Մատղաշ ծառեր
ՄԱՏՂԱՇ ԾԱՌԵՐ
Սուլեց հանկարծ աշնան քամին
Դարան մտած գողի մը պես,
Մատղաշ ծառեր սրսփացին
Դող մը պատեր զիրենք անտես։
Դեղն ած տերև մ’ինկավ գետին,
Ինչպես կաթիլը անձրևին,
Հովը սուլեց ու տարավ զայն,
Ու ծառերը լացին, լացին։
Աշնան ծառեր, ծառեր մատղաշ,
Ձեզի համար, ձեզմով առլի,
Կսրսփա իմ ալ հոգին,
Բայց կսփոփվիմ մտածելով,
Թե աշունն այս ձեր մահը չէ,
Դուք դեռ պիտի արև ըմպեք,
Ըմպեք հողի ուժը բերրի,
Ու պար բռնեք գարնան հովեն։
Փարիգ, 1964