Մեծ որդին
<ՄԵԾ ՈՐԴԻՆ>
ՄԵԾ ՈՐԴԻՆ.– Հե՜յ[1] , ազատ արեք նուշափետերը էդ չոր կմախքից, որ էլ պետք չի[2] նույնիսկ սատանին։
ԱԶԳԱԿԱՆՆԵՐՆ ՈՒ ՎԵՐՑՆՈՂՆԵՐԸ․– Հա, հա, հա, հա։
|
M N.– էլ չի կարանում նա ման գա[4], մենք հո չենք կարող ման գալ իր տեղակ։
Ազգային ագռավները <..․>։
M N.– Փնջվել են իրեն ատամներն, բթացել արդեն, ինչպես պառաված փղի ատամներ։ էլ չի կարում ուտի։
Մենք հո չենք կարող ուտել իր տեղակ։
Ազգ<ային> մարդագելերն <...> ։
M․ N.– էլ չի կարում նա (կոկոսի) ծառը բարձրանալ հողագործներից[5] պտուղ գողանա, իսկ մենք չենք կարող իր տեղ գողանալ։
Ազգ <ային> գիշատիչ գայլեր–
M․ N.– էլ չի կարում նա կրել իր ջրի ամանը, որ աղբյուր ջուր առնի (հոտած ջուր)։
Մենք հո չենք կարող կրել իր տեղակ։
ԱԶԳ<ԱՅԻՆ> Հ.– Ուրախացեք, ոռնացող գիշատիչներ, պիտի էսօր ընկ<նեմ>։
M. N․– Նա էլ չի տեսնում, նա էլ չի խոսում, նա էլ չի լսում, մի՞թե ուրիշը կարա տեսնի, լսի, խոսի դիակի տեղ։
ԱԶԳ<ԱՅԻՆ> <1 անընթ.>– Երբ ամենքը շորթեն իրենց բաժինը, բան չի մնալ էլ[6] որդերին։
M․ N– Դեն շպրտեցեք էդ[7] կմախքը հին, որ պետք չի[8] արդեն նույնիսկ սատանին[9]։ Չախկալի փորը– պարիայի գերեզմանն է։
ԱԶԳ<ԱՅԻՆ> <1 անընթ.>– Վազեցեք, եկեք, հավաքվեցեք անտառների թավուտների բնակիչներ, ահա ձեզ էսօր ընթրիք փառավոր։
Ազգային անգղերը <․․․>։
M. N.– էլ չի կարում նա անտառում արմատ ու խոտ որոնի քաղցը հագեցնելու, իսկ մենք չենք կարող հավաքել իր համար։