Մասնակից:Անունով խմբագիր/Վերջին գրածներից (անտիպ)
Վերջին գրածներից
խմբագրելՄուկուչ Թոփալյանի ֆելիետոններից
խմբագրելԱսում էի չէ՞, որ դրականը լավ է
խմբագրել(Այս ինչպես եղավ, որ դրականն ու բացասականը փոխվեցին տեղերով)
- «Այսքան ուրախ կյանքը մեզ
- Լենին պապիկն էր տվել,
- Իսկ մենք էլի, միշտ ինչպես՝
- Դեռ սովոր ենք դժգոհել»։
- «Այսքան ուրախ կյանքը մեզ
- Երգն է մնացել, հա։ Հիմա՞ ինչի նման է։ Գնում ես հիվանդանոց՝ ստուգվում։
- Ասում է.
- - Դրական է։
- Ասում ես.
- - Դե լավ է, որ դրական է, ես էլ սկսում էի կասկածել,- քմծիծաղում ես։
- Ասում է.
- - Ի՞նչն է լավ, ես ասում եմ՝ դրական է, դու ասում ես՝ լա՞վ է։ Ու դեռ քմծիծաղում է՞լ ես։
- Ասում ես.
- - Բա ի՞նչ է, որ լավ չէ։ Ամբողջ կյանքում մեզ սովորեցրել են, որ դրականը լավ է, բացասականը վատ է։ Ամենուր դրական վարքագիծ ենք դրսևորել, հեռու ենք մնացել վատ սովորություններից։
- Ասում է.
- - Հա՜, դա մի ժամանակ էր, անցավ ու պրծանք դրանից։ Հիմա նոր ժամանակներ են, նոր բարքեր։
- - Լավ, հիմա՝ ի՞նչ,- հարցնում ես։
- Ասում է.
- - Մեջդ վիրուս կա, պիտի այդ վիրուսը միջիցդ հանենք, որ հիվանդությունդ բուժվի։
- - Հա՞,- ասում ես,- ուրեմն հիվանդ ե՞մ։
- Ասում է.
- - Հա, որ դրական է՝ ուրեմն հիվանդ ես։
- Ասում ես.
- - Բժշկուհի ջան, բա ի՞նչ անենք, իմ հալն ի՞նչ կլինի։
- Ասում է.
- - Այդքան շատ մի մտահոգվի, մի 14 օր կմնաս տանը, լավ կսնվես, մեկ-մեկ էլ՝ պարացիտամոլից-բանից կուլ կտաս, կպրծնի՝ կգնա։
- - Հաստատ կպրծնի՞, բժշկուհի ջան,- ասում ես,- չես խաբում, չէ՞։
- - Չէ՜,- ասում է,- ինչի՞ խաբեմ։
- - Դու ասում ես, է՜, բայց հավատալս, մեկ ա, չի գալիս։
- Ասում է.
- - Ինչի՞։
- Ասում ես.
- - Է՜, քանի՜-քանիսի գլուխը կերավ այդ հիվանդությունը։
- Ասում է.
- - Ես ասում եմ ժամանակներն արագ են փոխվում՝ դու էլի քո հին երգն ես երգո՞ւմ։ Հիմա ուրիշ մուտացիայով է այդ հիվանդությունը՝ հեշտ ու թեթև են տանում։
- Ասում ես.
- - Դե լավ է, որ այդպես է։ Իսկ այդ 14 օրվա՞ մասին ինչ էիր ասում։
- Անգիր արածի պես վրա է տալիս.
- - Դե մի 14 օր կմնաս տանը, լավ կսնվես, մեկ-մեկ էլ՝ պարացիտամոլից-բանից կուլ կտաս, կպրծնի՝ կգնա։
- - Մնամ տա՞նը, աշխատանքի չգնա՞մ։ Ինչ լա՜վ է։ 14 օ՜ր։ Երկու շաբա՜թ։ Ասում էի չէ՞, որ դրականը լավ է։
- 06.09.2022, 18։13
Երգիծապատումներ
խմբագրելՈ՞ւմ մասին է խոսքը
խմբագրելՆա միշտ ու ամենուր այնպիսի՜ հպարտությամբ ու բարեկիրթ ձևով էր խոսում իր «բակինեց» «ազգության» մասին: Բայց ադրբեջանցիները «չթողեցին», որ լիովին մոռանա իր ազգային արմատները, որոնք նա այնքան ուժեղ էր ատում, որ այնուհետև, երբեք ու ոչ մի անգամ, չայցելեց Հայաստան:
Ո՞ւմ մասին է խոսքը:
(Գ.Կասպարով)
«Դատ»՝ ադրբեջանական ձեվով
խմբագրելԲաքվի ծանր հանցագործությունների դատարանում օրերս դատական նոր գործընթաց է սկսվել: Հայկական կողմից Ադրբեջանի պետական սահմանն «ապօրինաբար հատելու» մեղադրանքով դատարանի առաջ է հայտնվել մեկ... կով:
Կովն իր պաշտպանության օգտին մեղմացուցիչ հանգամանքներ է ներկայացրել, ասելով, որ ադրբեջանական սադրիչ գործողությունների հետևանքով Հայաստանում այլևս ոչ խոտ է մնացել, ոչ էլ` արոտավայր:
Դատավորն անցել Է խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու:
20.07.2021,10:58
Հեռուստամարաթոն
խմբագրելՀեռուստատեսային բազմաժամյա ցուցադրություն, որի ընթացքում հարուստ պետությունների աղքատ քաղաքացիները դրամ են հանգանակում աղքատ պետությունների հարուստ քաղաքացիների համար։
Համերգն... սկսված է
խմբագրել- Չեմ տեսնում ձեր ձեռքե՜րը:
- Չենք լսում Ձեր երգե՜լը:
Չգիտես՝ խնդա՞ս, թե՞ լաս...
խմբագրել***
խմբագրել- Որտեղացի՞ ես,- հարցնում եմ կողքիս նստած անծանոթին:
- Ոչմիտեղացի:
- Ինչպե՞ս թե՝ ոչմիտեղացի: Հայաստանում, կարծեմ, Ոչմիտեղ անվանումով բնակավայր չկա,- փորձում եմ կատակել:
- Բնակավայր չկա, բայց Հայաստանում հիմա տասնյակ հազարներով են ոչմիտեղացիները,- ասում ու շրջում է դեմքը:
***
խմբագրել- Դո՞ւ որտեղացի ես,- հարցնում է կողքիս նստած անծանոթը:
- Մարտակերտցի,- վստահ պատասխանում եմ:
- Հիմա՛ ես մարտակերտցի, վաղը, չես իմանա՝ որտեղացի կլինես:
- Վաղն է՛լ կլինեմ մարտակերտցի:
- Ես էլ հադրութցի էի: Մինչև 2020-ի աշունը: Կարծում էի՝ մի՛շտ եմ հադրութցի լինելու,- ասում ու կախում է գլուխը:- Ա՛յ, որ, Աստված մի արասցե, բռնատեղահանվես՝ այդ ժամանակ դու է՛լ ես ոչմիտեղացի դառնալու:
24.11.2022 (ժ. 22:44)
Ընտրությունների «վնասները»
խմբագրելԱրցախի հայությունն Արայիկ ընտրեց ու անԱրցախ մնաց։
Հայաստանի հայությունն էլ երևի անՀայաստան մնա, քանի որ Նիկոլ է ընտրել։
26.10.2023 թ. (ժ. 19։38), Երևան, Շենգավիթ
Իսկ ատամս ցավում էր...
խմբագրելԱտամս ցավում էր։ Ողջ գիշեր տեղս չէի գտնում: Հաջորդ առավոտյան ևս, մինչև երեկո, մինչև առավոտյան: Մի կերպ էի հաջողացնում թաքցնել տնեցիներից։
Չորեքշաբթի էր: Վերջապես որոշեցի դիմել ատամնաբույժի։
Մտա ծանոթ ատամնաբուժարան։
Ընդունարանի աշխատողին խնդրեցի գրանցել։ Սա բացեց գրանցատետրն ու սկսեց տնտղել, հասավ շաբաթ-կիրակի-երկուշաբթի:
- Մինչև շաբաթ-կիրակի տեղ չկա՞,- հարցրի:
- Կիրակի չենք աշխատում,- ասաց՝ գյուտ արածի պես:- Երկուշաբթի էլ չկա նույնիսկ։
Շարունակում էր տնտղումն ու.
- Ամսի 20-ին գրե՞մ։
- Չէ, 20-ին Սիսիան պիտի գնամ, հուշարձանի բացման։
- Դե, ուրեմն, 21-ին եմ գրում, առավոտյան ժամը 10-ին, կգա՞ս։
- Կգամ,- «հաստատեցի» այցս։
- Իսկ կդիմանա՞ս, մի շաբաթ հետո է,- ասաց՝ դեմքին ցավի արտահայտություն նկարելով։
- Կդիմանամ, դրանից ոչ պակաս ցավերի ենք դիմացել։
...Ու գնացի նոր ատամնաբուժարան փնտրելու:
14.08.2024 (ժ. 12:50), Երևան, Շենգավիթ