Քո բոլոր բզեզներն ինձ են պատկանում․․․

Միմիայն Վինդոուզ օպերացիոն համակարգով նաև կարելի է որևէ ազատ գիրք/տեքստ/հրատարակչություն տեսածրել և Վիքիդարանում տեղադրել։ Այստեղ սեղմ բայց համապարփակ ձևով բացատրվում է ինչպիսությունը։ Վիքիդարանում էջերի սրբագրման փորձը հաստատ օգտակար կլինի Վիքիդարանի ընդհանուր միջավայրին և գործելաոճին ծանոթանալու համար։

Հրատարակչության ազատ լինելը

խմբագրել

Վիքիդարանում կարելի է տեղադրել միայն այն տեքստերը որոնք կա՛մ Քրիեյթիվ Քոմմոնս ԸՍՏ-ՀՏ 3.0 թույլատրագրի և կա՛մ նրա հետ համատեղելի (հանրային սեփականություն, ԳՆՈՒ, և այլն) թույլատրագրերի ներքո են գտնվում։

  • Հայաստանում հրատարակված ստեղծագործությունները հանրային սեփականություն են համարվում եթե հեղինակը վախճանվել է 1954 թվականի Դեկտեմբերի 21-ից առաջ (ըստ ՀՀ օրենքի գործերը ՀՍ են դառնում հեղինակի վախճանից 70 տարի անց)։ Այլ երկրներում հրատարակված ստեղծագործությունների համար տե՛ս Վիքիպահեստի թույլատրագրերի ուղեցույցը։
  • Օրենքները, պաշտոնական օրհներգերը և ելույթները, ինչպես նաև ժողովրդական ստեղծագործությունները համարվում են հանրային սեփականություն։


  1. Հայկական Սովետական Հանրագիտարան, 13 հատոր, ՀՍՀ գլխ. խմբ. 1974-1987թթ.
  2. Հայկական Համառոտ Հանրագիտարան, 4 հատոր, ՀԽՀ գլխ. խմբ, 1990-2003թթ.
  3. Հայկական Հարց, 1 հատոր, Հայկական Հանրագիտարանի գլխ. խմբ. 1996թ.
  4. Հայաստանի Բնաշխարհ, Հայկական Հանրագիտարան հրատ. 2006թ.
  5. Ով ով է. Հայեր կենսագրական հանրագիտարան, 2 հատոր, Հայկական Հանրագիտարան հրատ. 2005 – 2007թթ.
  6. Ղարաբաղյան Ազատագրական Պատերազմ 1988-1994 հանրագիտարան, Հայկական Հանրագիտարան հրատ. 2004թ.
  7. Դպրոցական Մեծ Հանրագիտարան, 4 հատոր, Հայկական Հանրագիտարան հրատ. 2008 – 2010թթ.
  8. Հայ Սփյուռք հանրագիտարան, 1 հատոր, Հայկական Հանրագիտարան հրատ. 2003թ.
  9. Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, 1 հատոր, Հայկական հանրագիտարանի գլխ. խմբ. 2002թ. (առկա է առցանց՝ Արմսկի ստանդարտով)
Ուշադրություն․ Տեքստը ԱրմՍԿԻ ստանդարտից Յունիկոդ ստանդարտի վերածելու համար կարող եք օգտվել Հայենա ծրագրից (hyaena) (Վիքի նախագծերում ընդունված են միայն Յունիկոդ տեքստերը)։

Տեսածրել

խմբագրել
  • Էջերը տեսածրելու համար պետք է մեկ տեսածրիչ (scanner)։ Տեսածրած նիշքերը հիշել առանձին թիֆ (tif) նիշքերով։

Տեսածրած էջերի մաքրում և նախապատրաստում

խմբագրել
  • ՍքանԹեյլորը տեսածրած էջերը մշակելու (երկու էջը մեկ էջում տեսածրածի դեպքում՝ երկու տարբեր էջերի վերածելու, էջերը պտտեցնելու, տեքստի հորիզոնական ուղղությամբ ուղղելու, էջի լուսանցքները ուղղելու և էջերը տեսածրային ավելորդություններից մաքրելու) համար հիանալի ծրագիր է։ Ահա՛ և մի օգտագործման տեսահոլովակ-ուղեցույց (անգլերենով)։

Տառանաճանաչում

խմբագրել
  • Բոլոր տեսածրած թիֆ նիշքերը կարդալ ՖայնՌիդերով, և հիշել որպես առանձին թեքստ նիշքեր․
Save Selected Pages As -> Text Document
Options...-ի ներքո, ՅուԹիԷֆ-8 (UTF-8) պիտի ընտրված լինի և «Use blank line as paragraph seperator»-ը (Օգտագործել մեկ դատարկ գիծ որպես պարբերության բաժանիչ) հաստատ պիտի ընտրված լինի՝ Վիքիդարանի համար ամեն տողադարձի համար երկու տող մտցնելու համար։

Տեսածրած էջերը դեժավյու նիշքի վերածում

խմբագրել

Էջերի տեքստերը բոտի օգնությամբ Վիքիդարանում ներմուծում

խմբագրել
  • Տեքստերը ներմուծող բոտ վարելու համար քայլերը՝
  • Ներբեռնել և տեղադրել Փիթոն 2.7 (բայց հաստատ ոչ 3.2 - ահա թե ինչո՞ւ)
  • Ներբեռնել և ապակոմպրեսավորել package/pywikipedia/pywikipedia-nightly.zip-ը (եթե ապակոմպրեսավորող չունեք, այժմ ՎինՌարն առկա է հայատառ հայերենով :) )։ Ապակոմպրեսավորումից հետո պանակը տեղադրման կարիք չունի, բայց հրահանգումը ճիշտ ուղուց (path--ից) սկսելով՝ օգտագործումը հեշտացնելու համար՝ ստեղծեք դյուրանցում (անգլերենով)։
  • Գրանցեք մի բոտային հաշիվ ձեր ցանկացած Վիքի նախագծում։
  • Բացեք դյուրանցումը և տպեք՝
C:\Users\Desktop\pywikipedia>generate_user_files.py (Սկրիպտի մասին (անգլերենով))
Հետևեք հրահանգներին և կստանաք երկու գեղեցիկ նիշք՝ user_config.py և user_fixes.py։ (Այս նիշքերը կարող եք ապագայում էլ բզբզել՝ ձեր մասնակցային հաշվի անունը կամ նախագիծը փոխելու համար)
  • Դարձյալ դյուրանցումի պատուհանից տպեք՝
C:\Users\Desktop\pywikipedia>login.py
և մուտք կգործեք user_config.py-ում ձեր նախընտրած նախագիծը։
Մեկ նիշքի ներմուծման հրահանգը այսպիսին է՝
C:\Users\Desktop\pywikipedia>pagefromfile.py -start:bbbb -end:mmmm -file:ej009.txt -titlestart:xxx -titleend:yyy -force -notitle
-start: - նոր էջի սկիզբը մատնանշող նիշքի մեջ տեղադրված տեքստը
-end: - նոր էջի վերջը մատնանշող նիշքի մեջ տեղադրված տեքստը
-file: - նիշքը, որից տեքստը ներմուծվելու է Վիքիդարան
-titlestart: - Վիքիդարանում նոր էջի անվանումի սկիզբը մատնանշող տեքստ, որը գտնվում է նիշքում
-titleend: - Վիքիդարանում նոր էջի անվանումի վերջը մատնանշող տեքստ, որը գտնվում է նիշքում
-force - եթե արդեն գոյություն ունի նույն անունով էջ՝ նորից վրան գրել
-notitle - էջի անվանումը, որն առկա է նիշքում, Վիքիդարանի նոր էջում չընդգրկել
Բազմանիշքանի ներմուծման համար կարելի է ստեղծել բաթչ նիշք (բոլոր հրահանգները name.bat նիշքում հիշելով)․ իսկ բոլոր հրահանգների ձեռքբերման համար կարելի է օգտվել Էքսելից, ինչպես բացատրվում է Այլ բաժնում։
  • Ուշադրություն․ ԴՕՍ ՕՀ-ն կատարում է միայն ԱՆՍԻ (ANSI) ստանդարտով հիշված բաթչ նիշքերը։

Այլ (բազմանիշքային վերանվանում, բազմանիշքային մշակում)

խմբագրել
  • Հոդվածները վերանվանելու, սկզբում կամ վերջում նոր տեքստ ավելացնելու համար ամենահեշտ ձևն է օգտվել Մայքրոսոֆթ Էքսելից՝ ամեն նոր էջի համար նույն սյունակում նոր հրահանգ ստանալով․ ապա այդ հրահանգները տեղադրել որևէ բաթչ նիշքում և հրահանգների տողից գործածել։
Օգտակար ԴՕՍ հրահանգներ՝
ren - վերանվանում է էջը
copy filename1.txt +filename2.txt +filename3.txt file.txt - առաջին երեք նիշքը հաջորդականությամբ միացնում է իրար և տեղադրում վերջին նիշքի մեջ
Օգտակար Էքսելի գործողությունների օրինակներ՝
=CONCATENATE("ren ",A1, " ", B1, ".tif")
  • Հնարքներ․
  1. ԴՕՍ ՕՀ-ն նիշքի անվան մեջ բացատի առկայությունը չի ընդունում․ դրան շրջանցելու համար, նիշքի անունը տեղադրել անգլերեն կրկնաչակերտների մեջ, օր․՝ "im nishk.txt"
  2. Մայքրոսոֆթ Էքսելում կրկնաչակերտները ստրինգի մատնանշման համար են․ որպեսզի ստրինգի մեջ նաև ցուցադրվի կրկնաչակերտ, իրար հետևից երկու անգամ պիտի կրկնաչակերտ դնել։

Տես նաև

խմբագրել
  • Տե՛ս նաև (հատկապես այլ օպերացիոն համակարգեր օգտագործելիս)՝ Մասնակից:Teak/ձեռնարկ, որը հիմք է ծառայել այս էջի նյութերի մեծ մասի ստեղծման համար