Մարդն ու շերամը


ՄԱՐԴՆ ՈԻ ՇԵՐԱՄԸ


(Փոխադրության)

Շերամը մետաքս էր շինում և գույնզգույն կոկոնները կախ-կախում կաղնու թարմ ոստերից կապած խուրձի վրա, իսկ սարդը տան մի անկյունը քաշված՝ իր ցանցն էր հյուսում և ծիծաղում շերամի վրա, ասելով՝

— Շերամ եղբայր, գոլ շատ դանադաղ ես տանում քո գործը և շինածդ էլ մի բանի նման չէ. բայց ես՝ նայիր, տես ինչ գեղեցիկ բան եմ շինել, և տես ինչքան երկար են իմ թելերը։

Շերամը պատասխանեց.— Սարդ եղբայր, դու գիտե՞ս, ինչ կնշանակե բարություն։

— Ոչ, չգիտեմ։ — Այդ նրանից է, որ դու չար ես, քո գործն էլ չարության գործ է։ Դու քո երկայն թելերով մի թակարդ ես ցանցում, որ անմիտ ճանճերին որսաս և ծծես նրանց արյունը, իսկ իմ գործը բոլորովին ուրիշ բան է, սարդի բնությունից և խելքից վեր է։

Շերամն ու մեղուն են բարության նշան,
Իսկ սարդն ու բրեդը նշան չարության
Քնքուշ շերամի պես եղիր անարատ,
Թեկուզ չար սարդերը ծիծաղեն վրադ։