Մե՛կ էլ, մե՛կ էլ
Հե՜յ, ձե՛զ մատաղ, բանվո՛ր տղերք,
Մե՛կ էլ, մե՛կ էլ, մի զարկ տվեք,
Մի զա՛րկ տվեք ցարի գահին
Որ խորտակվի նա հիմնովին։
Միահամուռ մեր ուժերով,
Հերոսների արյան գնով,
Թեև ընկավ ցարն իր գահից,
Բայց չի՛ ջարդված միանգամից։
Այժմ էլ ցարն է մեզ աղաչում,
Որ խնայենք վերջին շնչում․․․
Բայց, ձե՛զ մատաղ, բանվո՛ր տղերք,
Մե՛կ էլ, մե՛կ էլ, մի զա՛րկ տվեք․․․
Մի զա՛րկ տվեք ցարի գահին,
Որ խորտակվի նա հիմնովին․․․