Մեգում


Ծովը ծածկեց մեգը մռայլ,
Անհորիզոն ծովը լար,
Մլար մեգում՝ մենակ ու մառ
Մոլորվել է մի խեղճ ճայ...
Ծովը՝ անծայր, հեռածավալ,
Մեգը թանձր, ծանր, չար,
է՜հ ինչ, ո՞ւմ ինչ, թո՛ղ լա, ճչա—
Ի՞նչ է՝ մի խեղճ, անճար ճայ...

1909