Մարդ իրա յորղաննու գյորա պտի ոտը մեկնի
35. ՄԱՐԴ ԻՐԱ ՅՈՐՂԱՆՆՈՒ ԳՅՈՐԱ ՊՏԻ ՈՏԸ ՄԵԿՆԻ
Մի թագավոր իրա երկրումը ինչքամ դերձիկ կար կանչիլ ա տալի, հրամայում, որ իրա հմար մի էնթավուր յորղան կարեն, որ բոյովը մին ըլնի՝ ոնչ երկեն, ո՛նչ կարճ։ Համա ոչ մի դերձիկ չի կարում նրա հրամանը կատարի. քոմմքի գլխներն էլ կտրիլ ա տալի։
Եդի վերջը մի դերձիկ ա գալի.— Թագա՛վորն ապրած կենա,— ասում ա,— ես քու ուզած յորղանը կկարեմ, որ ոնչ երկեն ըլնի, ոնչ կարճ. թե կհրամայես՝ կարեմ։
— Լա՛վ, կարա՛,— ասում ա թագավորը,– համա որ մի պուճուր երկեն էլավ, յա՛ կարճ՝ իմաց կաց քեզ քյտլլա կանեմ. տե՛ս, աղաքուց ասում եմ, հա՜:
— Ղա՛բուլ եմ, թագավորն ապրած կենա. թե չկարացի՝ գլուխս կտրիլ տու։
Էս մեր խելոք դերձիկն ա՝ էթում ա մի լավ յորղան կարում, ղաստի էլ յորղանը մի պուճուր կարճ ա անում։ Վեր ա ունում տանում թագավորի աղաքին վե դնում, փեշի տակին էլ թաքուն մի ղամշի ա պահած ըլնում։
— Թագա՛վորն ապրած կենա,— ասում ա դերձիկը,— հրեսիկ քու ուզած յորղանը կարել եմ. տես հավան կկենա՞ս։
— Տենանք բոյովս մին ա, թե ավել-պակաս ա,— ասում ա թագավորը։
Թագավորը պսակում ա, յորղանը քաշում վրեն՝ ոնները բաց ա մնում: Դերձիկը էն սհաթը փեշի տակիցը հանում ա ղամշին, մի լավ շեպում ոններին թե չէ ալբիալը թագավորը ոնները իրան ա քաշում, յորղանի տակովն անում։
— Թագա՛վորն ապրած կենա,— ասում ա դերձիկը,— յորղանու գյորա ոտդ մեկնա։
Թագավորը որ լսում ա դերձիկի էս խելոք ջուղաբը, էլ ըսկի ձեն, ծպտուն չի հանում. դեռ հլա մենծ փող էլ ա բաշխում նրան ու ընենք ճամփու դնում։
Շատ դրուստ ա ասած, որ՝ մարդ իրա յորղաննու գյորա պտի ոտը մեկնի: