Ես գիտեմ կյանքում աթոռ մեծության, Խաչեր ու աստղեր շարեշա՜ր վերան… Ով այդ աթոռին հասնել ուզենա, Երկու հատկություն պետք է ունենա — Մեծի առաջև խոնարհվի՜լ, դողա՜լ… Մեծի հետևից կամացո՜ւկ սողալ… [1901]