Հրաշքով իմ դեմ կանգնում է հանկարծ
Իմ մանկությունը...
Եվ նրա առաջ կախում եմ լռին
Գլուխս խոնարհ:
Իսկ նա քաղաքի ինչ-որ փողոցում՝
Ջրածորակից ծնված առվի մոտ,
Մի փոքրիկ, փոքրիկ լիճ է կառուցում,
Հավատալով, որ լուսինը պիտի
Գիշերներն իջնի
Ու իր հանգիստը առնի նրա մեջ. -
Քաղաքում ակով աղբյուրներ չկան...
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Հիշո՞ւմ է, արդյոք, մանկությունս ինձ,
Չիմացանք գոնե երբ ենք բաժանվում...