Մենակվեց գիշերը աստղերի դեմ

Հրաշքը կարճ է տեւում Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Մենակվեց գիշերը աստղերի դեմ)

Վարդան Հակոբյան

Դու ճանապարհ ես ընկել ու գնում ես
***

Մենակվեց գիշերը աստղերի դեմ,
ինչպես
ես՝
քո առաջ։
Մի ամբողջ գիշեր աղոթեցի
                չոքեչոք։
Խոսքն իմ, սակայն,
չհասավ Աստծուն,
                աղոթքս Աստված
չընդունեց.
ուրեմն՝ դու ինձ չես լսում։