Լենին Մարշ աշխարհա

Եղիշե Չարենց

Ես և Իլյիչը

[ 152 ]

ՄԱՐՇ ԱՇԽԱՐՀԱ


Աշխարհ, հարթել ենք արդեն քե՛զ։
Առել ենք,
Առ ենք։
էյ—

ճա՜—նա՜—պա՜րհ
Ինչքան հանճար կա—գա։
Ինչքան ձեռ կա—ձև թող ծռե։
Չիտայից մինչև Միչիգան —
Կռենք,

Կռե՛ք,
Կռե՛ն...

Ձե՛ռ, դու եռա՛,
Մի՛տ, դու գտի՛
Կյանքը — կռան,

Կամքը— դինամիտ։

Հանճար, էլ թո՛ղ դու անճարին•
Անճար չկա՜ էլ։
Է՜յ-
ճա՜—նա՜—պա՜ րհ։

Աշխա՛րհ, կարո՞ղ ես՝ մեզ ճարի՛։

[ 153 ]

Մենք քեզ ճանկել ենք էլ—
Առույգ,
Արագ,
Արի՛։

էլ մեր հատու
Կամքը կտանք—
Քե՜զ, գիտություն,
Քե՛զ, աշխատանք։

Մեր մեջ եռում է տիեզերքը։

Մեր կրծքերու՜մ է։
Է՜յ,
Դողացե՜ք
Մեր կյանքը— կա՜մք է,
Ձիրք է,

Ձեռք է։
Կարող ենք հողը սղոցել։

Կյանքն— աերո,
Կամքն— օդաչու։
Ուզենք—

Կուզե՞ք ուզեք—
Արևը զենիթից մեզ կտա չու։
 
Էյ, ցնդածնե՜ր,
Մարս, Լուսին, Ուրան․
Մե՛զ խնդացե՜ք,

Ուռռա՜, ուռռա՜, ուռռա՜։

Մենք— պրոլետար,
Կամքը մեր— ռումբ։
Ա՜—ռ ռ ռ ռ ռ...
— Միշտ հեռուն, հեռուն, հեռուն, հեռուն։