Հիմի է՞լ խոսենք, եղբարք, հիմի՞ էլ,
Երբ ընտանեկան երկպառակությամբ
Ուրիշ բան չունինք, բայց իրար դավել,
Եվ սարսափելի ազգուրացությամբ
5
Մեր նախնյաց ուխտը ոտքով կոխել ենք.
Հիմի է՞լ խոսենք։
Հիմի է՞լ խոսենք, երբ քաջն Վարդան,
Վաթսուն հազարից հազարով մնաց,
Մինչ մնացել էր պարսից լոկ մատյան
10
Գունդը մեր վաթսուն հազարի դիմաց,
Երբ մեր վատությամբ՝ ո՜ղջ կորուսել ենք.
Հիմի է՞լ խոսենք։
Հիմի է՞լ խոսենք, երբ օտարից շատ
Մենք ենք մեր ազգի արյունը խմում.
15
Մոխրատնով լցինք Դվին, Արտաշատ,
Ծխի մեջ կորավ խաչն եկեղեցուն,
Երբ այս ամենը մենք կատարել ենք.
Հիմի է՞լ խոսենք։
Հիմի է՞լ խոսենք, երբ հրապարակում
20
Պարսիկը առակ արել է հային.
«Եթե ասորու նման աշխարհում
Չկա մի վատ ազգ, բայց, քան ասորին,
է՛լ վատ է հայը», մենք այս տանո՜ւմ ենք.
Հիմի է՞լ խոսենք։
25
Հիմի է՞լ խոսենք, երբ իշխանություն
Ծախում է անարգ հացկատակներին,