։
Եկ ինձ հետ, գնանք։
Դուրս են գնում։
Տեսարան երրորդ
խմբագրելՄի այգի, որի միջից մի ծառուղի տանում է դեպի պալատը։
Գալիս են երեք մարդասպան։
Ա. ՄԱՐԴԱՍՊԱՆ
Ո՞վ քեզ պատվիրեց, որ մեզ միանաս։
Գ. ՄԱՐԴԱՍՊԱՆ
Մակբեթը։
Բ․ ՄԱՐԴԱՍՊԱՆ
Այս մարդու վրա պետք չէ կասկածենք,
Քանի որ հայտնեց մեր անելիքը,
Ճիշտ մեր ստացած հրահանգի նման։
Ա. ՄԱՐԴԱՍՊԱՆ
Սպասիր մեզ հետ։
Դեռ արևմուտքում փայլում են օրվա մի քանի շողեր։
Ուշացած ճամփորդն այժմ շտապով խթանում է ձին,
Որ կանուխ հասնի իր հյուրանոցը,
Եվ մոտենում է նա, որի համար հսկում ենք այստեղ։
Գ. ՄԱՐԴԱՍՊԱՆ
Սը՛ս, ձի է գալիս։
ԲԱՆՔՈ (Դրսից)
էհե՜յ, մեզ համար մի ճրագ բերեք։
Բ. ՄԱՐԴԱՍՊԱՆ
Ուրեմն՝ նա է։ Բոլոր մյուսները,
Որոնք հրավերի ցուցակի մեջ են, արդեն պալատն են։
Ա. ՄԱՐԴԱՍՊԱՆ
Նրա ձիերը շեղվում են ճամփից։
Գ. ՄԱՐԴԱՍՊԱՆ
Մեկ մղոնի չափ։ Նա էլ այտեղից մինչև պալատը
Ոտքով է գնում ուրիշների պես։
Գալիս են Բանքոն, Ֆլինսը և մի ծառա, որ ջահը ձեռքին նրանց առջևից է գնում։
Բ. ՄԱՐԴԱՍՊԱՆ
Ջա՞հ է, ջա՞հ։
Դ. ՄԱՐԴԱՍՊԱՆ
Ի՛նքն է։
Ա. ՄԱՐԴԱՍՊԱՆ
Հայդե՜։ Հարձակվի՛ր։
ԲԱՆՔՈ
Անձրև է գալու այս գիշեր։
Ա. ՄԱՐԴԱՍՊԱՆ
Թող գա։ Հարձակվում է Բանքոյի վրա։
ԲԱՆՔՈ
Դավաճանություն, փախի՛ր, Ֆլինս, փախի՛ր, փախի՛ր, զավակս
Եվ վրեժս հանիր։– Օ՜հ, դու սրիկա՜…
Մեռնում է։ Ֆլինսը և ծառան փախչում են։
Գ. ՄԱՐԴԱՍՊԱՆ
Այն ջահն ո՞վ մարեց։
Ա. ՄԱՐԴԱՍՊԱՆ
Լավ չարի՞ միթե։
Գ. ՄԱՐԴԱՍՊԱՆ
Մեկն է վար ընկել, որդին փախել է։
Բ. ՄԱՐԴԱՍՊԱՆ
Գործի լավ կեսը ձեռքից փախցրինք։
Ա. ՄԱՐԴԱՍՊԱՆ
Լավ, դնանք հայտնենք որչափն է արվել։
Գնում են։
Տեսարան չորրորդ
խմբագրելՄեծ դահլիճ պալատում։ Խնջույքի սեղան։
Գալիս են Մակբեթը, լեդի Մակբեթը, Ռոսը, Լենոքսը, լորդեր և սպասավորներ։
ՄԱԿԲԵԹ
Ինքներդ գիտեք աստիճաններդ,
Նստեք։ Աոաջին և վերջին անգամ, ձեզ բարի գլուստ։
ԼՈՐԴԵՐ
Շնորհակալություն ձերդ բարձրության։
ՄԱԿԲԵԹ
Իսկ մենք ինքներս ուզում ենք խառնվել ձեր հյուրերի հետ
Եվ խադալ դերը խոնարհ տանտիրոջ։
Մեր տանտիրուհին իր արքունական տեղը կբազմի,
Բայց հարմար ժամին կխնդրենք, որ ձեզ իր բարևն ասի։
ԼԵԴԻ ՄԱԿԲԵԹ
Ինքներդ իմ կողմից, տեր իմ, ասացեք բարեկամներին,
Քանի որ սիրտս ասում է նրանց՝ բարով եք եկել։
Գալիս է Ա. մարդասպանը՝ դռան առաջ։
ՄԱԿԲԵԹ
Նրանք էլ իրենց շնորհակալությամբ, հանդիպում են քեզ։
Երկու կողմերը հավասար են այժմ։
Այստեղ կնստենք ուղիղ մեջտեղը։
Լավ զվարճացեք։ Շուտով կխմենք բոլորահերթը։
Մոտենալով դռանը։
Արյուն կա դեմքիդ։
ՄԱՐԴԱՍՊԱՆ
Բանքոյինն է այդ։
ՄԱԿԲԵԹ
Լավ է քեզ վրա, քան թե նրա մեջ։
Ճամփեցի՞ք նրան։
ՄԱՐԴԱՍՊԱՆ
Ես ինքս, տեր իմ, վիզը կտրեցի։
ՄԱԿԲԵԹ
Վիզ կտրողներից ամենալավն ես,
Բայց նա էլ լավ է, ով որ Ֆլինսի հետ նույնն արած լինի,
Թե այն էլ դու ես, անղուգական ես։
ՄԱՐԴԱՍՊԱՆ
Ա՜խ, վեհափառ տեր, Ֆլինսը խույս տվեց։
ՄԱԿԲԵԹ
Ուրեմն՝ ախտս գալիս է կրկին,
Թե ոչ, կատարյալ պիտի լինեի,
Ողջ, ինչպես մարմար, հաստատ, ինչպես ժայռ
Եվ համատարած ու ազատ, ինչպես պտրփակող օդը։
Իսկ այժմ կապված եմ, կաշկանդված, գոցված,
Պատած ստահակ տարակույսներով և երկյուղներով…
– Բայց Բանքոյի գործն ապահովվա՞ծ է։
ՄԱՐԴԱՍՊԱՆ
Այո, տեր արքա, ապահով է նա մի խոր փոսի մեջ,
Քսան ճեղք բացված իր գլխի վրա,
Ամենից վաքրը սպանիչ կյանքի։
ՄԱԿԲԵԹ
Այդ մեկի համար շնորհակալ եմ։
(Առանձին): Մեծ օձն ընկել է, բայց փախած որթը այն բնույթն ունի,
Որ այժմ անատամ, բայց ժամանակին թույն է թորելու։
– Գնա՛, մենք վաղը նորից կխոսենք։
Մարդասպանը գնում է։
ԼԵԴԻ ՄԱԿԲԵԹ
Վեհափառ տեր իմ, դուք չեք խրախուսում։
Վաճառված բան է այն հացկերույթը,
Երբ հյուրընկալը չի կրկնում հաճախ խնջույքի ժամին,
Թե հոժարասիրտ տրված հարգանք է։
Ուտելը տան մեջ ավելի լավ է,
Տնից դուրս ճաշի բոլոր համեմը պատվասիրումն է։
Համախմբումը, առանց այդ բանի, անզարդ կլիներ։
ՄԱԿԲԵԹ
Քաղցրի՜կ հուշարար։ Այժմ թող բարի մարսողությունը
Հետևորդ դառնա լավ ախորժակին,
Եվ այն երկուսին՝ առողջությունը։
ԼԵՆՈՔՍ
Ձեր բարձրությունը թող հաճի նստել։
Բանքոյի ուրվականը դուրս է գալիս և նստում Մակբեթի տեղը։
ՄԱԿԲԵԹ
Երկրի բոլոր փառքն ամբողջ կլիներ այդ հարկի ներքո,
Եթե Բանքոյի շնորհալից անձը այժմ այստեղ լիներ։
Եվ երանի թե մեղադրեմ նրան անսիրության մեջ,
Քան թե ստիպվեմ մի փորձանք ողբալ։
ՌՈՍ
Տեր արքա, նրա բացակայությունն սրատ է դնում
Իր խոստման վրա։ Թող բարեհաճի ձեր բարձրությունը
Իր արքայական սեղանակցությամբ մեզ պատիվ անել։
ՄԱԿԲԵԹ
Սեղանը լի է։
ԼԵՆՈՔՍ
Այստեղ մի աթոռ պահված կա, տեր իմ։
ՄԱԿԲԵԹ
Ո՞ւր։
ԼԵՆՈՔՍ
Այստեղ, տեր իմ։ Բայց ի՞նչն է արդյոք ձեզ այդպես հուզում։
ՄԱԿԲԵԹ
Ձեզնից ո՞ր մեկն է արել այս բանը։
ԼՈՐԴԵՐ
Ի՞նչ բան, տեր արքա։
ՄԱԿԲԵԹ
Չես կարող ասել թե ես եմ արել։
Մի ցնցիր վրաս արյունաշաղախ այդ գանգուրներդ։
ՌՈՍ
Վեր կացեք, լորդեր, մեր տերը լավ չէ։
ԼԵԴԻ ՄԱԿԲԵԹ
Նստեք, հարգելի իմ բարեկամներ,
Հաճախ ամուսինս այդպեսս է լինում
Եվ երիտասարդ տարիքից ի վեր այդպես է եղել։
Նստեցեք, խնդրեմ։ Հիվանդությունը րոպեական է,
Մի ակնթարթում նա կառողջանա։
Եթե շատ նայեք, կգրգռեք նրան,
Եվ նրա հույզը կերկարաձգվի։
Կերակուր կերեք, մի՛ նայեք նրան։– Մի՞թե մարդ չես դու։
ՄԱԿԲԵԹ
Այո, և քաջ մարդ, որ հանդգնում է նայել մի բանի,
Որից դևն անգամ պիտի զարհուրեր։
ԼԵԴԻ ՄԱԿԲԵԹ
Ի՞նչ դատարկ խոսքեր։
Սա էլ քո վախի նկարած բանն է։
Սա էլ օդային դաշույնի պես է, որ ասում էիր
Քեզ դեպի Դունկանն առաջնորդում էր։
Օ՜, այս դողերը և խրտչումները,
Իսկական ահի այս կեղծիքները,
Այն հեքիաթներին միայն վայել են,
Որ կանայք, նսաած կրակի կողքին, սովոր են պատմել
Իրենց տատերի հեղինակությամբ։ Ամո՜թ է, ամո՜թ։
Ինյո՞ւ ես այդպես կերպարանք առել։
Եվ, վերջ ի վերջո, այդ, որ տեսնում ես, մի պարզ աթոռ է։
ՄԱԿԲԵԹ
Մեկ նայիր, խնդրեմ, տես, նայիր, ահա։
– Հա՞, ի՞նչ ես ասում, ինձ ի՞նչ… ինձ ի՞նչ փույթ,
Եթե կարող ես գլուխդ շարժել, ապա և խոսիր։
Եթե այսուհետ դիականոցներն ու շիրիմները
Ետ են դարձնելու մեր թաղածներին,
Թող ուրուրների քարճիկը դառնա մեր դամբարանը։
Ուրվականն անհետանում է։
ԼԵԴԻ ՄԱԿԲԵԹ
Վա՜հ, բոլորովին տմարդացե՞լ ես։
ՄԱԿԲԵԹ
Եթե հաստատ է, որ ես այստեղ եմ, ես տեսա նրան։
ԼԵԴԻ ՄԱԿԲԵԹ
Բա՜հ, ամո՛թ, ամո՛թ։
ՄԱԿԲԵԹ
Սրանից առաջ էլ արյուն թափվել է.
Հին դարերի մեջ, նախքան մարդկային օրենսդրությունը
Հստակած լիներ ընկերությունը և մեղմափոխած։
Այս, հետո էլ սպանություններ շատ են կատարվել
Խիստ զարհուրելի ականջի համար։ Բայց այն ժամանակ,
Երբ որ ուղեղը ցրվում էր գանգից, մարդը մեռնում էր,
Եվ այդ էր վերջը։ Իսկ այժմ նրանք ելնում, կանգնում են
Քսան մահացու պատռվածք գլխին
Եվ մեզ աթոռից դեն են շպրտում։
Սա շատ ավելի այլանդակ բան է,
Քան թե այնպիսի մի սպանություն։
ԼԵԴԻ ՄԱԿԲԵԹ
Իմ ազնիվ տերս, բարեկամներդ կարոտել են քեզ։
ՄԱԿԲԵԹ
Մոռացել էի։– Մի՛ ապշեք վրաս, իմ բարեկամներ։
Խիստ տարօրինակ մի տկարություն անեմ ես վաղուց,
Որ ոչինչ բան է ծանոթներիս մոտ։
Եկեք, ողջությո՜ւն և սե՜ր բոլորիդ։ Ուրեմն՝ նստեմ։
– Գինի տվեք ինձ, լցրեք լիուլի։
Ահա խմում եմ ամբողջ սեղանի ուրախությանս
Եվ շաա սիրելի մեր բարեկամի՝ Բանքոյի կենաց,
Որին կարոտ ենք։ Շատ ցանկայի էր, որ այստեղ լիներ։
Բոլորի՜ն և նրան, ամենքս ամենքին։
Ուրվականը վեր է բարձրանում։
ԼՈՐԴԵՐ
Մեր հարգա՜նքը ձեզ, ամենքի կենա՜ց։
ՄԱԿԲԵԹ
Կորիր իմ աչքից, և թող գետինը քեզ ծածկի իր տակ,
Ոսկերքդ անծուծ են, արյունդ պաղ է,
Եվ տեսողություն դու չունես բնավ այդ աչքերի մեջ,
Որ խոժոռում ես։
ԼԵԴԻ ՄԱԿԲԵԹ
Մր սովորական բան է այս, լորդեր,
Այլ բան չկարծեք, միայն թե ափսո՜ս,
Որ խանգարում է ներկա խնջույքը։
ՄԱԿԲԵԹ
Այն բոլորն, ինչ որ մի մարդ կարող է, կարող եմ և ե՛ս։
Դո՛ւրս եկ իմ առաջ որպես կոշտամազ Ռուսաստանի արջ,
Զինված ռնգեղջյուր կամ Հիրկանի վագր,
Առ որևէ ձև, բայց ո՛չ այդ մեկը,
Եվ պիրկ ջղերս չեն դողա երբեք։ Կամ կենդանացիր
Եվ ինձ քո սրով ասպարեզ կանչիր անապատի մեջ։
Եթե դող ցույց տամ, հրապարակիր ինձ աղջկա տիկնիկ։
Կորի՛ր այստեղից, ահռելի ուրու։
Անկենդան խաբկանք, չքվի՛ր։
Ուրվականն անհետանում է։
Հա՛, այդպես։
Հիմա որ գնաց, ես մարդ եմ նորից։– Նստեցե՛ք խնդրեմ։
ԼԵԴԻ ՄԱԿԲԵԹ
Դու վռնդեցիր ուրախությունը,
Մեր լավ խնջույքը տակնուվրա արիր
Խիստ զարմանալի այդ անկարգությամբ։
ՄԱԿԲԵԹ
Կարո՞ղ են լինել այսպիսի բաներ
Եվ ամառային մի ամպի նման պոռթկալ մեզ վրա
Եվ մեզ չապշեցնել։ Զարմացնում եք ինձ
Հենց իմ սեփական բնության վրա, երբ մտածում եմ,
Թե դուք կարող եք նայել այսպիսի տեսարանների
Եվ ձեր այտերի բնական հակինթն անաղարտ պահել,
Այնինչ իմ այտերն ահից դեղնել են։
ՌՈՍ
Ի՞նչ տեսարաններ, տեր իմ։
ԼԵԴԻ ՄԱԿԲԵԹ
Խնդրում եմ, մի՛ խոսեք հետը։
Որքան խոսում եք, այնքան վիճակը վատթարանում է,
Հարցումը նրան կատաղեցնում է։Ձեզ բարի գիշեր։
Էլ մի սպասեք կարգով մեկնելու, հեռացե՛ք մեկեն։
ԼԵՆՈՔՍ
Ձեզ գիշեր բարի և առողջություն նորին բարձրություն։
ԼԵԴԻ ՄԱԿԲԵԹ
Բարի գիշեր գա ամենքիդ վրա։
Լորդերը և սպասավորները դուրս են գնում։
ՄԱԿԲԵԹ
Արյուն է ուզում… Ասում են՝ արյունն արյուն է ուզում։
Շաա է պատահել, որ քարեր շարժվել, ծառեր խոսել են,
Կանխանշաններ և հասկանալի հարակցություններ,
Կաչաղակներով և անծողներով ու ագռավներով
Ամենից թաքուն արյունահեղին հայտնագործել են։
Արդյոք գիշերի ո՞ր Ժամանակն է։
ԼԵԴԻ ՄԱԿԲԵԹ
Գրեթե մրցում է առավոտվա հետ, թե որն է որը։
ՄԱԿԲԵԹ
Լավ, ի՞նչ ես ասում, որ Մակդուֆ մերժեց ներկա գանվել
Մեր մեծ կոչունքին։
ԼԵԴԻ ՄԱԿԲԵԹ
Մի՞թե դու նրան հրավիրել էիր։
ՄԱԿԲԵԹ
Ես անուղղակի աեղեկացրել եմ, բայց մարդ կուղարկեմ։
Չկա ոչ մեկը այդ պարոններից,
Որի տան մեջ իսկ մի մարդ չունենամ։
Վաղը կգնամ, առավոտ կանուխ, վհուկների մոտ։
Ավելի որոշ պետք է ասեն ինձ։
Հիմա վճռել եմ վատթար միջոցով վատթարն իմանալ։
Իմ օգտի առաջ ամեն ուրիշ բան տեղի պետք է տա։
Արյան մեջ այնքան ես խորն եմ մխվել
Որ եթե չուզեմ առաջ ընթանալ,
Նահանջը նույնչափ դժվար է, որչափ առաջ դիմելը։
Ահավոր բաներ ունեմ գլխիս մեջ,
Որոնք ուզում են դիմել դեպի ձեռք,
Եվ որոնց պետք է դործադրության տամ նախքան թե կշռեմ։
ԼԵԴԻ ՄԱԿԲԵԹ
Քեզ պակասում է քունը, կազդուրիչն ամեն էակի։
ՄԱԿԲԵԹ
Եկ գնանք քնենք։ Իմ տարօրինակ ինքնատանջումը
Համբակի վախ է, վարժության կարոտ։
Խակ ենք գործի մեջ։
Գնում են։
Տեսարան հինգերորդ
խմբագրելՅախադաշտը, որոտ։
Գալիս են երեք վհուկները՝ հանդիպելով Հեկատեին, դժոխքի դիցուհուն։
Ա. ՎՀՈՒԿ
Ինչո՞ւ ես, Հեկատ, այդպես բարկացել։
ՀԵԿԱՏ
Իրավունք չունե՞մ, պառավ վհուկներ,
Չափազանց հանդուգն, լպիրշ ջադուներ։
Ո՞վ թույլ տվեց ձեզ, որ Մակբեթի հետ
Դավակից դառնաք,
Մահու գործերը և խորհուրդները
Մարգարեանաք։
Եվ ինձ՝ տիրուհուն թովչությունների,
Գաղտնի նյութողին չարությունների,
Չհրավիրեցիք ձեզ հետ միանալ
Եվ մեր արվեստի մեծ փառքը ցույց տալ։
Եվ, որ դեռ վատն է, այդ դավերը չար
Գործ դրիք մի փուչ զավակի համար,
Ոխակալ, մաղձոտ, որ ձեզ չի սիրում,
Այլ, մյուս մարդկանց պես, իր շահն է փնտրում։
Դե՛հ, սխալներդ հիմա ուղղեցեք
Եվ շուտ այստեղից թռեք հեռացեք
Եվ Ախերոնի խորխորատի մոտ
Սպսաեցեք ինձ դուք վաղն առավոտ։
Նա կգա այնտեղ ձեզ հարց անելու,
Իր ճակատագրին տեղեկանալու։
Պատրաստ պահեցեք ձեր անոթները,
Ձեր թովչանքները և հուռութները։
Ես օդն եմ թռչում, և գիշերն այնտեղ
Մի դավ կնյութեմ, սոսկալի, ահեղ։
Մի օրհասական գործ խորհրդավոր,
Որ կկատարվի մինչ վաղը կեսօր։
Մի գոլորշեղեն կաթիլ թունալից
Կախված է այնտեղ լուսնի եղջյուրից,
Դեռ գետին չընկած կբռնեմ ես այն,
Դյութքի արհեստով կզտեմ ես այն,
Եվ այն զորությամբ գետնից դուրս կգան
Ոգիներ պատրիչ և արվեստական,
Որոնք Մակբեթին խելքից կհանեն
Եվ նրան դեպի անկում կտանեն։
Եվ կարհամարհի նա օրհաս ու մահ,
Կանարգի ամեն սրբություն և ահ,
Եվ, ինչպես գիտեք, ամենայն բանում
Գոռոզությունն է մարդուն կործանում։
(Երգ դրսից) «Եկ ինձ մոտ, եկ ինձ մոտ»։
Ա՜հ, փոքրիկ ոգիս, տեսեք, կանչում է,
Մեգի մեջ նստած ինձ սպասում է։
Ա. ՎՀՈՒԿ
Եկեք շտապենք, շուտով ետ կգա։
Վհուկներն անհետանում են։
Տեսարան վեցերորդ
խմբագրելՖորես։ Մի սրահ պալատում։
Գալիս են Լենոքսը և մի ուրիշ լորդ։
ԼԵՆՈՔՍ
Իմ ասածները զուգադեպ եղան ձեր մտքերի հետ,
Մնացորդն իրենք թող մակաբերեն։
Միայն, ասում եմ, իրերն անսովոր ընթացք ստացան,
Մակբեթ շատ ողբաց ազնիվ Դունկանին․ հարկավ, մեռած էր,
Եվ արի Բանքոն անժամ ման եկավ։
Նրան էլ, ուզեք, կարող եք ասել, թե Ֆլինսն սպանեց
Այն հիման վրա, որ Ֆլինսը փախավ։
Մարդիկ չպետք է տարաժամ ման գան։
Ո՞վ չի մտածի, թե ինչ աստիճան հրեշավոր բան էր
Մւպկոմի կողմից Դոնալբեյնի՝
Իրենց շնորհալից հորը սպանել։ Դժոխային գործ…
Ինչպե՜ս Մակբեթին դա ցավ պատճառեց։
Չէ՞ որ նա իսկույն, բորբոքված ազնիվ կատաղությունից,
Պատռեց երկու չարագործներին,
Որոնք խմիչքի ստրուկներ էին և քնի գերի։
Ազնիվ գործ չէ՞ր այդ։ Այո, և խոհեմ։
Քանի որ ո՞վ է, որ չկատաղեր,
Լսելով նրանց ուրացումները։ Այսպես, ասում եմ,
Մակբեթ ամեն բան լավ է կարգադրել
Եվ, հաստատ գիտեմ, եթե Դունկանի որդիներին էլ
Կարենար դնել իր փականքի տակ,
Ինչ որ ասածով չի կարողանա,
Նրանց ցույց կտար, թե ինչ ասել է հայրասպան լինել։
Նույնպես և Ֆլինսին։ Բայց սուս։ Մակդուֆը, ինչպես լսում եմ,
Մի քանի ազատ խոսքերի համար,
Եվ այն պատճառով, որ բռնակալի խնջույքին չեկավ,
Զրկվել է շնորհից։ Կարո՞ղ եք ասել, թե ո՞ւր է փախել։
ԼՈՐԴ
Դունկանի որդին, որի ծննդյան իրավունքները
Այս բռնակողը հափշաակել է,
Ապրում է Անգլիո արքունիքի մեջ,
Եվ աստվածասեր Էդվարդի կողմից
Այնպես շնորհով հյուրընկալված է,
Որ բնավ բախտի դժկամությունը չի նվազեցրել
Նրա հարգանքից։ Մակդուֆն էլ հիմա այնտեղ է դիմել,
Սուրբ թագավորից խնդրեւու համար,
Որ ոտքի հանի Նորթումբերլանդին և քաջ Սիվարդին,
Որ նրանց ձեռքով և երկնավորի վավերացումով
Սնունդ տանք կրկին մեր սեղաններին
Եվ անխռով քուն՝ մեր գիշերներին,
Մեր կոչունքներից և խնջույքներից վանենք դաշույնը,
Տանք հավատարիմ հպատակություն,
Ստանանք ազատ պատիվ ու պարծանք,
Որոնց բոլորից զրկված ենք հիմա։
Եվ այս լուրերը այնպես հուզել են սուրբ թագավորին,
Որ պատրաստվում է նա պատերազմի։
ԼԵՆՈՔՍ
Մակբեթը կանչե՞լ էր Մակդուֆին իր մոտ։
ԼՈՐԴ
Այո, կանչել էր, բայց մռայլադեմ պատգամավորը
Լսելով մի չոր՝ «Չե՛մ գալիս, պարո՛ն», թողեց ետ դարձավ
Եվ մի հը՜մ արեց, որով կարծես թե ուզում էր ասել.
«Շատ ես զղջալու ինձ այս բիրտ կերպով ճամփելուդ համար»։
ԼԵՆՈՔՍ
Երանի թե դա թելադրի նրան շատ զգույշ լինել
Եվ հեռու մնալ որքան որ դրդի խոհեմությունը։
Ա՜խ, մի սուրբ հրեշտակ թռչեր Անգլիո այն արքունիքը,
Եվ նա չհասած՝ ինքը մատուցեր նրա պատգամը,
Որպեսզի արագ օրհնություն ետ գար
Այն անիծյալի ձեռքի տակ տանջված մեր հայրենիքին։
ԼՈՐԴ
Իմ աղոթքները նրան ուղեկից։
Գնում են դուրս։
Արարված Չորրորդ
խմբագրելՏեսարան առաջին
խմբագրելՄի քարանձավ։ Մեջտեղում մի կաթսա է եռ գալիս։
Որոտ։ Գալիս են երեք վհուկները։
Ա. ՎՀՈՒԿ
Երեք անգամ զոլ–զոլ կատուն մլավեց։
Բ. ՎՀՈՒԿ
Երեք անգամ և մեկ՝ ոզնին ձայն հանեց։
Գ. ՎՀՈՒԿ
Հարպին ճչաց, «ժամանակ Է, ժամանակ»։
Ա. ՎՀՈՒԿ
Կաթսայի շուրջ պտույտ գործենք,
Թունոտ աղիք մեջն ածենք։
Գորտ, որ սառը քարի տակ
Տիվ ու գիշեր երեսունմեկ
Թույն ես թորել շարունակ,
Մեր կաթասյում նախ եռ եկ։
ԱՄԵՆՔԸ
Դյութվիր, դյութվիր, տաժանք, նյութվիր,
Կաթսա, փրփրա, բոց, վառվիր։
Բ. ՎՀՈՒԿ
Ճահճի օձի մեջքի միս,
Կաթսայի մեջ եռա դու,
Մողեսի աչք, գորտի բութ,
Չղջիկի բուրդ, շան լեզու,
Խլեզի ոտք, բուի թև,
Իժի լեզու երկժանի,
Կույր զեռունի խայթոցն էլ,
Որ թովչանքը պինդ լինի,
Որպես ապուր դժոխքի,
Լավ եռացեք, փրփրացեք,
Ամեն դյութքի, հուռութքի Զորեղ խառնուրդ կազմեցեք։
ԱՄԵՆՔԸ
Դյութվիր, դյութվիր, տաժանք, նյութվիր,
Կաթսա, փրփրա, բոց, վառվիր։
Գ. ՎՀՈՒԿ
Վիշապի թեփ, գայլի ատամ,
Վհուկների մումիաներ,
Ծովի անհագ շնաձկան
Կոկորդը և աղիքներ,
Մթության մեջ գետնից հանված
Մորսխինդի դառն արմատ,
Բոզ մոր ցկնած, փոսում թաղված
Երեխայի ձեռքի մատ,
Այծի լեղի, գեղձի ոստ,
Լյարդ հայհոյիչ հրեայի,
Թաթարի շուրթ, թուրքի քիթ,
Ածենք մեջը կաթսայի,
Եվ թանձրացնենք ապուրը
Ու հյութալի դարձնենք,
Իբրև համեմ բոլորին
Վագրի աղիք ավելցնենք։
ԱՄԵՆՔԸ
Դյութվիր, դյութվիր, տաժանք, նյութվիր,
Կաթսա, փրփրա, բոց, վառվիր։
Բ. ՎՀՈՒԿ
Եվ ապուրը սառեցնենք
Մի բաբունի արյունով,
Որ դյութանքը դարձնենք,
Զորավոր ու ապահով։
Գալիս Է Հեկատը։
ՀԵԿԱՏ
Լավ եք գործել, ես գոհ եմ,
Պետք է ձեր ջանքը գովեմ։
Ամեն մեկդ առանձին
Կառնեք շահից ձեր բաժին։
Հիմա եկեք խմբվեցեք
Որպես էլֆեր, փերիներ,
Կլոր շրջան կազմեցեք,
Որ բոլորը շաղախվի,
Եվ դյութանքը կատարվի։
Երգ։
Սև ու սպիտակ ոգիներ,
Գորշ ու կարմիր ոգիներ,
Լավ խառնեցեք, խառնեցեք
Որչափ կարող եք՝ խառնեցեք։
Բ. ՎՀՈՒԿ
Բութերս քոր են գալիս,
Եվ դա ինձ ցույց է տալիս,
Որ անպատճառ մի չար բան
Դեպի այս կողմն է գալիս։
Բացվիր, դուռ,
Ով էլ որ գա, ճամփա տուր։
Գալիս է Մակբեթը։
ՄԱԿԲԵԹ
Է՛յ, դուք գաղտնագործ, կեսգիշերային մռայլ ջադուներ,
Այդ ի՞նչ եք անում։
ԱՄԵՆՔԸ
Մի գործ անանուն։
ՄԱԿԲԵԹ
Երդվեցնում եմ ձեզ հանուն ի՛նչ բանի որ դավանում եք,
Ինչպես էլ որ այդ իմացած լինեք, պատասխան ավեք,
Թեկուզ հողմերը սանձարձակ անեք
Եվ մարտնչել տաք տաճարների դեմ,
Թեկուզ կոհակը կործանի, կուլ տա նավարկությունը,
Թեկուզ ցորենը ցրիվ գա հասկից, և ծառերն ընկնեն,
Թեկուզ դղյակներ պահապանների գլխին տապալվեն,
Թեկուզ բուրգերը և պալատները
Գլուխները ծռեն մինչև հիմքերը,
Թեկուզ բնության սերմերի գանձը թավագլոր թափվի,
Մինչ այն աստիճան, որ կործանումն էլ ուժասպառ դառնա,
Պատասխան տվեք իմ հարցումներին։
Ա. ՎՀՈՒԿ
Խոսի՜ր:
Բ. ՎՀՈՒԿ
Հարց արա։
Գ․ ՎՀՈՒԿ
Պատասխան կտանք։
Ա. ՎՀՈՒԿ
Արդյոք մեր բերնից կուզեիր լսել, թե՞ մեր մեծերից։
ՄԱԿԲԵԹ
Կանչեցեք նրանց, թույլ տվեք տեսնեմ։
Ա. ՎՀՈՒԿ
Կաթսայի մեջ թող լցնենք
Մատակ խոզի արյունից,
Հենց այն խոզի, որ լափեց
Ինը հատ իր ձագերից։
Մարդասպանի կախաղանից
Ծորած ճարպն էլ մեջն ածեց։
ԱՄԵՆՔԸ
Եկ վերևից կամ վարից
Ցույց տուր քեզ և շնորհքդ։
Որոտ։ Ա. տեսիլ, մի գլուխ՝ սաղավարտով։
ՄԱԿԲԵԹ
Ասա ինձ, ո՜վ դու անհայտ զորություն…
Ա. ՎՀՈՒԿ
Նա գիաե միտքդ. դու լսիր միայն, ինքդ մի՛ խոսիր։
Ա. ՏԵՍԻԼ
Մակբե՛թ, Մակբե՛թ, Մակբե՛թ, զգույշ Մակդուֆից,
Զգույշ կաց Ֆայֆից։ Բաց թող ինձ։ Բավ է։
Իջնում Է գետն ի տակ։
ՄԱԿԲԵԹ
Ինչ էյ որ լինես,
Քո տված բարի խորհուրդի համար շնորհակալություն։
Ճիշտ վախիս դիպար… Բայց մեկ բառ ևս…
Ա. ՎՀՈՒԿ
Նա չի ենթարկվի ոչ մի հրամանի։
Ահա մի ուրիշն՝ ավելի զորեղ, քան աոաջինը։
Որոտ։ Բ. տեսիլ, մի արյունաթաթախ երեխա։
Բ. ՏԵՍԻԼ
Մակբե՛թ, Մակբե՛թ, Մակբե՛թ…
ՄԱԿԲԵԹ
Երեք ականջ էլ որ ունենայի, քեզ կլսեի։
Բ. ՏԵՍԻԼ
Արյունռուշտ եղիր, խիզախ, վճռական,
Ծաղրիր մարդկային ամեն զորություն,
Կնոջից ծնված ոչ ոք չի կարող Մակբեթին վերք տալ։
Իջնում է գետն ի տակ։
ՄԱԿԲԵԹ
Դե՛հ, ապրիր, Մակդուֆ, ի՞նչ կարիք ունեմ քեզնից սոսկալու,
Բայց պետք Է դարձյալ ապահովությունս կրկնապատկեմ
Եվ ճակատագրից մուրհակ ստանամ։ Չպիտի ապրես,
Որ կարողանամ գունատսիրտ վախի երեսին ասել․
«Դու սուտ ես խոսում» և քնել անփույթ՝ ամպրոպից անվախ։
Որոտ։ Գ. տեսիլ, մի թագակիր երեխա՝ ձեռքին մի ծառ։
Ո՞վ է սա արդյոք, որ բարձրանում է
Իբրև սերունդը մի թագավորի,
Մանուկ ճակատին թագն ու պսակը վեհապետության։
ԱՄԵՆՔԸ
Լսիր, մի՛ խոսիր։
Գ. ՏԵՍԻԼ
Մեծամիտ եղիր և առյուծասիրտ,
Եվ փույթ մի՛ անիր, թե ո՛վ է հուզվում, ո՛վ է բարկանում,
Կամ թե որտեղ են դավադիրները։
Մակբեթի համար չկա պարտություն
Մինչև Բիրնամի այն մեծ անտառը վեր չբարձրանա
Դուսինեյն լեռը՝ նրա դեմ կռվի։
Իջնում է գետնի տակ։
ՄԱԿԲԵԹ
Եվ այդպիսի բան չի լինի երբեք։
Ո՞վ արդյոք իշխել կկարողանա անտառի վրա, հրամայել ծառին,
Որ երկրաշաղկապ իր արմատները դուրս քաշի գետնից։
Լա՜վ գուշակումներ, շա՜տ բարի։ Ուրեմն, ապստա՛մբ գլուխ,
Մի՛ ելիր, մինչև Բիրնամի անտառը ոտքի չելնի։
Եվ մեր բարձրագահ Մակբեթը կապրի
Մինչև լրումը կյանքի վարձագրի և շունչը կտա
Ծերության միայն և սովորական մահկանացության։
Բայց այնուհանդերձ սիրտս տրոփում է մի բան գիտնալու,
Այս մեկն Էլ ասեք, եթե կարող Է ձեր արվեստն ասել,
Բանքոյի գարմը կթագավորի՞ այս պետության մեջ։
ԱՄԵՆՔԸ
Մի՛ փորձիր գիտնալ ավելի, քան այս։
ՄԱԿԲԵԹ
Պետք է գիտենամ։
Եվ եթե մերժեք, հավիտենական անե՛ծք ձեր գլխին։
Հայտնեցեք ինձ այդ։ Ինչո՞ւ է կաթսան իջնում գետնի տակ։
Երաժշտություն։
Ա. ՎՀՈՒԿ
Ցույց տվեք։
Բ. ՎՀՈՒԿ
Ցույց տվեք։
Գ. ՎՀՈՒԿ
Ցույց տվեք։
ԱՄԵՆՔԸ
Երևացեք իր աչքին
Եվ իր սիրտը խոցեցեք,
Եկեք որպես ոգիներ,
Եվ նույն ձևով հեռացեք։
Երևում են ութ թագավոր, վերջինը մի հայելի ձեռքին բռնած։ Նրանց ետևից՝ Բանքոյի ոգին։
ՄԱԿԲԵԹ
Դու շատ ես նման Բանքոյի ոգուն։ Մտիր գետնի տակ։
Թագդ կիզում է աչքիս բիբերը։
Եվ դո՛ւ, մի ուրիշ ոսկեզարդ ճակատ,
Քո գանգուրներն էլ առաջինի պես են։
Ահա երրորդը՝ նախորդների պես։
Այ դուք գարշելի պառավ վհուկներ,
Ինչի՞ համար եք ցույց տալիս ինձ այս։
Ի՞նչ է, մի չորրո՞րդ։– Դո՛ւրս եկե՛ք, աչքեր։ Մի՞թե այս գիծը
Երկարվելու է մինչև աշխարհի ճարճատման օրը։
Դարձյալ մի նո՛րը, յոթերո՞րդն է այս, չեմ ուզում տեսնել․․․
Էլ բավակա՛ն է… Բայց ութերորդն է հիմա դուրս գալիս
Եվ մի հայելի բռնած է ձեոքին,
Որ դեռ շատ-շատեր ցույց է տալիս ինձ։
Ոմանք կրում են երեք գայիսոն և կրկնակի գունդ։
Սոսկալի՜ տեսիլ։ Տեսնում եմ հիմա, որ ճշմարիտ է,
Արյունաշաղախ մազերով Բանքոն ժպտում Է վրաս,
Մատնանշելով նրանց բոլորին որպես իր զարմը։
Իրա՞վ այնպես է։
Ա. ՎՀՈՒԿ
Այնպես է, տեր իմ, բոլորն այնպես է։
Բայց ինչո՞ւ Մակբեթ կանգնած է ապշած։
Եկեք, քույրեր, քովեքով,
Սիրտ տանք նրան, զվարճացնենք
Եվ մեր սիրուն խաղերով
Նրա ոգին խնդացնենք։
Կհմայեմ ես օդը,
Որ ձայն հանի ներդաշնակ,
Իսկ դուք, եկեք պարեցեք
Ձեր հին պարը բոլորակ,
Որ գիտենա մեծ արքան,
Թե մենք պատվում ենք նրան։
Երաժշտություն։ Վհուկները պարում են և անհետանում։
ՄԱԿԲԵԹ
Ո՞ւր են։ Գնացի՞ն։ Թող այս չար ժամը
Անիծյալ լինի օրացույցի մեջ հար ու հավիտյան։
– Ներս եկեք, Էհե՜յ։
Գալիս է Լենոքսը։
ԼԵՆՈՔՍ
Ի՞նչ է փափագում ձեր մեծությունը։
ՄԱԿԲԵԹ
Չտեսա՞ք արդյոք գուշակ քույրերին։
ԼԵՆՈՔՍ
Ոչ, տեր իմ։
ՄԱԿԲԵԹ
Ինչպե՞ս, ձեր մոտից չանցա՞ն։
ԼԵՆՈՔՍ
Իրավ, ոչ, տեր իմ։
ՄԱԿԲԵԹ
Նեխվի՛ այն օդը, որի վրա նրանք աշտանակում են,
Անիծվի՛ դրանց հավատացողը։
Ձիու վազքի ձայն եկավ ականջիս։ Ո՞վ է եկողը։
ԼԵՆՈՔՍ
Մի քանի հոգի եկել են, տեր իմ, և լուր են բերել,
Թե Մակդուֆը փախավ դեպի Անգլիա։
ՄԱԿԲԵԹ
Դեպի Անգլիա՞։
ԼԵՆՈՔՍ
Այո, տեր արքա։
ՄԱԿԲԵԹ
Ժամանակ, դու իմ ահեղ գործերից առաջ ես վազում։
Անհնար բան է հասնել սրաթռիչ մի նպատակի,
Եթե չթռչի գործն էլ զուգընթաց։
Այսօրից սրտիս անդրանիկները
Թող լինեն ձեռքիս անդրանիկները։
Եվ իսկույն ևեթ, որպեսզի խոհերս գործով պսակեմ,
Խորհելս ու գործել պետք է մեկ լինեն։
Խուժեմ Մակդուֆի դղյակի վրա և տիրեմ Ֆայֆին,
Ջարդեմ կնոջը և զավակներին
Եվ բոլոր անբախտ այն էակներին, որ նրա ցեղն են։
Բավ է հոխորտալ հիմարի նման։
Պետք է անեմ այս, քանի դիտումս դեռ չի սառնացել։
Կորչեն տեսիլներն։– Ո՞ւր են այդ մարդիկ։
Տար ինձ նրանց մոտ։
Դուրս են գնում։
Տեսարան երկրորդ
խմբագրելՖայֆ։ Մակդուֆի դղյակը։
Գալիս են լեդի Մակդուֆը, իր որդին և Ռոսը։
ԼԵԴԻ ՄԱԿԴՈՒՖ
Բայց ի՞նչ էր արել, որ հարկադրվեր իր երկրից փախչել։
ՌՈՍ
Դուք համբերություն պետք Է ունենաք։
ԼԵԴԻ ՄԱԿԴՈՒՖ
Իսկ նա չունեցավ։ Նրա փախուստը պարզ խենթություն էր,
Հաճախ մեր վախն Է մեզ մատնիչ շինում, ոչ թե մեր գործը։
ՌՈՍ
Բայց դուք չգիտեք, թե վա՞խն էր արդյոք, թե՞ խոհեմություն։
ԼԵԴԻ ՄԱԿԴՈԻՖ
Ի՞նչ, խոհեմությո՞ւն։ Լքել իր կնոջն ու մանուկներին,
Իր ապարանքը և ստացվածքը այնպիսի մի տեղ,
Որտեղից ինքը թողնում փախչում է։ Նա մեզ չի սիրում,
Նրա մեջ չկա բնական գորով։
Խղճուկ սարեկը, այդ փոքրագույնը թռչունների մեջ,
Երբ իր բույնի մեջ ձագուկներ ունի,
Կռիվ է տալիս բուի հակառակ։
Վախն է դրդողը, ոչ սերը, ոչ էլ խոհեմությունը,
Երբ որ փախուստը ներհակ է ամեն խոհեմության։
ՌՈՍ
Ազնիվ զարմուհիս, չափավոր եղեք։
Ինչ ձեր ամուսնուն վերաբերում է,
Նա ազնիվ, ուշիմ և ճշտատես է
եվ ժամանակի փոփոխումներին խորապես հմուտ։
Ավելին, քան այս, չեմ կարող ասել։
Բայց սաստիկ անգութ ժամանակներ են,
Երբ դավաճան ենք՝ առանց ինքներս գիտակ յինելու։
Երբ երկյուղալի լուրեր ենք լսում,
Բայց չենք իմանում ինչի՛ց երկնչենք,
Երբ որ ծփում ենք մի փոթորկահույզ գոռ ծովի վրա,
Շարժվում ամեն կողմ։ Թույլ տվեք ձեզնից արձակուրդ խնդրեմ,
Երկար չի քաշի, և կգամ նորից։
Իրերն հասնելով վատթար վիճակին կամ վերջ են գտնում,
Կամ ետ են դառնում նախկին դրության։
Սիրուն փոքրիկս, աստված պահի քեզ։
ԼԵԴԻ ՄԱԿԴՈՒՖ
Հայր ունի թեև, բայց և անհայր է։
ՌՈՍ
Հիմար կլինեմ, եթե դեռ մնամ,
Այլապես դա ինձ ամոթ կբերի և ձեզ՝ տրտմություն։
Լավ է, որ իսկույն արձակուրդ խնդրեմ։
Դուրս է գնում։
ԼԵԴԻ ՄԱԿԴՈՒՖ
Լսիր, փոքրիկս, հայրդ մեռել է։
Հիմա ի՞նչ կանես և ինչպե՞ս կապրես։
ՈՐԴԻՆ
Թռչունների պես, մայրիկ։
ԼԵԴԻ ՄԱԿԴՈՒՖ
Ճանճերով և ճիճուներով։
ՈՐԴԻՆ
Ինչով որ գտնեմ, ուզում եմ ասել, հենց նրանց նման։
ԼԵԴԻ ՄԱԿԴՈՒՖ
Իմ խե՜ղճ թռչնիկս… և չե՞ս վախենա ցանցից, սոսնձից,
Վարմից, թակարդից։
ՈՐԴԻՆ
Ինչո՞ւ վախենամ, խեղճ թռչունների համար չեն դրանք։
Ինչ կուզես, ասա, հայրս մեռած չէ։
ԼԵԴԻ ՄԱԿԴՈՒՖ
Այո, մեռած է, հիմա ո՞րտեղից քեզ հայր կգտնես։
ՈՐԴԻՆ
Իսկ դու ո՞րտեղից քեզ այր կգտնես։
ԼԵԴԻ ՄԱԿԴՈՒՖ
Բահ, ես քսան հատ կարող եմ գնել ամեն շուկայից։
ՈՐԴԻՆ
ՈՒրեմն՝ կգնես, որ նորից ծախես։
ԼԵԴԻ ՄԱԿԴՈՒՖ
Հիմա մոլոր խելքդ գործի ես դնում,
Եվ իրա՛վ, խելքդ բավական շատ է տարիքիդ համար։
ՈՐԴԻՆ
Հայրս դավաճա՞ն էր, մայրիկ։
ԼԵԴԻ ՄԱԿԴՈՒՖ
Այո, այդպես էր։
ՈՐԴԻՆ
Դավաճանն ի՞նչ է։
ԼԵԴԻ ՄԱԿԴՈՒՖ
Դավաճանը մի մարդ է, որ երդվում է և սուտ է խոսում։
ՈՐԴԻՆ
Ուրեմն՝ ով որ երդվի և սուտ խոսի, նա դավաճա՞ն է։
ԼԵԴԻ ՄԱԿԴՈՒՖ
Այո, ով որ այդպես անի, նա դավաճան է և արժանի է կախվելու։
ՈՐԴԻՆ
Եվ բոլոր նրանք, որոնք երդվում են և սուտ են խոսամ, անպատճառ պետք է կախվե՞ն։
ԼԵԴԻ ՄԱԿԴՈՒՖ
Այո, ամենքը։
ՈՐԴԻՆ
Ո՞վ, պետք Է նրանց կախաղան հանի։
ԼԵԴԻ ՄԱԿԴՈՒՖ
Ո՞վ, պարկեշտ մարդիկ։
ՈՐԴԻՆ
Ուրեմն՝ երդվողները և սուտ ասողները պետք է շա՜տ հիմար մարդիկ լինեն, որովհետև այնքան երդվողներ և սուտ ասողներ կան աշխարհում, որ կարող են իրենք հաղթել պարկեշտներին և իրենք նրանց կախել։
ԼԵԴԻ ՄԱԿԴՈՒՖ
Աստված պահի քեզ, խեղճ կապիկս, բայց ասա աեսնեմ, ի՞նչ պիտի անես, որ մի հայր գտնես քեզ համար։
ՈՐԴԻՆ
Եթե հայրս մեռած ցիներ, դու լաց կլինեիր, եթե չես լալիս, դա լավ նշան է և ցույց է տալիս, որ շուտով նոր հայր եմ ունենալու։
ԼԵԴԻ ՄԱԿԴՈՒՖ
Խե՜ղճ շաղակրատս, ինչե՜ր ես ասքում։
Գալիս է մի լրաբեր։
ԼՐԱԲԵՐ
Աստված օրհնի ձեզ, գեղեցիկ տիկին, ես ծանոթ չեմ ձեզ, Թեև լավ գիտեմ ձեր բարձր դիրքը։
Կասկածներ անեմ, որ մի մեծ վտանգ մոտենում է ձեզ։
Թե մի պարզ մարդու խորհրդին լսեք, մի՛ կենաք այստեղ,
Այլ փախեք իսկույն ձեր փոքրիկներով։
Գիտեմ, ձեզ այսպես սարսափեցնելը վայրենություն է,
Բայց ձեզ ավելի չարիք հասցնել,
Կլիներ դաժան անողորմություն,
Ինչ որ շատ մոտ է հիմա ձեր անձին։ Աստվա՜ծ ձեզ փրկի։
Չեմ համարձակվում ավելի մնալ։
Լրաբերը դուրս է գնում։
ԼԵԴԻ ՄԱԿԴՈՒՖ
Վա՜յ ինձ, ո՞ւր փախչեմ։ Ես բան չեմ արել,
Բայց պետք է հիշեմ, որ գտնվում եմ այս հող աշխարհում,
Ուր չարիք գործելն ստեպ գովված է, իսկ բարիք գործե
Մերթ համարված Է մի վտանգավոր խելագարություն։
Էլ ինչո՞ւ, ավա՜ղ, դիմեմ կանացի այս չքմեղանքին,
Ասել թե ոչինչ վատ բան չեմ արել։
Ներս են մանում մարդասպանները։
Այս ի՞նչ դեմքեր են։
Ա. ՄԱՐԴԱՍՊԱՆ
Ամուսինդ ո՞ւր է։
ԼԵԴԻ ՄԱԿԴՈՒՖ
Հուսամ ոչ մի տեղ՝ այնքան անիծյալ,
Որ քեզպեսները գտնել կարենան։
Ա. ՄԱՐԴԱՍՊԱՆ
Դավաճա՞ն է նա։
ՈՐԴԻՆ
Դու սուտ ես խոսում, դու բրդոտականջ սրիկա։
Ա. ՄԱՐԴԱՍՊԱՆ
Ի՞նչ, ձո՛ւ։
Դաշույնով սպանում է։
Դավաճանի ձագ։
ՈՐԴԻՆ
Սպանեց ինձ, մա՛յր։ Փախիր, խնդրում եմ։
Մեռնում է, լեդի Մակդուֆը աղաղակում է. «Մարդասպանությո՜ւն», մարդասպանները վազում Են ետևից։
Տեսարան երրորդ
խմբագրելԱնգլիա։ Թագավորի պալատի առաջ։
Գալիս Են Մակդուֆը և Մալկոմը։
ՄԱԼԿՈՄ
Գնանք ամայի մի ստվեր գտնենք և արաասվելով
Դատարկենք այնտեղ մեր տխուր կուրծքը։
ՄԱԿԴՈՒՖ
Ոչ, այլ պինդ բռնենք մահացու սուրը և իբր ազնիվ մարդ
Թող պաշտպան կանգնենք մեր գետին ընկած ծննդավայրին։
Ամեն մի նոր օր նոր այրի կանայք գոռում են ցավից,
Նոր որբեր լալիս և նոր կսկիծներ
Այնպես զարկում են երկնքի դեմքին, որ թնդում է նա,
Որպես թե ինքն էլ Սկովտիայի հետ ցավակից լիներ
Եվ նույն վշտի վանկն արձակեր ինքն էլ։
ՄԱԼԿՈՄ
Ինչ որ հավատամ, ես պիտի ողբամ,
Եվ ինչ որ լսեմ, պիտի հավատամ,
Եվ ինչ որ ուղղել կարենամ, կանեմ,
Երբ որ առիթը ձեռնտու գտնեմ,
Ինչ որ պատմեցիք, այդպես է գուցե։ Այն բռնակալը,
Որի անունը այսօր մեր լեզուն խոցոտացնում է,
Երբեմն ամենքին պարկեշտ էր թվում, սիրելի էր ձեզ,
Եվ մինչև այսօր նա ձեզ չի դիպել։
Ես դեռահաս եմ, բայց ինձ զոհելով
Գուցե նրանից շնորհ ստանաք։
Խելացության է զոհել մի անզոր, խեղճ, անմեղ գառնուկ
Մի չար աստծո կատաղությունը հանգսրացնելու։
ՄԱԿԴՈՒՖ
Դավաճան չեմ ես։
ՄԱԼԿՈՄ
Դուք ոչ, Մակբեթն է։
Մի առաքինի և ազնիվ բնության կարող է շեղվել
Թագավորական հրամանի ներքո։
Բայց պետք է ձեզնից ես ներում խնղրեմ,
Ինչ որ կաք, այն եք, իմ կարծիքը ձեզ չի կարող փոխել
Եվ հրեշաակները միշտ պայծառ են,
Թեպետ և ընկավ պայծառագույնը,
Թեկուզ աշխարհի բոլոր պիղծերը սրբադեմ լինեն,
Սուրբը կմնա միևնույն դեմքով։
ՄԱԿԴՈՒՖ
Կորա՜ն հույսերս։
ՄԱԼԿՈՄ
Գուցե հենց այնտեղ, ուր որ ես գտա իմ կասկածները։
Ինչո՞ւ լքեցիք այնպես հապճեպով կին ու երեխա,
Սիրո թանկագին այդ դրդիչները և պիրկ կապերը,
Առանց հրաժեշտի։ Բայց աղաչում եմ,
Կասկածներիս մեջ մի տեսեք բնավ անարգանք ձեր դեմ,
Այլ սոսկ սեփական զգուշությունս,
Եվ դուք կարող եք ուղիղ մարդ լինել, ինչ էլ ես կարծեմ։
ՄԱԿԴՈՒՖ
Թափիր արյունդ, թափիր, խե՞ղճ երկիր։
Հզոր բռնություն, հիմք ձգիր հաստատ,
Ազնվությունը չի համարձակվում քեզ դիմագրավել։
Ցույց տուր բացահայտ չարություններդ,
Տիտղոսդ հիմա վավերացված է։ Մնաս բարով, տեր։
Ես չէի ուզի լինել այն սրիկան, որ դուք կարծում եք,
Թեկուզ այն բոլոր տարածությունը,
Որ բռնակալի ճիրանի մեջն է, ինձ պարգև տային,
Ճոխ Արևելքն էլ իբրև հավելված։
ՄԱԼԿՈՄ
Մի՛ վիրավորվեք,
Ես այդ չասացի իբրև բացարձակ կասկած ձեզ վրա։
Գիտեմ, մեր երկիրն անարգ լծի տակ հոգի է տալիս,
Արցունք է թափում, արյուն է հեղում,
Եվ ամեն նոր օր նոր վերք է բարդում վերքերի վրա։
Բայց և կարծում եմ, որ կլինեն ձեռքեր,
Որ կբարձրանան իբրև ջատագով իմ իրավունքի։
Եվ նույնիսկ այստեղ, այս Անգլիայի շնորհալից արքան
Հազարավորներ պստրաստ է սալ ինձ։ Բայց, այսուհանդերձ,
Երբ բռնակալի գլուխը կոխոտած
Կամ սրիս ծայրին ցցած լինեմ, այն իմ հայրենիքը
Դեռ ավելի շատ մոլություններից պիտի տանջվի,
Ավելի տարբեր եղանակներով պիտի տառապի
Հաջորդի ձեռքից։
ՄԱԿԴՈՒՖ
Ո՞վ կլինի այդ։
ՄԱԼԿՈՄ
Ես ինձ եմ ասում։
Իմ մեջ տեսնում եմ մոլությունների բոլոր տեսակներն
Այնպես պատվաստված, որ երբ բողբոջեն,
Սև Մակբեթն ինձ մոտ ձյունի պես մաքուր պիտի երևա,
Եվ խեղճ երկիրը նրան մի գառնուկ պիտի համարի,
Համեմատելով իմ անծայրածիր չարաթյուններին։
ՄԱԿԴՈՒՖ
Ոչ իսկ ահռելի դժոխքի բոլոր լեգեոններից
Կարող է դուրս գալ չարություններով այնքան ժանտ մի դև,
Որ կարողանա Մակբեթից անցնել։
ՄԱԼԿՈՄ
Խոստովանում եմ, որ նա արյունռուշտ, պագշոտ, ագահ է,
Խարդախ, խաբեբա, ցասկոտ, չարամիտ,
Որ բաժին ունի ամեն մի մեղքից, որ անուն ունի։
Բայց անհատակ է, այո, անհատակ իմ վավաշանքը։
Ձեր կանայք, դստերք, մայր տիկինները, կույս աղջիկները
Չեն կարող լցնել տռփանքիս հորը, իմ ցանկությունը
Ոտնակոխ կանի ողջախոհության ամեն խոչընդոտ,
Որ իմ կամքի դեմ հակառակ կանգնի։ Լավ է Մակբեթը,
Քան թե այդպիսին իբրև թագավոր։
ՄԱԿԴՈՒՖ
Անչափ տռփանքը, այո՛, բնության մի բռնություն է,
Եվ շատ անգամներ վաղահասորեն թափուր է թողել
Երջանիկ գահը, շատ թագավորներ կործանել է նա։
Բայց մի՛ վախենաք ազատ վայելել այն, ինչ որ ձերն է։
Ձեր հաճույքներին կարող եք առատ հագուրդ ընծայել
Եվ այնուհանդերձ սառնարյուն թվալ
Եվ փոշի փչել աշխարհի աչքին։
Որքա՜ն շատ ունեք հոժար տիկիններ։
Եվ դուք չեք այնպիսի մի անգղ ունենալ ձեր մեջ,
Որ կուլ տա այնքան հակամետներին,
Որոնք պատրաստ անձնտտար լինել մեծության կամքին,
Երբ որ նրա մեջ հակում նկատեն։
ՄԱԼԿՈՄ
Դրա հետ մեկտեղ իմ չարախմոր խառնվածքի մեջ
Այնպիսի անկուշտ ագահություն կա, որ թե իշխեի,
Ազնվականներին կկոտորեի
Նրանց հողերին տիրելու համար,
Մեկի գոհարին աչք կտնկեի և մյուսի տանը։
Ամեն մի նոր բան, որ ձեռք բերեի, համեմ կդառնար Քաղցս ավելի գրգռելու համար։
Ամեն մի բարի, անկեղծ մարդու դեմ
Անարդար վեճեր կդարբնեի,
Ջարդելով նրանց՝ միայն ինչքերին տիրելու համար։
ՄԱԿԴՈՒՖ
Այդ ագահությունն ավելի խոր է,
Ավելի քանդիչ արմատներ ունի,
Քան ամառնաբույս շվայտությունը,
Դա է այն սուրը, որ կոտորել է մեր արքաներին։
Բայց մի՛ վախենաք, Սկովտիան այնքան ճոխ ու հարուստ է,
Որ ձեր սեփական ստացվածքներով կլիացնի ձեզ։
Դրանք բոլորն էլ հանդուրժելի են,
Երբ զուգակշիռ հատկություններ կան։
ՄԱԼԿՈՄ
Ես մեկն էլ չունեմ։ Արքայավայել հատկություններից,
Ինչպես գթություն, ճշմարտության սեր, չափավորություն,
Անհողդողդություն, բարեսրտություն, հարատևություն,
Հեզամտություն, բարեպաշտություն, համբերող ոգի,
Քաջասրտություն, կամք, արդարություն,
Դրանցից իմ մեջ նշույլ իսկ չկա,
Այլ հարուստ եմ ես ամեն մոլության ամեն ճյուղերով,
Որ գործ եմ դնում պես-պես ձևերով։ Թե կարենայի,
Միաբանության քաղցրանուշ կաթը դժոխք կածեի,
Տիեզերական խաղաղությունը կվրդովեի,
Ամեն միություն աշխարհի վրա կկործանեի։
ՄԱԿԴՈՒՖ
Օ՜հ, Սկո՜վտիա, Սկո՜վտիա։
ՄԱԼԿՈՄ
Եթե արժան է այդպիսի մեկը թագավորելու, Խոսի՛ր, այնպես եմ, ինչպես ասացի։
ՄԱԿԴՈՒՖ
Թագափւրելո՞ւ, ո՛չ իսկ ապրելու։
– Օ՜հ, ազգ տարաբախտ, ճնշված անտիտղոս մի բռնակալի
Արյունաթաթախ գավազանի տակ,
Ե՞րբ պիտի նորից տեսնես քո նախկին առողջ օրերը,
Քանի որ գահիդ հարազատ զարմը
Ինքն իր սեփական բանադրանքի տակ կանգնած է նզովված
Եվ հայհոյում է ինքն իր ծագումը։
Վեհափառ հայրդ սուրբ թագավոր էր։ Թագուհի մայրդ
Ավելի հաճախ ծնկի վրա էր, քան թե ոտքերի,
Մեռնում էր կյանքի ամեն մի օրը։ Դե՛հ, աստված քեզ հե՜տ։
Այդ չարիքները, որ կուտակում ես ինքդ քեզ վրա,
Հենց դրանք էին, որ Սկովտիայից աքսորեցին ինձ։
– Ո՛վ կուրծք, քո հույսը վերջ գտավ այստեղ։
ՄԱԼԿՈՄ
Մակդուֆ, այղ ազնիվ սրտմտությունդ, ուղղության զավակ,
Վանեց իմ հոգու սև կասկածները
Եվ հաշտեցրեց ինձ քո անկեղծության և ուղղության հետ։
Դիվային Մակբեթն այդպիսի ճարպիկ հրապուրանքներով
Հաճախ է փորձել ինձ ճանկը ձգել
Բայց միշտ իմ համեստ խոհեմությունը
Խիստ դյուրահավատ աճապարանքից կասեցրել է ինձ։
Բայց բարձյալն աստված թող վկա լինի քո և իմ միջև,
Ես այս րոպեից ենթարկում եմ ինձ քո վարչությանը,
Եվ ետ եմ կոչում ինձ վրա բարդած մեղադրանքներս։
Ես ուրանում եմ այն բոլոր ախտերն ու արատները,
Որոնցով ինքս ինձ ամբաստանեցի,
Նրանք օտար են իմ բնությանը։
Դեռ կին չգիտեմ, երբեք չեմ դրժել արած երդումս,
Հազիվ թե ինքս սեփական ինչքս ցանկացած լինեմ, Երբեք չեմ կոտրլ իմ արած ուխտը,
Սատանային էլ ես չէի մատնի իր ընկերոջը,
Ճշմարտությունը նույնչափ քաղցր է ինձ, որչափ որ կյանքս։
Աոաջին սուտը, որ ես ասել եմ, հենց այս էր, իմ դեմ։
Ինչ որ կամ, իրոք, պատկանում է քեզ և հայրենիքիս,
Դեպի ուր արդեն, քո գալուց առաջ,
Ծերուկ Սիվարդը, տասն հազար հոգի քաջ ռազմիկներով, Լավ կազմ ու պատրաստ, մեկնելու վրա էր։
Այժմ միասին կերթանք ամենքս։
Երանի մեր բախտն այնչափ լավ լինի,
Որչափ մեր դատը արդարացի է։ Բայց ինչո՞ւ ես լուռ։
ՄԱԿԴՈՒՖ
Դժվար է հանկարծ այդքան անախորժ և ախորժ բաներ
Հաշտեցնել իրար։
Գալիս է մի բժիշկ։
Կխոսենք հետո։
– Խնդրեմ, ինձ ասեք, արքան գսլի՞ս է։
ԲԺԻՇԿ
Այո, ազնիվ տեր,
Մի խումբ թշվառներ դուրսն սպասում են, որ նրանց բուժի։
Այդ մարդկանց ախտը դերև է հանել արվեստի ճիգը։
Բայց նրա ձեռքին աստված այնպիսի շնորհ է ավել,
Որ բոյոր նրանք, որոնց դիպչում է, իսկույն բուժվում են։
ՄԱԼԿՈՄ
Շնորհակալ եմ։
Բժիշկը դուրս է գնում։
ՄԱԿԴՈՒՖ
Ինչպիսի՞ ախտ է սրա արածը։
ՄԱԼԿՈՄ
Ասում են «վատ ախտ»։ Այս բարի արքան
Հրաշագործության մեծ շնորհք ունի, որին շատ անգամ
Այն օրից ի վեր, որ Անգլիա եմ, ականատես եմ,
Թե նա ինչպես է աստծուց խնդրում, այդ ինքը գիտե,
Բայց տարօրինակ ախտաժետ մարդկանց,
Լի ուռուցքներով և պալարներով, խիստ քստմնելի,
Վիրաբուժության անհուսությունը բժշկում է նա՝
Վզից կախելով մի ոսկե դրոշմ
Եվ սուրբ աղոթքներ արտասանելով։ Եվ դեռ ասում են,
Թե նա կթողնի այս բուժիչ շնորհն իր հաջորդներին։
Բացի եզակի այս զորությանից,
Նա ունի նաև մարգարեական երկնատուր շնորհք։
Եվ դեռ շատ ձիրքեր, որոնք խմբված են իր գահի շարշը,
Հրատարակում են, թե օրհնյալ է նա։
ՄԱԿԴՈՒՖ
Այս ո՞վ է գալիս։
ՄԱԼԿՈՄ
Մի հայրենակից, բայց չեմ ճանաչում։
Գալիս է Ոոսը։
ՄԱԿԴՈՒՖ
Սիրելի զարմիկ, գալուստդ բարի։
ՄԱԼԿՈՄ
Բարերա՜ր աստված, հեռացրու շուտով այն պատճառները,
Որ մեզ իրարուց օտարացնում են։
ՌՈՍ
Ամե՛ն, տե՛ր աստված։
ՄԱԿԴՈՒՖ
Արդյոք Սկսվաիան նո՞ւյն վիճակումն է։
ՌՈՍ
Ավա՜ղ, խեղճ երկիր, որ սարսափում է ինքն իրեն նայել,
Եվ որ չի կարող մեր մայրը կոչվել, այլ գերեզմանը,
Ուր ժպիտ չկա ոչ ոքի դեմքին,
Եթե ոչ նրա, որ ոչինչ գիտե,
Ուր ճիչ ու հառաչ, ողբ ու վայնասուն պատռում են օդը,
Սակայն անցնում են աննկատելի,
Ուր բուռն կսկիծն առօրյա վիշտ է,
Ուր, երբ հնչում է մեռելազանգը,
Ոչ ոք չի հարցնում, թե ո՛ւմ համար է,
Ուր բարի մարդկանց կյանքը խամրում է,
Նախքան ծաղկունքը իրենց գլխարկի,
Մեռնելով՝ նախքան հիվանդանային։
ՄԱԿԴՈՒՖ
Նկարագրություն, խիստ ճարտարաբերան, սակայն ճշմարիտ։
ՄԱԼԿՈՄ
Ո՞րն է նոր վիշտը։
ՌՈՍ
Մի Ժամ առաջվա վիշտը ծաղրում է իրեն պատմողին,
Ամեն մի րոպե նոր վիշտ է ծնում։
ՄԱԿԴՈՒՖ
Ինչպե՞ս է կինս։
ՌՈՍ
Է՜հ, այնպես, լավ է։
ՄԱԿԴՈՒՖ
Եվ զավակնե՞րս։
ՌՈՍ
Նրանք էլ լավ են։
ՄԱԿԴՈՒՖ
Իսկ բռնակալը չխռովե՞ց նրանց խաղաղությունը։
ՌՈՍ
Ոչ, խաղաղ էին, երբ ես հեռացա։
ՄԱԿԴՈՒՖ
Ժլատ մի՛ լինիր քո խոսքերի մեջ, ի՞նչ է վիճակը։
ՌՈՍ
Երբ գալիս էի, բերելով լուրեր, խի՛ստ ծանր ինձ համար,
Շշուկներ կային, թե շատ քաջ մարդիկ ոտքի են կանգնել,
Ինչ որ ավելի հավատացրեց ինձ, այն է մանավանդ,
Որ բռնակալի զորությունն ամբողջ ոտքի վրա տեսա։
ժամանակ է այժմ օգնության գնալու։
Ձեր մի ակնարկը զորքեր կոտեղծի Սկովտիայի մեջ,
Մեր կանանց անգամ մարտնչել կտա
Իրենց սոսկալի անձկություններին վերջ տալու համար։
ՄԱԼԿՈՄ
Թող խրախույս առնեն, գնում ենք այնտեղ։
Բարի Անգլիան արի Սիվարդին մեզ փոխ է տվել
Տասն հազար զորքով, ավելի վարձված և սրտոտ զինվոր
Չկա քրիստոնյա ամբողջ աշխարհում։
ՌՈՍ
Ա՜խ, կարենայի ավետիքի տեղ ավետիք տալ ձեզ,
Բայց իմ բառերը անապատ օդում պետք է արձակվեն,
Որ լսելիքը չբռնի նրանց։
ՄԱԿԴՈՒՖ
Ո՞ւմ են պատկանում։
Ընդհանուր դատի՞ն, թե՞ հատուկ վիշտ են՝
Մի անհատական կրծքի վիճակված։
ՌՈՍ
Չկա մի հոգի,
Որ ազնիվ լինի և այդ կսկիծից բաժին չունենա,
Թեև մեծ մասը քեզ է պատկանում։
ՄԱԿԴՈՒՖ
Եթե իմս է,
Մի պահիր ինձնից, այլ հանձնիր իսկույն։
ՌՈՍ
Թոդ ականջներդ չանիծեն լեզուս մինչև հավիտյան,
Որ նրանց այնպես անգութ բառերով խոշտանգելու է,
Որոնց նմանը չեն լսել երբե՞ք։
ՄԱԿԴՈՒՖ
Ո՛ւֆ, գուշակում եմ։
ՌՈՍ
Հանկարծ խուժել են դղյակիդ վրա
Եվ վայրագորեն մորթել են կնոջդ ու մանուկներիդ։
Պատմեի թե ինչպե՛ս, կլիներ դնել այն եղնիկների նախճիրքի վրա նաև քո մահը։
ՄԱԼԿՈՄ
Ողորմա՜ծ երկինք։ Վա՛հ, մարդ աստծո,
Մի՛ քաշիր գլխարկդ աչքերիդ վրա, բառեր տուր ցավիդ,
Անխոս կսկիծդ խիստ ուռած սրտին գաղտնի փսփսում,
Դրդում է պայթել։
ՄԱԿԴՈՒՖ
Զավակների՞ս էլ։
ՌՈՍ
Կին, մանուկ, ծառա, ով որ կար-չկար։
ՄԱԿԴՈՒՖ
Եվ ես այնտեղից բացակա՞ լինեմ, կի՞նս էլ սպանվեց…
ՌՈՍ
Ասացի։
ՄԱԼԿՈՄ
Սիրտ առ, թող մեր մեծ վրեժը մեզ դարման դարձնենք
Այս անհուն ցավից մեզ բժշկելու:
ՄԱԿԴՈՒՖ
Զավակներ չունի՜։
– Բոլո՞ր սիրուններս, բոլո՞րն, ասացիր։– Օ՜հ, դժոխքի անգղ,
Բոլո՞րը, բոլոր սիրուն ճուաերս և մա՞յրն էլ հետը,
Մեկ ժանտ հարվածով։
ՄԱԼԿՈՄ
Տոկա, ինչպես մարդ։
ՄԱԿԴՈՒՖ
Այո, կտոկամ, բայց պետք է նաև զգամ ինչպես մարդ։
Ինչպե՞ս չհիշեմ, թե ապրում էին այն էակները,
Որ ամեն բանից թանկ էին սրտիս։
Եվ աստված տեսավ և չպաշտպանեց։
Մեղավո՜ր Մակդուֆ, քո պատճառով է, որ կոտորվեցին։
Ա՜խ, ես ոչի՜նչս։ Ոչ նրանց, այլ ի՛մ մեղքի համար է,
Որ ամենաժանտ սպանությունը խուժեց նրանց վրա։
Երկինքը նրանց հանգիստ պարգևի։
ՄԱԼԿՈՄ
Թող դա քո սրի հեսանը լինի
Եվ քո մորմոքը զայրույթի փոխի։
Թող դա քո սիրտը չբթացնի, այլ կատաղեցնի։
ՄԱԿԴՈՒՖ
Օ՜հ, կարող էի աչքով կին լինել և լեզվով հոխորտ,
Բայց, գթած երկինք, կարճիր այսուհետ ամեն հապաղում,
Բե՛ր Սկովտիայի այդ դևին և ինձ ճակատ առ ճակատ,
Մոտ բեր իմ սրի երկարության չափ,
Եվ եթե խույս տա, ապա երկինքն էլ թող ների նրան։
ՄԱԼԿՈՄ
Դա է առնացին։ Եկեք, թող գնանք թագավորի մոտ,
Զորքը պատրաստ է, ոչինչ պակաս չէ, բացի հրաժեշտից։
Մակբեթ պատրաստ է ցնցվելու համար,
Եվ արդեն վերին զորությունները
Իրենց գործիքներն առաջ են մղում։ Սփոփեցեք ձեզ,
Չկա մի գիշեր, որչափ էլ երկար, որ չլուսանս։
Գնում են։
Արարված հինգերորդ
խմբագրելՏեսարան առաջին
խմբագրելԴունսինեյն։ Մի սենյակ դղյակում։
Գալիս են մի բժիշկ և մի պալատական տիկին։
ԲԺԻՇԿ
Երկու գիշեր է, որ ձեզ հետ հսկում եմ, բայց ձեր ասածը չի ստուգվում։ Ե՞րբ է վերջին անգամ ման եկել։
ՏԻԿԻՆ
Այն օրվանից, որ նորին վեհափառությունը կռվի է գնացել, աչքովս տեսել եմ, ինչպես թագուհին անկողնից ելնում է, գիշերազգեստը հագնում, գրասեղանը բաց է անում, թուղթ է վերցնում, ծալում է, վրան մի բան գրում, կարդում, հետո կնքելով նորից դառնամ է իր անկողինը և ամբողջ ժամանակ խոր քնի մեջ է։
ԲԺԻՇԿ
Դա ցույց է տալիս մի մեծ հոգեկան խանգարում, որով թե քնի բարիքն է վայելում և թե արթնության գործեր կատարում։ Այս քնային հուզմունքի մեջ, բացի շրջելուց և ուրիշ շարժումներից լսե՞լ եք երբևիցե, որ մի բան էլ ասած լինի։
ՏԻԿԻՆ
Բաներ, պարոն, որ չեմ ուզում կրկնել։
ԲԺԻՇԿ
Բայց ինձ կարող եք, և շատ հարմար է, որ ասեք։
ՏԻԿԻՆ
Ոչ ձեզ կարող եմ ասել, ոչ էլ որևէ մարդու, քանի որ վկա չունեմ ասածս հաստատեր։
Գալիս է լեդի Մակբեթը՝ ձեռքին մի ճրագ։
Նայեցեք, ահա գալիս է, ճիշտ իր սովորական ձևով, և, հավատացեք, խոր քնի մեջ է։ Նայեցեք, անշարժ կանգնեցեք։
ԲԺԻՇԿ
Ո՞րտեղից ձեռք ձգեց այս ճրագը։
ՏԻԿԻՆ
Դրված էր մոտը։ Միշտ իր կողքին ճրագ կա դրված, ինքն է պատվիրել։
ԲԺԻՇԿ
Տեսնո՞ւմ եք, աչքերը բաց են։
ՏԻԿԻՆ
Այո, բայց տեսողությունը գոց է։
ԲԺԻՇԿ
Ի՞նչ է անում հիմա։ Տեսեք, ինչպես է ձեռքերը տրորում։
ՏԻԿԻՆ
Նրա սովորությունն է այդ, որպես թե ձեռք է լվանում։ Շատ անգամ տեսել եմ, որ մի քառորդ ժամ շարունակ այդպես է արել։
ԼԵԴԻ ՄԱԿԲԵԹ
Դեռ մի բիծ կա։
ԲԺԻՇԿ
Ականջ դրեք, խոսում է։ Ասածները գրի կառնեմ, որ ուժեղ կերպով հիշողությանս մեջ տպավորվեն։
ԼԵԴԻ ՄԱԿԲԵԹ
Չքվիր, անիծյա՛լ բիծ, չքվիր, ասում եմ։ Մեկ… երկու… Դե՞հ, ժամանակն է… Դժոխքը մութն է։ Ամո՜թ, տեր իմ, ամո՜թ… զինվոր և վա՜խ… Ինչո՞ւ վախենանք, թե ո՛վ կգիտենա, քանի որ ոչ ոք չի կարող հաշիվ պահանջել մեր կարողությունից։ Բայց որի՞ մտքով կանցներ, թե այն ծեր մարդը այնքան արյուն կունենար երակների մեջ։
ԲԺԻՇԿ
Լսեցի՞ք։
ԼԵԴԻ ՄԱԿԲԵԹ
Ֆտյֆի թենը կին ուներ, ո՞ւր է նա հիմա… վա՜հ, այս ձեռքերը երբեք չպիտի՞ մաքրվեն։– Բավական է, տեր իմ, բավական է, ամեն բան փչացնում ես այդ սարսումովդ։
ԲԺԻՇԿ
Է՜հ, է՜հ, դու բաներ գիտես, որ չպետք է գիտենայիր։
ՏԻԿԻՆ
Բաներ է ասել, որ չպետք է ասեր, հաստատ գիտեմ, բայց երկինքն է գիտակ, թե նա ինչե՜ր գիտե։
ԼԵԴԻ ՄԱԿԲԵԹ
Արյան հոտը դեռ գալիս է։ Արաբիայի բոլոր անուշ բույրերը չե՞ն կարող երբեք այս վտքրիկ ձեռքը հոտավետ դարձնել։ Ա՜խ, ա՜խ, ա՜խ…
ԲԺԻՇԿ
Ինչպիսի՜ հառաչանք։ Շա՜տ ծանր բեռ ունի իր սրտի վրա։
ՏԻԿԻՆ
Չէի ուզենա այդպիսի մի սիրտ ունենալ կրծքիս մեջ, թեկուզ այն մարմնի բոլոր փառքերը ինձ պարգև տային։
ԲԺԻՇԿ
Լավ, լավ…
ՏԻԿԻՆ
Տա՛ր աստված, որ լավ լիներ։
ԲԺԻՇԿ
Այս հիվանդությունը բարձր է իմ արհեստից, թեև շատ եմ տեսել հիվանդներ, որոնք շրջել են քնի մեջ, բայց նրանք սրբությամբ մեռել են իրենց անկողնում։
ԼԵԴԻ ՄԱԿԲԵԹ
Լվա ձեռքերդ, գիշերազգեստդ հագիր։ Այդպես գունաթափ մի երևա։ Նորից ասում եմ քեզ․ Բանքոն թաղված է, գերեզմանից հո չի՞ կարող դուրս գալ։
ԲԺԻՇԿ
Այդպե՞ս, հա՞…
ԼԵԴԻ ՄԱԿԲԵԹ
Եկ անկողին։ Մեծ դուռը զարկում են։ Ե՛կ, ե՛կ, ե՛կ, ե՛կ։ Ձեռքդ ինձ տուր։ Եղածը չի կտրելի ետ տանել։ Ե՛կ անկողին, ե՛կ, ե՛կ։
Գնում է։
ԲԺԻՇԿ
Հիմա անկողի՞ն է մտնում։
ՏԻԿԻՆ
Ուղղակի։
ԲԺԻՇԿ
Վատ շշուկներ կան. հրեշավոր գործեր ծնունդ են տալիս
Նույնչափ հրեշավոր խանգարումների։
Վարակված հոգին խուլ բարձերին է գաղտնիք ավանդում, Քահանա է պետք սրան, ոչ բժիշկ։
Աստվա՜ծ իմ, աստված, ներիր բոլորիս։ Հսկեցեք վրան,
Հեռացրեք մոտից ինչ որ կարող է նրան վնասել։
Եվ միշտ ձեր աչքը վրան պահեցեք։ Դեհ, գիշեր բարի,
Դա հոգիս հուզեց և տեսողությունս ահաբեկ արեց։
Շատ բան եմ խորհում, ասել չեմ կարող։
ՏԻԿԻՆ
Դե՛հ, բարի գիշեր, հարգելի բժիշկ։
Գնում են։
Տեսարան երկրորդ
խմբագրելԴաշտի մեջ Դունսինեյնի շրջակայքում։
Գալիս են թմբուկներով և դրոշներով՝ Մենտեթը, Կաթնեսը, Անգուսը, Լենոքսը, և զինվորներ։
ՄԵՆՏԵԹ
Անգլիական զորքն առաջանում է
Մալկոմի և իր Սիվարդ մորեղբոր
Եվ քաջ Մակդուֆի առաջնորդությամբ։
Վրեժը վառվում է նրանց սրտի մեջ,
Նրանց մեծ դատը ճգնավորին իսկ կդրդեր զենքի
Եվ անագորույն արյունահեղության։
ԱՆԳՈՒՍ
Կարծեմ Բիրնամի անտառի առաջ պիտի հանդիպենք,
Նրանք այն կողմից առաջանում են։
ԿԱԹՆԵՍ
Արդյո՞ք Դոնալբեյն իր եղբոր հետ է։
ԼԵՆՈՔՍ
Հաստատ գիտեմ, տեր, որ նրա հետ չէ։
Ես ցուցակն ունեմ այն բոլոր ազնիվ պատանիների,
Նրանց թվում կան Սիվարդի որդին
Եվ շատ փափկերես երիտասարդներ,
Որ այսօր իրենց տղամարդկության փորձը պիտի տան։
ՄԵՆԹԵՏ
Իսկ բռնակալը ինչո՞վ է զբաղված։
ԿԱԹՆԵՍ
Մեծ Դունսինեյնը ամրացնում է նա։
Ոմանք ասում են՝ խելագարվել է,
Իսկ ուրիշները, որ այնքան սաստիկ չեն ատում նրան,
Անվանում են այդ քաջության մոլուցք։ Ճիշտն այն է, որ նա անզոր է այլևս իր խարխուլ դատը
Տիրապետության գոտիով պրկել։
ԱՆԳՈՒՍ
Հիմա է զդում, թե ինչպես թաքուն իր ոճիրները
Ձեռքիդ են փակչում։ Այժմ ամեն րոպե նոր ապստամբներ
Զարկում են նրա խարդախությունը նրա երեսին։
Եվ նրանք, որոնց հրամայում է նա,
Շարժվում են միայն հրամանի ներքո, ոչ սիրո համար։
Հիմա է գգում, որ իր տիտղոսը թույլ կախ է վրան,
Ինչպես հսկայի մի մեծ պատմուճան գաճաճ գոգի վրա։
ՄԵՆՏԵԹ
Ո՞վ կմեղադրի. նրա քայքայված զգայարանքը,
Որ այնպես խրտնում և վեր են թռչում,
Երբ ամեն մի բան, որ կա նրա մեջ,
Դատապարտում է ինքնիրեն՝ այնտեղ լինելու համար։
ԿԱԹՆԵՍ
Դե՛հ, քայլենք առաջ, հպատակության հայտնենք, ում պարտ ենք։
Դիմենք բժշկին այս հիվանդ երկրի
Եվ հայրենիքի բուժումի համար
Թափենք նրա հետ մեր երակների վերջին կաթիլը։
ԼԵՆՈՔՍ
Կամ որքան պետք է վեհապետական վարդը ցողելու
Եվ մոլի խոտը խողդելու համար։
Դե՛հ, դեպի Բիրնամ ուղղենք մեր երթը։
Դուրս են գնում զինվորական քայլով։
Տեսարան երրորդ
խմբագրելԴունսինեյն։ Մի սրահ դղյակում։
Գալիս են Մակբեթը, մի բժիշկ և ծառաներ։
ՄԱԿԲԵԹ
Էլ լուր մի՛ բերեք։ Թող փախչեն բոլորը։
Մինչև որ չգա Բիրնամի անտառն այստեղ Դունսինեյն,
Ինձ համար վախից վարակում չկա։
Մի՛թե կինարմատ չի ծնել նրան։ Այն ոգիները,
Որոնք գիտակ են բոլոր մարդկային լինելիքներին,
Ինձ համար այսպես հայտարարեցին.
«Մի՛ վախիր, Մակբեթ, երբեք ոչ մի մարդ, կնոջից ծնված,
Չի նվաճի քեզ»։ Փախեք, ուրեմն, կեղծավոր թեներ,
Եվ խառնվեցեք այն անգլիացի զեխասերներին։
Այն ոգին, որ ինձ ղեկավարում է,
Եվ այնպիսի սիրտ, որ կրծքումս ունեմ,
Ոչ տարակույսից սասանվել գիտեն, ոչ վախից սարսել։
Գալիս է մի ծառա։
Դևն անիծի քեզ, կաթնադեմ լակոտ։
Որտեղի՞ց առար սագի նայվածքդ։
ԾԱՌԱ
Տեր իմ, տասն հազար…
ՄԱԿԲԵԹ
Սագե՞ր, սրիկա՛։
ԾԱՌԱ
Զինվորներ, տեր իմ։
ՄԱԿԲԵԹ
Գնա, ծածկիր երեսդ և կարմիր քսիր երկյուղիդ վրա։
Շուշանլյա՛րդ լակոտ։ Ի՞նչ զինվոր, քոսոտ։
Մահն առնի հոգիդ, այդ քաթան թշերդ ահ են ներշնչում։
Ի՞նչ զորք, թաներե՛ս։
ԾԱՌԱ
Անգլիո զորքը, ողորմած տեր իմ։
ՄԱԿԲԵԹ
Դուրս տար այդ դեմքդ։
Ծառան դուրս է գնում։
Սեյտո՛ն, հե՜յ, Սեյտո՜ն…
Սիրտս խառնում է, երբ որ տեսնում եմ… Սեյտո՛ն, ասում եմ…
Այս հարձակումը կամ ինձ հավիտյան բախտավոր կանի,
Կամ իսկույն ևեթ ինձ կկործանի։
Բավական երկար ապրել եմ արդեն. կյանքիս ընթացքը
Եկել հասել է դեղնած տերևի և թառամության։
Եվ ամեն ինչ, որ պետք է ծերության ուղեկից լիներ,
Ինչպես սեր, պատիվ, հնազանդություն, շատ բարեկամներ,
Չպիտի հուսամ։ Դրանց տեղ՝ անեծք, ոչ բարձր, այլ խոր,
Բերանի պատիվ, շունչ, ւոր խեղճ սիրտը պիտի զլանար,
Եթե հանդգներ։
Գալիս է Սեյտոնը։
ՍԵՅՏՈՆ
Ի՞նչ է հրամայում ձեր մեծությունը։
ՄԱԿԲԵԹ
Ի՞նչ նոր լուր, Սեյտոն։
ՍԵՅՏՈՆ
Այն բոլորն, ինչ որ զեկուցել էին. ստուգվեց, տեր իմ։
ՄԱԿԲԵԹ
Կկռվեմ մինչև միսս հոշոտվի իմ ոկորներից։
Տուր ինձ զրահս։
ՍԵՅՏՈՆ
Դեռ կարիք չկա։
ՄԱԿԲԵԹ
Ուզում եմ հագնել։ Նոր ձիավորներ ուղարկիր դաշտը,
Շրջակաները լավ խուզարկել տուր։
Ով վախից խոսի, կախել տուր նրան։ Բեր ինձ զրահս,
Հիվանդն ինչպե՞ս է, բժիշկ։
ԲԺԻՇԿ
Տեր արքա, ոչ այնքան հիվանդ,
Որքան չարչարված հոծ առ հոծ հրոսող իր ցնորքներից,
Որոնք զրկում են նրան հանգստից։
ՄԱԿԲԵԹ
Դրանից բուժիր։
Չե՞ս կարող դեղ տալ միի հիվանդ մտքի,
Եվ արմատացած մի վիշտ դուրս քաշել հիշողությունից,
Ջնջել ուղեղից նրա մեջ դրված վրդովումները
Եվ մոռացաբեր քաղցր դեղթափով
Հստակել նրա խճողված կուրծքը այն նեխված նյութից,
Որ ծանրանում է նրա սրտի վրա։
ԲԺԻՇԿ
Այդպիսի դեպքում պետք է հիվանդը ինքն իրեն բուժի։
ՄԱԿԲԵԹ
Նետիր դեղերը շների առաջ։ Էլ ինչի՞ս են պետք։
– Եկ, զրահս հագցրու։– Բժիշկ, թեները փախչում են ինձնից։
– Եկ, մարդ, շուտ արա։– Թե կարենայիր, բժիշկ վերլուծել
Իմ երկրի ջուրը, որոշել ախտը և մաքրող դեղով
Տալ նրան կրկին իր նախկին ստույգ առողջությունը,
Ես քեզ այնպես խիստ կծափահարեի,
Որ արձագանքը թնդար և նորից ծափահարեր քեզ։
– Քաշի՛ր, ասում եմ։– Ի՞նչ լուծողական, խավարծիլ, աճալ,
Կարո՞ղ է արդյոք մաքրել այստեղը անգլիացիներից։
Լսե՞լ ես արդյոք այդ մարդկանց մասին։
ԲԺԻՇԿ
Այո, բարի տեր. ձեր արքայական պատրաստաթյունից
Մի բան հասել է մեր ականջներին։
ՄԱԿԲԵԹ
Բեր իմ ետևից։
Վախ չունեմ մահից ու կործանումից
Մինչհ Բիրնամի անտառը չգա Դունսինեյնի վրա։
Դուրս է գնում։
ԲԺԻՇԿ
Եթե կարենամ այս Դունսինեյնից օձիքս ազատել,
Աշխարհն էլ ինձ տան, ետ չեմ գա մեկ էլ։
Գնում է դուրս։
Տեսարան չորրորդ
խմբագրելՄի դաշտ Բիրնամի անտառների մոտ։
Գալիս են թմբուկներով և դրոշակներով՝ Մալկոմը, Սիվարդը, իր որդին, Մակդուֆը, Մենտեթը, Կաթնեսը, Անգուսը, Լենոքսը, Ռոսը և զինվորներ՝ ռազմաքայլով։
ՄԱԼԿՈՄ
Զարմիկներ, հուսանք, թե մոտ է օրը, երբ մեր տները
Ապահովություն կտեսնեն նորից։
ՄԵՆՏԵԹ
Տարակույս չունենք։
ՍԻՎԱՐԴ
Ի՞նչ անտառ է այս, որ մեր առջևն է։
ՄԵՆՏԵԹ
Բիրնամի անտառը։
ՍԻՎԱՐԴ
Ամեն մի զինվոր թող մի ճյուղ կտրի և բռնի իր դեմ։
Այդպես կծածկենք մեր զորքի թիվը
Եվ լրտեսներին կսխալեցնենք։
ԶԻՆՎՈՐ
Լավ, այդպես կանենք։
ՍԻՎԱՐԴ
Լուրն այն է միայն, որ բռնակալը՝ ինքն իր վրա վսաահ՝
Հանգիստ նստել է Դունսինեյնի մեջ
Եվ պիտի սպասի մեր պաշարելուն։
ՄԱԼԿՈՄ
Իր մեծ հույսն այդ է։
Քանզի ամեն տեղ, ուր որ հնար կար,
Թե՛ մեծ և թե՛ փոքր ապստամբել են։
Եվ ոչ ոք չկա նրան ծառայող,
Եթե ոչ միայն հարկադրվածներ, բացակա սրտով։
ՄԱԿԴՈՒՖ
Թող մեր կարծիքը սպասի մինչև բուն պատահարը։
Այժմ գոտեպինդ զինվորներ լինենք։
ՍԻՎԱՐԴ
Մոտ է այն ժամը, որ իր վճիռով մեզ հայտնի կանի,
Որքա՛ն ենք շահել և որքա՛ն տուժել
Տեսական խոհերն անհաստատ հույսեր կարող են բաշխել։
Սրերը միայն կարող են վճռել վերջնական ելքը,
Որին թող դիմի ճակատամարտը։
Գնում են ռազմի քայլերով։
Տեսարան հինգերորդ
խմբագրելԴունսինեյն։ Ամրոցի ներսը։
Գալիս են Մակբեթը, Սեյտոնը և զինվորներ՝ թմբուկներով և դրոշակներով։
ՄԱԿԲԵԹ
Մեր դրոշակները կախեցեք դրսի պատնեշի վրա։
Նույն աղաղակն է. «Ահա գալիս են»։
Մեր ամուր դղյակն ամեն պաշարում կարող է ծաղրել
եվ արհամարհել։ Թող նստեն այնտեղ,
Մինչև որ սովը և ջերմը լափի նրանց բոլորին։
Եվ եթե նրանք, որ պետք է հիմա մեզ հետ լինեին,
Չօգնեին նրանց, մենք կարող էինք
Արձակ-համարձակ դուրս գալ նրանց դեմ, ճակատ առ ճակատ
Եվ քշել նրանց մինչև տները։
Կանանց վայնասուն ներսից։
Ի՞նչ աղմակ է այս։
ՍԵՅՏՈՆ
Կանանց ճիչեր են, իմ բարի տերս։
Դուրս է գնում։
ՄԱԿԲԵԹ
Ես մոռացել եմ երկյուղի համը։
Կար մի ժամանակ, որ երբ գիշերանց մի ճիչ լսեի,
Զգայարանքս սարսուռ կզգային, մազերիս կաշին
Զարհուրանք ազդող մի պատմությունից վեր կբարձրանար
Եվ կդողդողար, որպես թե իրավ կյանք լիներ մեջը,
Այժմ ընթրել եմ կուշտ արհավիրքներով, և զարհուրելին,
Այժմ ընտելացած մարդասպանական խորհուրդներիս հետ,
Մի ցնցում անգամ չի կարող տալ ինձ։
Գալիս է Սեյտոնը։
Ի՞նչ աղաղակ էր։
ՍԵՅՏՈՆ
Թագուհին, տեր իմ, մեռավ։
ՄԱԿԲԵԹ
Հետո էլ կարող էր մեռնել.
Կգար Ժամանաա այդ բառի համար
Վաղը, և վաղը, և դարձյալ վաղը Սողում է այսպես, հուշիկ, օրեցօր,
Մինչ վերջին վանկը հիշատակագրած գալիք դարերի։
Եվ այսպես բոլոր մեր երեկներս
Լուսավորել են խենթերի ուղին գեպի փոշոտ մահ։
Հանգիր դու, կարճ մոմ։ Կյանքը մի քայլող ստվեր է միայն,
Մի խեղճ դերասան, որ բեմի վրա իր ժամին փքվում
Եվ բորբոքվում է, ու այնուհետև ձայնը չի լսվում.
Մի հեքիաթ է նա, հիմարի պատմած,
Լցված շառաչով և կատաղությամբ, առանց իմաստի։
Գալիս է մի լրաբեր։
Ի՞նչ է, գալիս ես լեզուդ բանեցնե՞ս, շուտ, պատմությո՛ւնդ։
ԼՐԱԲԵՐ
Ողորմած տեր իմ, կուզեի մի բան հայտնել և ասել,
Թե աչքով տեսա, բայց չեմ իմանում, թե ինչպե՛ս ասեմ։
ՄԱԿԲԵԹ
Դե լավ, մարդ, խոսի՛ր։
ԼՐԱԲԵՐ
Երբ հսկում էի բլուրի վրա,
Աչքս ընկավ դեպի Բիրնամի կողմը և հանկարծ թվաց,
Թե այն անտառը սկսեց շարժվել։
ՄԱԿԲԵԹ
Ստախո՛ս սրիկա։
Զարկում է նրան։
ԼՐԱԲԵՐ
Թափեցեք գլխիս ձեր բարկությունը, եթե ճիշտ չէ այդ։
Երեք մղոնից կարող եք տեսնել առաջանալը։
Մի շարժուն անտա՜ռ, ասում եմ, տեր իմ։
ՄԱԿԲԵԹ
Եթե սուտ է այդ, առաջին ծառից քեզ կախել կտամ,
Մինչև որ քաղցը կռնծացնի քեզ։ Իսկ եթե ճիշտ է,
Փույթս չէ, եթե ցու ինձ նույնն անես։
Պետք է ետ քաշեմ վստահությունս։ Ես սկսում եմ
Կասկած հղանա չար սատանայի երկմիտ խոսքի վրա,
Որ սուտ է ասում ճշմարտի նման.
«Մի՛ վախիր, մինչև Բիրնամի անտառը չգա Դունսինեյն։
Եվ այժմ մի անտառ գալիս է իրոք մինչև Դունսինեյն։
– Ի զե՜ն, ի զե՜ն, դո՜ւրս։ Եթե երևա սրա ասածը,
Փախչելն էլ զուր է, այստեղ մնալն էլ։
Օ՜հ, սկսում են հոգնել արևից,
Երանի՜ ամբողջ աշխարհի կազմը քայքայվեր տեղից։
Հնչեցրեք զանգը։– Փչիր, հո՛ղմ։ Եկ, ճա՛յթ։
Գոնե զրահապատ ուզում ենք մեռնել։
Գնում են։
Տեսարան վեցերորդ
խմբագրելԴունսինեյն։ Տափարակ մի դաշտ դղյակի առջև։
Գալիս են փողերով և թմբուկներով՝ Մալկոմը, ծեր Սիվարդը. Մակդուֆը և այլն։ Հետո բանակը՝ ամեն զինվոր մի ճյուղ ձեռքին բռնած։
ՄԱԼԿՈՄ
Բավական մոտ ենք։
Ձեր սաղարթային վարագույրները
Նետեցեք գետին և երևացեք այնպես, ինչպես կաք։
– Հարգո մորեղբայր, դուք, ձեր քաջասիրա ազնիվ որդու հետ,
Կառավարեցեք, և մենք կվարենք մնացած գործը
Ըստ մեր ծրագրի։
ՍԻՎԱՐԴ
Բարի հաջողո՛ւմ։
Եթե այս գիշեր մենք բռնակալի զորքին հանդիպենք
Եվ լավ չկռվենք, ծեծի ենք արժան։
ՄԱԿԴՈԻՖ
Հնչեցրեք բոլոր մեր շեփորները. ազատ շունչ տվեք
Մահու և արյան այդ ահեղաձայն մունետիկներին։
Դուրս են գնում։ Երկարատև փողահարություն։
Տեսարան յոթերորդ
խմբագրելԴաշտի մի այլ մասը։ Կռվի աղմուկ։
Գալիս է Մակբեթը։
ՄԱԿԲԵԹ
Կարծես մի ձողի կապած լինեն ինձ. չեմ կարող փախչել։
Այլ արջի նման պեաք է դեմ դնեմ ամբողջ գրոհին։
Ո՞վ է այն մարդը, որ մի կնոջից ծնված չլինի։
Նրանից միայն պետք է վախենամ, ուրիշ ոչ ոքից։
Գալիս է կրտսեր Սիվարդը։
ԿՐՏ. ՍԻՎԱՐԴ
Ի՞նչ է անունդ։
ՄԱԿԲԵԹ
Լսես, կսոսկաս։
ԿՐՏ. ՍԻՎԱՐԴ
Ո՛չ, եթե նույնիսկ ավելի այրող անուն ունենաս,
Քան կա դժոխքում։
ՄԱԿԲԵԹ
Անունս է Մակբե՛թ։
ԿՐՏ. ՍԻՎԱՐԴ
Դև՛ն էլ չէր կարող հնչել մի տիտղոս
Ականջիս համար այդքան ատելի։
ՄԱԿԲԵԹ
Եվ զարհուրելի։
ԿՐՏ. ՍԻՎԱՐԴ
Այդ մեկը սուտ է, անա՛րգ բռնակալ։
Հիմա այս սրով ցույց կտաամ սուտդ։
Մենամարտում են։ Սիվարդը սպանվում է։
ՄԱԿԲԵԹ
Կին է քեզ ծնել։ Իսկ ես ժպտում եմ այն սրերի վրա
Եվ արհամարհում այնպիսի զենքեր,
Որ մի կնածին շողացնի իմ դեմ։
Գնում է։ Կռվի աղմուկ։ Գալիս է Մակդուֆը։
ՄԱԿԴՈՒՖ
Աղմուկն այս կողմն էր։ –Բռնակա՛լ, դո՛ւրս եկ, ցո՛ւյց տուր երեսդ։
Եթե սպանվես, բայց ոչ իմ ձեռքով,
Ապա իմ կնոջ և զավակների ուրվականները
Հանգիստ չե՛ն տա ինձ։ Չեմ կարող զարկել թշվառ քերներին,
Որոնց բազուկը վարձի համար է նիզակ ձեռք առել։
Կամ դո՛ւ, ով Մակբեթ, և կամ այս սուրս իր հատու սայրով
Պատյան կդնեմ ոչ մի գործ չարած։
Այս կողմն ես, կարծես, այս մեծ շաչյունը ապացուցում է,
Որ մի մեծ ռազմիկ կռվում է այստեղ։
Ո՜վ բախտ, թույլ տուր ինձ, որ գտնեմ նրան,
Եվ ուրիշ ոչինչ չեմ խնդրում քեզնից։
Դուրս է գնում։ Գալիս են Մալկոմը և Սիվարդը։
ՍԻՎԱՐԴ
Ա՛յս կողմ, ազնիվ տեր, բերդը կամովին անձնատուր եղավ,
Նրանց մարդկանցից շատերն են անցել մեր բանակի մեջ։
Ազնիվ թեները շատ քաջ են կռվում,
Հաղթությունն ինքը խոստովանում է, որ ձերն է արդեն։
Քիչ է մնացել։
ՄԱԼԿՈՄ
Մենք հանդիպեցինք թշնամիների,
Որոնք մեր կողքին պատերազմում են։
ՄԱԼԿՈՄ
Մտնենք դղյակը։
Դուրս են գնում, աղմուկ։
Գալիս է նորից Մակբեթը։
ՄԱԿԲԵԹ
Բա՛հ, ինչո՞ւ խաղամ այն հռովմայեցի հիմարի դերը
Եվ մեռնեմ ինքս իմ սրի վրա։
Քանի որ շուրջս կյանքեր եմ տեսնում,
Սրիս վերքերը նրանց են վայել։
Գալիս է Մակդուֆը։
ՄԱԿԴՈՒՖ
Եկ, դժոխքի շո՛ւն, դարձիր դեպի ինձ։
ՄԱԿԲԵԹ
Բոլոր մարդկանց մեջ քեզնից եմ խորշել։ Ե՛տ գնա ինձնից։
Հոգիս արդեն շա՜տ ծանրաբեռնված է տոհմիդ արյունով։
ՄԱԿԴՈՒՖ
Ես բառեր չունեմ, ձայնս սրիս մեջ է, արյունախո՛ւմ շուն,
Ավելի անգութ, քան թե բառերը կարող են հայտնել։
Մենամարտում են։
ՄԱԿԲԵԹ
Ջանքդ իդուր է։ Ավելի դյուրավ անխոցելի օդն
Այդ սուր սրովդ կարող ես ճեդքել, քան թե ինձ վերք տալ։
Վիրավորելի՛ գանգերի վրա իջեցրու սուրդ։
Կյանքս թովված է և տեղի չի տա
Կնոջից ծնված մի մարդու առաջ։
ՄԱԿԴՈՒՖ
Այդ թովչանքից էլ կտրիր քո հույսը։
Թող չար հրեշտակը, որին մշտապես ծառայել ես դու,
Հայտնի, թե Մակդուֆն իր մոր արգանդից վաղաժամ հատված
Եվ դուրս է բերված։
ՄԱԿԲԵԹ
Անե՜ծք այն լեզվին, որ ասաց ինձ այդ։
Դա իմ մարդկության լավագույն մասը ահաբեկ արեց։
Թոդ ոչ ոք այլևս հավատ չընծայի
Այն աճապարար սատանաներին,
Որ երկմիտ խոսքով մեզ ծաղր են անում։
Նրանք պահում են խոստումի բառը ականջի հանդեպ,
Բայց բեկանում են մեր հույսի հանդեպ։ Չեմ կռվի քեզ հետ։
ՄԱԿԴՈՒՖ
Անձնատուր եղիր, ուրեմն, ո՛վ տմարդ,
Եվ ապրիր որպես ցույց և տեսարան աշխարհի համար։
Քեզ կնկարենք, որպես հազվագյուտ մեր հրեշներին՝
Ցուցանակի վրա, տակն էլ կգրենք.
«Այստեղ կտեսնեք չար բռնակալին»։
ՄԱԿԲԵԹ
Ոչ, ես անձնատուր չե՛մ լինի երբեք։
Տղա Մակդուֆի ոտքերի առաջ հող համբուրելու,
Անարգ խուժանի հայհոյանքները կրելու համար։
Թեև Բիրնամի անտառն էլ եկավ մինչև Դունսինեյն,
Եվ դու, ոսոխս, թեև չլինես կնոջից ծնված,
Դարձյալ կվարձեմ իմ վերջին ուժը։
Ռազմափորձ վահանս դեմս կբռնեմ։ Դեհ, զարկիր, Մակդուֆ։
Եվ դժո՛խք գնա, ով աոաջինը «բավական» գոչի։
Դուրս են գնում մենամարտելով։
Գալիս են փողերով, թմբուկներով և դրոշակներով՝ Մալկոմը, ծեր Սիվարղը, Ռոսը, թեներ և զինվորներ։
ՄԱԼԿՈՄ
Տա՛ր աստված, որ այն բարեկամները, որոնք պակաս են,
Ողջամբ ետ գային։
ՍԻՎԱՐԴ
Կան և մեկնածներ։
Սակայն դատելով այս ներկաներից,
Այսչափ մեծ մի օր էժան է նստել։
ՄԱԼԿՈՄ
Մակդուֆն է պակաս և ձեր քաջ որդին։
ՌՈՍ
Ձեր որդին, տեր իմ, վճարեց արդեն զինվորի պարաքը։
Նա ապրեց մինչև տղամարդ դարձավ,
Եվ հազիվ թե նա իր քաջությունով ապացուցեց այդ,
Աննահանջ դիրքում, ուր կռվում էր նա, մեռավ որպես մարդ։
ՍԻՎԱՐԴ
Մեռա՛վ, ուրեմն։
ՌՈՍ
Այո, և դաշտից վերցրին նրան։
Ձեր սրտի ցավը չպետք է չափվի նրա արժեքով,
Այլապես պետք է վախճան չունենա։
ՍԻՎԱՐԴ
Իր վերքերն արդյոք առջևի՞ց էին։
ՌՈՍ
Այո, ճակատից։
ՍԻՎԱՐԴ
Ուրեմն՝ աստծո թող զինվոր դառնա։
Հերքիս համրանքով եթե որդիներ ունենայի իսկ,
Նրանց ավելի գեղեցիկ մի մահ չէի ցանկանա։
Նրա մահազանգն այսքանով բավ է։
ՄԱԼԿՈՄ
Ավելի սուգի արժանի է նա․ ե՛ս կհատուցեմ։
ՍԻՎԱՐԴ
Այսքանի՛ն միայն արժանի է նա։
Ահա ասում են, թե նա լավ մեկնեց և պարտքը տվեց։
Աստված նրա հետ։ Տեսեք, գալիս է մեզ նոր սփոփանք։
Գալիս է Մակդուֆը՝ Մակբեթի գլուխը բերելով։
ՄԱԿԴՈՒՖ
Ողջո՛ւյն, թագավո՛ր, քանզի այդ ես դու։
Նայիր, թե ո՛ւր է հափշտակողի անիծյալ գլուխը։
Աշխարհն ազատվեց։ Ահա տեսնում եմ քեզ շրջապատված
Թագավորությանդ մարգարիտներով,
Որոնք կրկնում են իմ այս ողջույնը իրենց մտքի մեջ։
Խնդրում եմ ինձ հետ բարձրաձայն գոչեն,
Ողջո՜ւյն, թագավո՛ր Սկովտիայի։
ԱՄԵՆՔԸ
Ողջո՜ւյն, թագավո՛ր Սկովտիայի:
Փողահարություն։
ՄԱԼԿՈՄ
Պետք չէ, որ երկար Ժամանակ վատնենք
Զատ-զատ փակելու սիրո հաշիվը ամեն մեկիդ հետ
Եվ հատուցելու ինչ որ պարտ ենք ձեզ։
Իմ հարգի թեներ և ազգականներ, կոմս եք այսօրից,
Առաջինները, որոնց Սկովտիան արժանացրել է
Այսպիսի պատվի։ Ինչ որ մնում է գեռևս անելու
Եվ ժամանակով նորից ցանելու,
Ինչպես, տուն կանչել մեր վտարանդի բարեկամներին,
Որոնք մշտարթուն բռնակալության որոգայթներից
Փախել են դուրսը, դատել անողորմ պաշտոնյաներին՝
Այս մսագործի և դիվահոգի նրա թագուհու,
Որ իր սեփական և, բռնի ձեռքով, ինչպես կարծվում է,
Իր կյանքը կարճեց։ Այս և այսպիսի անհրաժեշտ գործեր,
Որոնք մեզ վրա պարտադրված են շնորհիվ Շնորհի,
Մենք կկատարենք ըստ չափի, տեղի և ժամանակի։
Այսպես, ամենքիղ և ամեն մեկիդ շնորհակալություն։
Հրավիրում ենք ձեզ բոլորիդ Սկոն՝ մեր թագադրության։
Փողեր։ Գնում են։