***

Մահվանից հետո
Հոգի ես, հոգի,
Ահա, վերջապես,
Թեթև ես, թռչող,
Դու մարմին չունես,
Դու լոկ հոգի ես:
Ահա կնոջը`
Մերկ ու ոգելից,
Գրկել չես կարող,
Փարվիր թե կուզես:
Եվ ի՞նչ կա այստեղ`
Այս վերերկրային
Ճանապարհներին.
Հուր ու կրակ,
Բերկրանք, սեր,
Հոգիներն են
Բարեբեր...