Մեծ գիշերին մեջ


Մե՜ծ Գիշերին մեջ կ’ընկղմիմ նորեն,
Միակ ուղևորն եմ անբավ ճամբուն.
Մութ է, շա՛տ անցեր եմ լապտերներեն,
Ու պիտի երթա՜մ դեռ գիշերն ի բուն...

Ոչ մեկ աստղ ունիմ ինձ ընկեր, ոչի՜նչ․․․
Գիշերվան հովն իսկ ձըգեցի հեռուն.
Լոկ հոգիս ունիմ ու աչքերըս ջինջ,
Ես կ’երթամ լըսել նվա՜գն աստղերուն․․․