Մենք հաղթում ենք առանց զենքի․․․

Մենք հաղթում ենք առանց զենքի․․․

Հակոբ Հակոբյան

***
Մենք հաղթում ենք առանց զենքի,
Խոսքի զենքով, գրքի ուժով,
Եվրոպան թող այլ երգ երգի՝
Պատերազմի, մահու գուժով։

Մենք հաղթում ենք առանց զենքի
Քաղաքներում և գյուղերում,
Մենք՝ վառ լույսեր խավար շենքի,
Լույս հեղեղող մութ հյուղերում։

Մեր հաղթանքի լուսարձակներ
Հեռո՜ւ, հեռո՜ւ ահա տեսան,
Մեր լույսերի հորդ հորձանքներ
Լոնդոն ― Բեռլին, ահա՛, հասան։

Մենք կռվում ենք առանց զենքի,
Կայծակ խոսքով, գրչի ուժով,
Վաղը Անտանտն այլ երգ կերգի՝
Զինաթափված մահու գուժով։

1931