Մայիսն եկավ
Մայիսն եկավ
Մայիսն եկավ վարդավառ,
Կարմիր վարդը թփին շար,
Բուրմունքն անուշ, շունչն անուշ,
Գույն-գույն ծաղկի փունջն անուշ։
Մայիսն եկավ զովարար,
Դրախտ դառավ մեր աշխարհ,
Պաղ-պաղ աղբյուրն է անուշ,
Ուրախ զեփյուռն է անուշ։
Մայիսն եկավ կենսուրախ,
Զրնգում է երգ ու տաղ,
Հովվի սրինգն է անուշ,
Հոտաղի երգն է անուշ։