Մեղքս էն էր, որ ասացի՝ խղճա յար

բնագիր
Բիր սուչում բու իմիշ, դեդում՝ ղիմա, յա՛ր

Բիր սուչում բու իմիշ, դեդում՝ ղիմա, յա՛ր,
Բարբանդ էթմիշ էշխ շըհարին, չի՞միխաստ,
Չա՛ք էշխուն խանջալին, սինամ ղիմա՛, յա՛ր,
Բիր դեմիշամ՝ յա՛ր, գեյնուփսան չիմիխաստ: (չինի խաս)

Աչ մանի սալուփտուր յար ղափինա ման, (ղափինա, աման)
Դաստուա յարաշուր յարղափինաման,
Նաղափիլ սասլադում յար ղափինա ման,
Չըխտի գոզալ, դեդի՝ բըզդան չի՞ միխաստ:

Մաիլ օլդում յարուն շիրին դիլա ման,
Յալվարդում, յախադում, դեդում՝ դիլա՛ ման,
Դաի սալմագինան դիլդան դիլա ման,
Ռաղիփլարա, յաղինա սա՛լ չիմիխաստ:

Դեդի՝ իղրար-իման, դըրուստ վար մանդան,
Վալ[լ]ահ-բիլահ, ղայրի յարում վար մանդան,
Դաի ջունուն օլմա, դո՛ւր, գե՛թ, վա՛ր մանդան,
Ջանուն յանիր էշխ դարյադա, չի՞միխաստ:

Յար ագնինա գեյմիշ օլ, Սա՛յաթ-Նովա, (ալ)
Յար ղափինդա դուրան օլ Սայաթ-Նովա,
Դաի նա՞ ղամդա սան, օ՛լ, Սա՛յաթ-Նովա,
Չունքի բու դարդ սանի ազարչի միխաստ:


Էս Արութինի ասած է. թեջնիս:

թարգմանություն
Մեղքս էն էր, որ ասացի՝ խղճա յար

Մեղքս էն էր, որ ասացի՝ խղճա յար,
Սիրո քաղաքն էս գրավել, ի՞նչ կուզես,
Հանիր սիրուդ սուր դաշույնը՝ խոցիր յար,
«Հագիդ չինի[1] խաս կերպաս է» ասի ես:

Սովն ինձ գցեց սիրուն յարի սկյուտեղին,
Շաղոտ տերև սազ կգա ոսկե ձեռին,
Դառը ողբով լաց եղա յարիս դռին,
Անգութն ասաց. «Դու մեզանից ի՞նչ կուզես»:

Սիրտս ցնծաց գոզալի քաղցր լեզվից,
Աղաչեցի, ասացի՝ յար խղճա ինձ,
Ազատիր ինձ բանսարկուի խոսքերից,
Խառնակիչին թաք ճիպոտի տակ գցես:

Ասաց նա ինձ. «խոսքիս տեր եմ ու արդար,
Աստված վկա, չունեմ քեզնից ավել յար,
Վեր կաց գնա, էլ մի դարձնիր խելագար,
Հոգիս կայրվի սիրո ծովում, ի՞նչ կուզես»:

Սայաթ-Նովա տես յարն ունի հագած ալ,
Սայաթ-Նովա ի՞նչ ես կանգնել մունջ ու լալ,
Սայաթ-Նովա, մեռի՛ր, պետք չէ հիմա լալ,
Ցավդ քեզ տանջողից առար, ի՞նչ կուզես:


  1. չինի — չինական