Բարև Ձեզ, հարգելի A.arpi.a և բարի գալուստ Վիքիդարան։ Մեկ հանգամանքի էի ուզում հրավիրել ձեր ուշադրությունը, Վիքիդարանում կարող ենք տեղադրել միայն պատճենաշնորհից (քոփիրայթից) ազատ ստեղծագործությունները, այսինքն կամ հեղինակի մահից անցել է 70 տարի, կամ նյութը ի սկզբանե հեղինակային իրավունքի առարկա չէ (օրենքներ, հրապարակային ճառեր, ժող․ բանահյուսություն և այլն)։

Ժամանակին այդ ժամկետը 50 տարի էր, և այստեղ տեղադրվել էին որոշ հեղինակների գործեր, որոնց մահից անցել էր 50, բայց չէր անցել 70 տարին՝ օրինակ Վահան Թեքեյան, կամ Ավետիք Իսահակյան։ Իրանց ավելացված ստեղծագործությունները «ափսոսացել» ենք հեռացնել, բայց նորերը պետք չէ ավելացնել։ Թեքեյանը մահացել է 1945-ին, այսինքն 2 տարուց արդեն իր ստեղծագործությունները կդառնան հանրային սեփականություն (public domain), Իսահակյանինը զգալիորեն ավելի ուշ 2027 թվականին։ Այսպիսով, այս պահին հանգիստ կարող եք տեղադրել մինչ 1943 թվականը մահացած հեղինակների ստեղծագործությունը, բայց ոչ ավելի ուշ մահացածների։ --Ալեքսեյ a.k.a. Քսելջեն (քննարկում) 11:55, 15 Հուլիսի 2013 (UTC)Պատասխանել