Ամանորի մաղթանքներ Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Դ (Մանկական խաղ)

Վարդան Հակոբյան

Խաղերգ
ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂ

(Նմանություն)

Առյուծները գնացին,
Կատուները մնացին։
Վայ ձեզ, մուկիկ-մուկիկներ,
Կատուները մնացին։

Արջուկները գնացին,
Աղվեսները մնացին։
Վայ ձեզ, հավիկ-հավիկներ,
Աղվեսները մնացին։

Որսորդները գնացին,
Շնիկները մնացին,
Վայ ձեզ, կատու եւ աղվես,
Շնիկները մնացին։